Iberia Express — International Airlines Group (IAG) միջազգային ավիացիոն հոլդինգին պատկանող ավիաընկերություն, որ սկսել է գործել 2012 թվականի մարտի 25-ից[1]։ Ավիափոխադրողի գլխավոր գրասենյակը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, իրեն ծնունդ տված հոլդինգի՝ Իսպանիայում առաջատար համարվող Iberia Airlines-ի շենքում[2]։

Iberia Express
Изображение логотипа
Տեսակավիաընկերություն
Հիմնադրված էհոկտեմբերի 6, 2011
ՎայրՄադրիդ, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Մայր ընկերությունIberia
ՍեփականատերInternational Airlines Group?
Կայքiberiaexpress.com
 Iberia Express Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

'Iberia Express'-ի ստեղծման մասին IAG հոլդինգի ղեկավարությունը հայտարարել է 2011 թվականի հոկտեմբերի 6-ին՝ միաժամանակ պարզաբանելով, որ նոր ավիաընկերությունն ստեղծվում է կարճ ու միջին երկարության ավիաուղիներով առևտրային (կոմերցիոն) փոխադրումներ իրականացնելու և ուղևորահոսքը Մադրիդի միջազգային Բարախաս օդանավակայանում Iberia Airlines-ի հեռագնա երթուղային ցանցի հետ կապակցելու նպատակով[3]։

2011 թվականի դեկտեմբերի վերջերին Iberia Airlines-ի օդաչուները ավիաընկերության գլխավոր գրասենյակի մոտ ցույց կազմակերպեցին՝ անհանգստանալով այն բանի համար, որ նոր ավիափոխադրողի ի հայտ գալով կարող են կորցնել իրենց աշխատատեղը։ Ավիաընկերության ղեկավարությունը, ցուցարարներին պարզաբանելով իրենց քաղաքականությունն ու ծրագրերը, հայտնեց, որ Iberia Airlines-ի ինքնաթիռների մի մասը մտադիր են փոխանցելու Iberia Express-ին՝ նոր երթուղային ցանցին սպասարկելու նպատակով, ընդ որում՝ առանց օդաչուների և ուղեկցող անձնակազմի ավելորդ համալրման, այնպես, որ օդաչուները մտահոգվելու ոչինչ չունեն, քանզի աշխատատեղերը ոչ միայն չեն կրճատվելու, այլև ավելանալու են, որովհետև Iberia Airlines-ի ղեկավարությունը պլանավորել է 2015 թվականի վերջին ընդլայնել տորմիղը և քառասուն նոր ինքնաթիռ ձեռք բերել[4]։ Ընդսմին՝ ձեռնարկի առևտրային մոդելը հանգամանորեն մշակելու ընթացքում մինչև անգամ նկատի է առնվել, որ նորաստեղծ Iberia Express-ը սկզբնական փուլում կարող է վնասով աշխատել, և գոյացած ճեղքվածքը կփակվի IAG հոլդինգի շահույթի հաշվին[5]։

Հիմնական թռիչքուղիները խմբագրել

2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Iberia Express-ի կողմից սպասարկվում են հետևյալ թռիչքուղիները[6].

Դանիա խմբագրել
  • Կոպենհագեն։ Copenhagen Airport
 
Iberia Express Airbus A320
 
Iberia Express Airbus A320-200 in the airline's former livery which has been changed as part of the rebranding of its parent Iberia.
 
Iberia Express A320 at Tenerife North
Ֆրանսիա խմբագրել
  • Լիոն։ Lyon–Saint Exupéry Airport
  • Փարիզ։ Charles de Gaulle Airport[7]
  • Թուլուզ։ Toulouse–Blagnac Airport[8]
Գերմանիա խմբագրել
  • Բեռլին Berlin Tegel Airport
  • Դյուսելդորֆ Düsseldorf Airport
  • Շտուտգարտ Stuttgart Airport
 
Iberia Express Airbus A320-200 in the airline's former livery, which was changed during the rebranding of its parent company Iberia
Հունաստան խմբագրել
  • Աթենք Athens International Airport
  • Միկոնոս Mykonos International Airport
Իսլանդիա խմբագրել
  • Keflavík: Keflavík International Airport[9]
Իռլանդիա
  • Քորք։ Cork Airport
  • Դուբլին Dublin Airport
Իտալիա
  • Նեապոլ Naples International Airport[10]
  • Վերոնա Verona Villafranca Airport
Նիդեռլանդներ
  • Ամստերդամ Amsterdam Airport Schiphol[11]
Նորվեգիա
  • Օսլո Oslo Airport, Gardermoen[12]
Լեհաստան
  • Կրակով John Paul II International Airport Kraków–Balice[13]
Ռումինիա
  • Բուխարեստ Henri Coandă International Airport[13]
Իսպանիա
  • Ալիկանտե Alicante Airport
  • Աստուրիաս Asturias Airport[10]
  • Fuerteventura: Fuerteventura Airport
  • Gran Canaria: Gran Canaria Airport
  • Իբիցա Ibiza Airport
  • Jerez: Jerez Airport
  • La Palma: La Palma Airport
  • Lanzarote: Lanzarote Airport
  • Մադրիդ։ Madrid–Barajas Airport Hub
  • Մալագա Málaga Airport
  • Մալյորկա Palma de Mallorca Airport
  • Santiago de Compostela: Santiago de Compostela Airport
  • Սևիլիա San Pablo Airport
  • Տեներիֆե Tenerife North Airport; Tenerife South Airport
Շվեդիա
  • Գյոթեբորգ Göteborg Landvetter Airport[12]
  • Ստոկհոլմ Stockholm Arlanda Airport
Մեծ Բրիտանիա
  • Բիրմինհեմ Birmingham Airport
  • Կարդիֆ Cardiff Airport[14]
  • Էդինբուրգ Edinburgh Airport[10]
  • Լոնդոն Gatwick Airport;[15] Heathrow Airport[16]
  • Մանչեստր Manchester Airport[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. IAG’s Iberia Express will be ready for takeoff in March — Yahoo! Finance UK Արխիվացված 2013-12-28 Wayback Machine
  2. «Información Legal y Protección de Datos.» Iberia Express. Retrieved on 15 March 2012. «Compañía Operadora de Corto y Medio Radio Iberia Express, S.A. con domicilio social en la calle Velázquez nº 130, 28006 Madrid»
  3. «IAG sets up short-haul carrier Iberia Express». Reuters. 2011 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Spain's Iberia scraps flights during strike». MSNBC. 2011 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  5. Max Kingsley-Jones (2011 թ․ հոկտեմբերի 6). «IAG approves 2012 launch for Iberia Express». Flightglobal. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  6. «Destinations». Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  7. 7,0 7,1 «IBERIA Express Adds Paris CDG / Manchester from Sep 2015». Airline Route. 2014 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. «Iberia Express inicia mañana las operaciones a Tolouse». Expansión.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. «Iberia opens Madrid–Iceland route».
  10. 10,0 10,1 10,2 2017, UBM (UK) Ltd. «IBERIA Adds New Routes in S15». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  11. 2017, UBM (UK) Ltd. «IBERIAResumes Istanbul / Amsterdam Service in June/July 2014». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  12. 12,0 12,1 2017, UBM (UK) Ltd. «IBERIA Express Adds Gothenburg / Oslo Routes in S16». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  13. 13,0 13,1 2017, UBM (UK) Ltd. «IBERIA Express Adds New Eastern European Routes in S16». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  14. «Iberia Express announces service to Spanish capital». www.cardiff-airport.com.
  15. 2017, UBM (UK) Ltd. «IBERIA Express Adds London Gatwick Service in S15». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  16. Press, Europa (2015 թ․ հունվարի 28). «Iberia Express conectará Canarias con Londres y Lyon».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Iberia Express» հոդվածին։