Ive (կորեերեն՝ 아이브, ոճակերպվում է որպես IVE, կարդացվում է որպես Այվ), հարավկորեական գըրլ-բենդ՝ կազմավորված 2021 թվականին «Starship Entertainment» ընկերության կողմից։ Խումբը կազմավորված է 6 հոգուց՝ Գաըլ, Յուջին, Ռեյ, Վոնյոն, Լիզ և Լիսո։ Խմբի դեբյուտը կայացել է 2021 դեկտեմբերի 1-ին երաժշտական «Eleven» ալբոմով։

IVE
20211223—IVE(아이브) SBS Radio.jpg
Ժանրերքեյ փոփ
Գործունեությունդեկտեմբերի 1, 2021
ԼեյբլStarship Entertainment
Կայքive-official.com
Commons-logo.svg Ive Վիքիպահեստում

ԱնվանումԽմբագրել

Անունը նշանակում է «I Have» (ես ունեմ), որը խորհրդանշում է իրենց ամեն ինչը ցուցադրելու ձգտումը։ Նրանք նախատեսում են K-pop ժանր նոր ուղղություն բերել, որտեղ կկիսվեն այն ամեն ինչով, ինչ նրանք արդեն ունեն[1]։

ԿարիերաԽմբագրել

ՆախադեբյուտԽմբագրել

Ան Յուջինը և Չան Վոն Յոնը մասնակցել են 2018 թվականին «Produce 48»-ի շոուին, որտեղ նրանք զբաղեցրել են 1-ին և 5-րդ տեղերը՝ ժամանակավորապես հայտնվելով IZ*ONE խմբում[2]։ Նրանք խմբում հանդես են եկել մինչ նրա կազմալուծումը, որը տեղի ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին[3]։

Մեր ժամանակներ։ ԴԵբյուտ «Eleven»-ի հետԽմբագրել

Նոյեմբերի 2-ին «Starship Entertainment»-ը հայտարարեց, որ նրանք 2016 թվականի «WJSN»-ի դեբյուտից հետո առաջին անգամ կներկայացվի աղջիկների նոր խումբ[4]։ Մասնակիցները ներկայացվել են նոյեմբերի 3-8-ը։ Նոյեմբերի 8-ին «Starship»-ը հայտարարեց, որ խմբի դեբյուտը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։ Երկու օր անց հայտարարվեց, որ խմբի դեբյուտը կկայանա երաժշտական «Eleven» ալբոմով[5]։ Դեկտեմբերի 3-ին «KBS2 Music Bank»-ի եթերում տեղի ունեցավ խմբի դեբյուտը, որտեղ նրանք կատարեցին ալբոմի առաջատար սինգլը։

«Eleven»-ը համաշխարհային թվային երգերի վաճառքի չարթերում բարձրացավ մինչև 9-րդ համար և պաշտոնապես հայտնվեց «Billboard Global 200»-ում և «Billboard Global»-ում։ Երգը նաև գլխավորել է «Hot Trending Songs» հիթ-շքերթը[6]։ Բացի այդ, սինգլը դեբյուտ է ունեցել «Billboard Japan Hot 100»-ում։ Խումբը նաև մտել է «Spotify»-ի համաշխարհային թոփ 200, Չինաստանի «QQ» երաժշտական չարթ, ճապոնական «Line Music» և բոլոր հիմնական տեղական երաժշտական կայքերի լավագույն տասյակ[7]։

Դեկտեմբերի 8-ին, իրենց դեբյուտից ուղիղ մեկ շաբաթ անց, Ive-ը տարավ իր առաջին հաղթանակը «Show Champion» երաժշտական շոուում՝ դառնալով աղջիկների խումբը, որը ամենաարագն է զբաղեցրել առաջին հորիզոնականը իրենց դեբյուտից ի վեր։ Բացի այդ, «Eleven»-ը ալբոմի թողարկման առաջին շաբաթվա ընթացքում գրանցեց նախնական ընդհանուր ամենաբարձր վաճառքը, որն ամենաբարձրն էր աղջիկների խմբի դեբյուտային ալբոմներից[8][9]։ Դեկտեմբերի 27-ին «Eleven» սինգլը զբաղեցրեց 4-րդ տեղը «Spotify»-ի համաշխարհային ռեյթինգի «Վիրուսային թոփ-50» հիթ-շքերթում, ինչպես նաև զբաղեցրեց 95-րդ տեղը «Global Top 200» չարթերում։ Տարածաշրջանային հիթ-շքերթում երգը գլխավորել է Հարավային Կորեայի 50 և 200 լավագույն չարթերը։ Երգը երկու շաբաթ անընդմեջ Յություբում ամենաշատ հեռարձակվող երգն էր Հարավային Կորեայում, և խումբը ընտրվեց որպես լավագույն կատարող «Tidal» համաշխարհային բարձրորակ երաժշտական հոսքային հարթակի K-pop հիթերի երգացանկում[10]։

2022 թվականի հունվարին տարբեր ժամանցային ընկերությունների երաժշտական գործակալությունների 31 ամենահայտնի փորձագետների կողմից «Ive»-ը ընտրվեց որպես 2022 թվականի բոլոր K-pop արտիստներից ամենասպասվածը[11]։

ՄասնակիցներԽմբագրել

Բեմական կեղծանունը Իրական անունը Ծննդյան ամսաթիվը Դերեր Պաշտոնական գույն
Հիմնական Ուրիշ Հայերեն Հանգըլ/Կանձի
Գաըլ Gaeul Քիմ Գա Ըլ կորեերեն՝ 김가을 24.09.2002 Գլխավոր պարուհի, առաջատար ռեփեր, վոկալիստ Մուգ կապույտ
Յուջին Yujin Ան Յու Ջին կորեերեն՝ 안유진 01.09.2003 Առաջնորդ, առաջատար վոկալիստ, պարուհի Կանաչ
Ռեյ Rei Նաոյ Ռեյ 直井 怜 03.02.2004 Ռեպեր, վոկալիստ Մանուշակագույն
Վոնյոն Wonyoung Չան Վոն Յոն կորեերեն՝ 장원영 31.08.2004 Վոկալիստ Կարմիր
Լիզ Liz Քիմ Ջի Վոն կորեերեն՝ 김지원 21.11.2004 Վոկալիստ Նարնջագույն
Լիսո Leeseo Լի Հյոն Սո կորեերեն՝ 이현서 21.02.2007 Վոկալիստ, մակնե Կապույտ

ՖիլմագրությունԽմբագրել

Վեբ-հաղորդումԽմբագրել

  • 1,2,3 IVE (2021, YouTube)
  • IVE ON (2021, YouTube)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Lee Min-ji (November 2, 2021)։ «스타쉽, 5년만 신인 6인조 걸그룹 아이브(IVE) 론칭(공식)» [Starship launches new 6-member girl group IVE for the first time in 5 years (official)]։ Newsen (կորեերեն) (Naver)։ Արխիվացված է օրիգինալից November 10, 2021-ին։ Վերցված է November 10, 2021 
  2. Seon Mi-kyoung (August 31, 2018)։ «'프로듀스 48', 오늘(31일) 파이널 생방송..제2의 I.O.I 나온다» ['Produce 48', final live broadcast today (31st)..2nd IOI coming out.] (կորեերեն)։ OSEN։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2021-ին։ Վերցված է November 11, 2021 – via Naver 
  3. Lee Da-gyeom (April 29, 2021)։ «아이즈원, 오늘(29일) 해체...2년 6개월 활동 마침표 [MK이슈]» [IZ*ONE disbanded today (29th)...2 years and 6 months of activity period. [MK issue]] (կորեերեն)։ Maeil Economic Daily։ Արխիվացված է օրիգինալից November 10, 2021-ին։ Վերցված է November 10, 2021 – via Naver 
  4. Chu Seung-hyun (November 2, 2021)։ «스타쉽 6인조 新 걸그룹 팀명은 '아이브'···우주소녀 이후 5년만» [Starship's new 6-member girl group team name is 'Ive'...the first time in 5 years since Cosmic Girls] (կորեերեն)։ Seoul Economy Daily։ Արխիվացված է օրիգինալից November 10, 2021-ին։ Վերցված է November 10, 2021 – via Naver 
  5. Seon Mi-kyoung (November 12, 2021)։ «'장원영⋅안유진 소속' 아이브, 완성형 걸그룹 HOT 데뷔 예고» [Ive of 'Jang Won-young and Ahn Yu-jin' announces HOT debut in complete girl group] (կորեերեն)։ Osen։ Արխիվացված է օրիգինալից December 10, 2021-ին։ Վերցված է December 10, 2021 – via Naver 
  6. Kyung Ji-min (December 17, 2021)։ «아이브, 美 빌보드-포브스서 'ELEVEN' 성과 집중 조명..글로벌 호성적»։ Naver (կորեերեն)։ Վերցված է December 17, 2021 
  7. Park Se-yeon (December 14, 2021)։ «아이브, 빌보드 재팬 '핫100'·'아티스트100' 첫 진입» [Ive enters Billboard Japan's 'Hot 100' and 'Artist 100' for the first time]։ Naver (կորեերեն)։ Վերցված է December 15, 2021 
  8. Son Bong-seok (December 8, 2021)։ «아이브 '쇼챔' 음방 첫 1위» [Ive's first music show win in the 'Show Champion'.]։ Sports Kyunghyang (կորեերեն)։ Վերցված է December 10, 2021 
  9. Cho Yong-jun (December 13, 2021)։ «신예 걸그룹 '아이브(IVE)', 데뷔 7일만에 음악방송 1위...데뷔앨범도 초동 판매량 15만장 역대 1위» [Rookie girl group 'IVE' topped music shows in 7 days after debut... Debut album also ranked first in Initial Chodong sales of 150,000 copies]։ Newspim (կորեերեն)։ Վերցված է December 13, 2021 
  10. Dew (December 30, 2021)։ «아이브, 스포티파이·유튜브 뮤직·타이달 韓 차트 1위 [공식입장]» [Ive, Spotify, YouTube Music, Tidal 1st in Korea Chart [Official Position]]։ Xsport News (կորեերեն)։ Վերցված է December 30, 2021 – via Naver 
  11. Kim Minji (January 3, 2022)։ «전문가들이 꼽은 2022년 가장 기대되는 가수 톱3는 [신년특집]» [The top 3 most anticipated singers in 2022 selected by experts are [New Year's Special]]։ News1 (կորեերեն)։ Վերցված է January 3, 2021 – via Naver