iPhone SE (3-րդ սերունդ) (SE - Special Edition, երբեմն անվանում են iPhone SE 3 կամ iPhone SE 2022), Էփլ ընկերության սմարթֆոն։ «Apple»-ը iPhone SE երրորդ սերունդը ներկայացրել է 2022 թվականի մարտի 8-ին, որը հաջորդում է IPhone SE 2-րդ սերնդին։ Նախնական պատվերները սկսել են 2022 թվականի մարտի 11-ից, որից հետո հեռախոսը թողարկվել է 2022 թվականի մարտի 18-ին[1][2][3]։

iPhone SE (3-րդ սերունդ)
ԱրտադրողApple
Էկրան4.7 դյում, IPS LCD
Տեսախցիկ12 Մեգափիքսել, ƒ/1.8, Smart HDR, կարող է ձայնագրել 4K տեսանյութ մինչև 60 կադր/վրկ արագությամբ
Օպերացիոն
համակարգ
iOS 15
ՊրոցեսորApple A15 Bionic
Օպերատիվ
հիշողություն
4 ԳԲ
Հիշողության
քարտ
64, 128, 256 ԳԲ
Ցանցեր
  • GSM/EDGE (850, 900, 1800, 1900) ՄՀց
  • UMTS/HSPA+/DC-HSDPA (800, 850, 900, 1700, 1900, 2100 ՄՀց)
  • CDMA/EV-DO Rev. A/Rev. B (800, 1700, 1900, 2100 ՄՀց)
  • LTE
  • 5G
Չափս138,4×67,3×7,3 մմ
Քաշ144 գ
ՍերիաiPhone
ՆախորդiPhone SE (2-րդ սերունդ)
ՈւրիշApp Store, iTunes Store, iCloud
Սկզբնական գին
ՌԴ-ում
64 ԳԲ - 35000 ռուբլի
ԱՄՆ-ում
64 ԳԲ - $429
128 ԳԲ - $479
256 ԳԲ - $579

Երրորդ սերունդը 15-րդ սերնդի iPhone-ի մի մասն է՝ iPhone 13-ի և բոլոր տարբերակմերի հետ միասին։ iPhone SE 2022-ը թողարկվել է 429 ամերիկյան դոլար մեկնարկային գնով՝ 30 դոլարով ավելի, քան իր նախորդը։

Երրորդ սերնդի մոդելն ունի նույն չափսերն ու ձևը, ինչ իր նախորդը, ինչպես նաև iPhone 13 շարքի ներքին սարքաշարը, ներառյալ A15 Bionic համակարգը չիպի վրա։ Դրա պատճառով սմարթֆոնը օգտատերերի կողմից հակասական արձագանքներ է ստացել[4]։

iPhone SE (3-րդ սերունդը) ի սկզբանե պետք է լիներ iOS 15.4[5].

Պատմություն խմբագրել

Երրորդ սերնդի iPhone SE-ի մասին լուրերը ցրվել են 2021 թվականի հոկտեմբերին[6]։

Երրորդ սերնդի iPhone SE-ը թողարկվել է 2022 թվականի մարտի 8-ին Apple-ի միջոցառման շրջանակներում[7]։

Նկարագրություն խմբագրել

Ձևավորում խմբագրել

iPhone SE-ն ունի ալյումինե շրջանակ, իսկ առջի և հետևի վահանակները ապակուց են։ Այն ունի նույն չափերը, ինչ որ նախկին սերուդը

iPhone SE-ն հասանելի է երեք գույնով․ Midnight, Starlight и Product Red[8]։ Midnight և Starlight համապատասխանում են սևին և սպիտակին, իսկ Product Red-ը մնացել է անփոփոխ։

iPhone SE-ն ներառում է Apple A15 Bionic ընդհանրությունները (5 նմ) համակարգ՝ չիպի վրա՝ ներկառուցված շարժման համապրոցեսորով և հինգերորդ սերնդի նյարդային շարժիչով։ Այն հասանելի է երեք ներքին հիշողություն՝ 64 ԳԲ, 128 ԳԲ և 256 ԳԲ[8]։ SE-ն նաև ունի պաշտպանվածություն՝ IP67, փոշուց և ջրից, ինչպես իր նախորդները[8]։ Հեռախոսը չունի գերլայնաշերտ գործառույթներ, որոնք տրամադրվում են U1 չիպի կողմից, որը առկաէ iPhone 13-ում և 13 Pro-ում։ Չնայած հեռախոսի ավելի փոքր չափերին, ինչը կարող է հանգեցնել ջերմային կլանման ավելացման, A15 SE-ի համակարգը չիպի վրա աշխատում է նույն պրոցեսորի գագաթնակետային հաճախականությամբ, ինչ iPhone 13-ը։ Ինչպես իր նախորդները, երրորդ սերնդի iPhone SE-ն չունի ստանդարտ 3,5 մմ ստերեո ականջակալների խցիկ։

Գույն Անվանում Եզրակ
Midnight Սև
Starlight
Product Red

Էկրան խմբագրել

iPhone SE-ն ունի նույն HD Retina էկրանը, ինչ իր նախորդը, որն ունի IPS և True Tone տեխնոլոգիաներ և լայն գունային գամմա (Display P3): Էկրանը ունի 1334 × 750 փիքսել թույլտվություն, ինչպես իր նախորդող iPhone-ը, 4,7 դյույմ (120 մմ) անկյունագծով։ Փիքսելների խտությունը 326 փիքսել է մեկ դյույմում, նույնը, ինչ բոլոր LCD iPhone-ները iPhone 4-ի Retina էկրանի ներդրումից ի վեր՝ բացառությամբ Plus մոդելների։ Այն կարող է վերարտադրել HDR10 և Dolby Vision բովանդակությունը՝ չնայած այն բանին, որ չունի HDR միացված էկրան, որը ձեռք է բերվում HDR բովանդակության նվազման միջոցով՝ էկրանին համապատասխանեցնելու դինամիկ տիրույթի որոշ բարելավումներ, կոնտրաստ և գունային լայն գամմա ստանդարտ բովանդակության նկատմամբ[7]։

Տեսախցիկ խմբագրել

IPhone SE-ն ունի հետևի տեսախցիկը 12 մեգափիքսել է՝ մեկ օբյեկտիվով, որը նման է իր նախորդին։ Այն կարող է նկարահանել 4K տեսանյութ՝ 24, 25, 30 կամ 60 կադր/վրկ արագությամբ, 1080p HD հաճախությամբ՝ 25, 30 կամ 60 կադր/վ արագությամբ կամ 720p HD՝ 30 կադր վայրկյան արագությամբ տեսանյութ։ Տեսախցիկը ունի ƒ/1.8 բացվածք, ավտոմատ ֆոկուս, պատկերի օպտիկական կայունացում և True Tone ֆլեշ չորս LED-ով։ Հեռախոսը նաև կարող է նկարահանել մինչև 63 ՄՊ համայնապատկեր և կարել սերիական ռեժիմում։ 7 ՄՊ դիմային տեսախցիկը f/2.2 բացվածքով և ավտոֆոկուսով կարող է նկարահանել 1080p HD-տեսանյութեր՝ վայրկյանում 25 կամ 30 կադր արագությամբ և 120 կադր/վայրկյանում դանդաղեցված տեսագրություն[8]։

Երրորդ սերնդի SE-ն ավելացրել է տեսախցիկի մի քանի ֆունկցիա, որոնք հասանելի են A15 BIonic-ի շնորհիվ[7]։ Ինչպես 13-ը և 13 Pro-յի, այսպես էլ այս մոդելի տեսախցիկը ունի Smart HDR 4։ Հետևի տեսախցիկը նաև ապահովում է մինչև 30 կադր վայրկյանում, ընդլայնաված դինամիկ դիապազոնով տեսանյութ, ստերեոձայնագրություն և տեսանյութի կինեմատոգրաֆիական կայունացում։ iPhone SE-ի դիմացի և հտևի տեսախցիկները ունեն դիմանկարի ռեժիմ և լուսավորություն։ Ինչպես նախորդ 2 մոդելներում SE-ի դեպքում ևս դիմանկարի ռեժիմը ունի խորության կարգավորման և բոկե էֆեկտի հնարավորություն (դիմանկարի շուրջ ոչ հստակ ֆոնի աղավաղման էֆեկտ)։ Երրորդ սերնդի SE-ն ունի Deep Fusion և Photographic Styles, բայց վիչի հին սարքավորան պատճառովչ ունի որոշ ֆունկցիաներ, օրինակ՝ գիշերային և կինեմատոգրաֆիական ռեժիմ։

Պրոցեսոր խմբագրել

iPhone SE-ի պրոցեսորը A15 Bionic է՝ մծակված Apple-ի մասին։ A15 Bionic նաև օգտագործվել է iPhone 13-ում և iPad Mini-ում։

Օպերատիվ հիշողություն խմբագրել

Երրորդ սերնդի iPhone SE-ն ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, որն ավելի շատ է, քան երկրորդ սերնդինը՝ 3 ԳԲ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Apple Event». Apple (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  2. Jason Cipriani (2022 թ․ օգոստոսի 3). «New iPhone SE 2022: Specs, price, release date, how to buy». ZDNet (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  3. David Price (2022 թ․ օգոստոսի 3). «Apple launches new iPhone SE for 2022!». Macworld (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  4. By <a href="/profiles/samantha-murphy-kelly">Samantha Murphy Kelly</a>, Catherine Thorbecke and <a href="/profiles/clare-duffy">Clare Duffy</a>, CNN Business (2022 թ․ մարտի 8). «New iPhone SE is Apple's first budget 5G smartphone». CNN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «iPhone SE - Technical Specifications». Apple (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  6. Juli Clover (2021 թ․ հոկտեմբերի 25). «Display Analyst: 4.7-Inch 5G 'iPhone SE Plus' Coming in 2022, iPhone SE 3 With Larger Display Planned for 2024». MacRumors (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Apple announces the new iPhone SE: a powerful smartphone in an iconic design». Apple (անգլերեն). 2022 թ․ մարտի 8. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «"iPhone SE - Technical Specifications"». Apple (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  9. Joe Rossignol (2022 թ․ մարտի 9). «Third-Generation iPhone SE Features Increased 4GB of RAM». MacRumors (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել