«I Don't Fuck with You», ամերիկացի ռեփեր Բիգ Շոնի երգն է, համագործակցությամբ ռեփեր E-40-ի հետ։ Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 19-ին, որպես Բիգ Շոնի «Dark Sky Paradise» կոչվող երրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Բիգ Շոնի, DJ Mustard-ի, Քանյե Ուեսթի, Մայք Ֆրիի, SayItAintTone-ի, DJ Dahi-ի, Քեյ Ուեյնի, E-40-ի և Դի Ջեյ Ռոջերսի կողմից։

«I Don't Fuck with You»
«I Don't Fuck with You» սինգլի շապիկը (Բիգ Շոնի և E-40, )
Բիգ Շոնի և E-40սինգլը
«Dark Sky Paradise» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 19, 2014 (2014-09-19)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2014
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:44
ԼեյբլGOOD Music, Def Jam Recordings
ՊրոդյուսերDJ Mustard, Քանյե Ուեսթ, Մայք Ֆրի, DJ Dahi, Քեյ Ուեյն

Նախապատմություն և թողարկում խմբագրել

Երգի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին[1]։ Այն ի սկզբանե նախատեսված չի եղել թողարկել որպես սինգլ, սակայն մեծ թվով արձագանքներ ստանալուց հետո, երգը սեպտեմբերի 19-ին թողարկվում է որպես սինգլ։ Ըստ տարբեր աղբյուրների, Բիգ Շոնը երգը գրել է իր նախկին նշանած Նայա Ռիվերայի մասին, սակայն Բիգ Շոնը հերքել է այդ լուրերը, ասելով, որ երգը կոնկրետ որևէ մեկի մասին չէ։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Լոուրենս Լամոնտը, թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 6-ին։ Տեսահոլովակը ֆուտբոլային խաղ է ցուցադրում, որում Բիգ Շոնը հանդես է գալիս որպես հարձակվող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rani, Taj (2014 թ․ սեպտեմբերի 12). «Big Sean Drops Four New Songs». BET.

Արտաքին հղումներ խմբագրել