iOS 13, Apple-ի կողմից մշակված iOS բջջային օպերացիոն համակարգի տասներեքերորդ տարբերակը։ iOS 12-ի իրավահաջորդն է։ Նոր խոշոր թողարկումն Apple Worldwide Developers Conference-ում հայտարարվել է 2019 թվականի հունիսի 3-ին և թողարկվել 2019 թվականի սեպտեմբերի 19-ին[1]։

IOS 13
Изображение логотипа
Տեսակբջջային օպերացիոն համակարգ, iOS և software version?
ՍտեղծողԷփլ
ԸնտանիքiOS
Հիմք են ծառայելDarwin
Առաջին թողարկումսեպտեմբերի 19, 2019
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
ՆախորդIOS 12
ՀաջորդIOS 14
Կայքapple.com/ios/ios-13/(անգլ.), apple.com/uk/ios/ios-13-preview/(անգլ.), apple.com/tr/ios/ios-13-preview/(թուրքերեն) և apple.com/tr/ios/ios-13/(թուրքերեն)
 IOS 13 Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ներկայացում և վերջնական թողարկում խմբագրել

iOS 13-ը և iPadOS-ը ներկայացվել են 2019-ի հունիսի 3-ին մշակողների համար ներկայացման շնորհանդեսին (WWDC19)[2][3]։ Առաջին բետա տարբերակը հասանելի է միայն գրանցված մշակողներին։ Ակնկալվում է, որ հանրային բետան հասանելի կլինի 2019-ի հուլիսին, վերջնական թողարկումը բոլոր օգտագործողների համար՝ 2019-ի աշնանը։

Ներմուծություն (համակարգի գործառույթներ) խմբագրել

Dark Mode (խավար ռեժիմ) խմբագրել

Ներկայացվել է «խավար ռեժիմ», որը թույլ է տալիս ներառել մութ գունային սխեման համակարգային հավելվածների, ինչպես նաև iOS և iPadOS ինտերֆեյսի համար։ Apple ընկերությունը հայտարարում է, որ երրորդ կողմի հավելվածների մշակողները App Store-ից կարող են նաև «խավար ռեժիմ» ավելացնել իրենց հավելվածներում[4]։

Ստեղնաշարի թարմացում խմբագրել

IOS 13-ի ներկառուցված ստեղնաշարը այժմ ունի QuickPath - առանձնահատկություն, որն օգտագործողին թույլ է տալիս սահեցնել ստեղնաշարը՝ նախադասություն կազմելու կամ որևէ բառ մուտքագրելու համար։ Ավելի վաղ այս հատկությունը հասանելի էր բացառապես App Store-ից մի քանի երրորդ կողմի ստեղնաշարի հավելվածների միջոցով[5]։

Սարքեր խմբագրել

Apple կորպորացիայի հետևյալ սարքերը աջակցում են iOS 13-ին՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Apple (03.06.2019). «iOS 13 Preview». Apple. Apple.
  2. Apple Inc. (03.06.2019). «iOS 13 Review». Apple. Apple.
  3. Apple Inc. (03.06.2019). «Apple Special Event June 2019». Apple. Apple Inc.
  4. Apple Inc. (03.06.2019). «Dark Mode. Go all in on lights out». Apple. Apple Inc.
  5. Apple Inc. (03.06.2019). «Type by swiping from one letter to the next». Apple. Apple Inc.