iPhone X (արտասանվում է որպես iPhone Ten), Apple կորպորացիայի սմարթֆոն, որը ներկայացվել է Սթիվ Ջոբսի Թատրոնում 2017 թվականի սեպտեմբերի 12-ին iPhone 8 և iPhone 8 Plus հեռախոսների հետ միասին[1]։

IPhone X
ԿարգախոսApple
ԱրտադրողFoxconn և Pegatron (Apple-ի հետ կնքված համաձայնագրով)
ՄատչելիiPhone
ՏեսախցիկiSight 12 ՄՓ
Օպերացիոն
համակարգ
iOS 11
Հիշողության
քարտ
չի նախատեսված
Մշտական
հիշողություն
64, 256 GB
ՑանցերGSM, CDMA2000, EV-DO, HSPA+, LTE, LTE Advanced
ՆախորդiPhone 7
Սկզբնական գին79 990 ռուբլի

Պատմություն

խմբագրել

Ունի ավելի զարգացած A11 Bionic պրոցեսոր։ Անվան «X»-ը («իքս» կամ «տասը») ցույց է տալիս iPhone-ի հոբելյանը։

Հատկություններ

խմբագրել
  • Super Retina Display էկրան 2436x1125 թույլտվությամբ, 5.8 դյույմ անկյունագծով, 458ppi[2]
  • Սա Apple-ից առաջին սմարթֆոնն է, որը էկրանի համար OLED է օգտագործում
  • Էկրանը պահպանում է HDR, Dolby Vision, 3D Touch և True Tone
  • Face ID նոր տեխնոլոգիա` ապակոդավորումը և մյուս ֆունկցիաները կարդում է օգտատիրոջ դեմքը
  • Apple A11 Bionic Neural պրոցեսոր
  • 12 ՄՓ-անոց տեսախցիկ կրկնակի օպտիկական կայունացմամբ, True Tone Flash
  • Սմարթֆոնի մարտկոցը 2 ժամ ավելի երկար է դիմանում, քան iPhone 7 սմարթֆոնի մարտկոցը
  • Պարունակում է Air Power անլար լիցքավորման հնարավորությունը, որը դուրս կգա 2018 թվականի սկզբին
  • Հեռախոսը կունենա 64 Գբ կամ 256 Գբ ֆլեշ-հիշողություն[2]
  • Գինը $1000-ից ավել է կազմում։ Ռուսաստանում պաշտոնապես կարժենա ավելի քան 80 հազար ռուբլի։

Տարբերությունները iPhone 8 / 8 Plus-ից

խմբագրել
  • iPhone 8-ը և 8 Plus-ը մատչելի են երեք գունավորումներով. արծաթագույն, «մոխրագույն տիեզերք» և ոսկեգույն։ iPhone X-ը ներկայացված է միայն արծաթագույն և «մոխրագույն տիեզերք» գունավորումներով։
  • 8-ի և 8 Plus-ի էկրանները փոքր են` անկյունագիծը 4,7 և 5,5 դյույմ այն ժամանակ, երբ iPhone X-ի էկրանը Apple սմարթֆոնների պատմության մեջ ամենամեծ էկրանն ունի` 5,8 դյույմ։ Էկրանը իր տեսակի մեջ հանդիսանում է այն այն միակ սմարթֆոնը, որը պարունակում է գրեթե ամբողջ դիմային մակերևույթը։
  • Էկրան` iPhone X-ի հլխավոր հատկությունը, հեռախոսը չունի Home («տուն») սեղմակը
  • iPhone X-ը նաև սարքավորված է «Face ID» տեխնոլոգիայով, որը օգտագործում է կամերան և մի քանի այլ սենսորներ, որպեսզի ճանաչի օգտվողի դեմքը։ Դա թույլ է տալիս վավերացման և պաշտպանված ծրագրերի համար օգտագործել Apple Pay-ը պարզապես նայելով հեռախոսին և, ինչպես հայտնում են, դա ավելի անվտանգ է քան Touch ID-ին։
  • iPhone 8-ը և 8 Plus-ը ստացել են թարմացված դինամիկ, որոնք 25 տոկոսով ավելի բարձր են և ավելի խոր բասեր են ապահովում, ինչը չի նծվում iPhone X-ում։
  • iPhone X-ը ավելի թանկ է, քան iPhone 8-ը և 8 Plus-ը։ Ռուսաստանում ֆլագմանը կարժենա 79 990 ռուբլուց ($999) բարձր գին, հաջորդ մոդելը, որը կունենա 256 ԳԲ, կարժենա մոտ 91 990 ռուբլի ($1149): iPhone 8-ը սկսում է 56 990 ռուբլուց ($699), իսկ iPhone 8 Plus-ը` 64 990 ռուբլի ($799):

Ծրագրային ապահովում

խմբագրել

iPhone X մոդելի օպերացիոն համակարգը` iOS 11.

Մուտքը դեպի վաճառք

խմբագրել

Սարքի նախապատվերը` 2017 թվականի հոկտեմբերի 27[3]։

Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2017 թվականի նոյեմբերի 3-ին 79900 ռուբլի գնով 64 Գբ մոդելի համար և 91990 256 Գբ-ի համար։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The future is here: iPhone X» (անգլերեն). Apple press-release. 2016 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 «Характеристики iPhone X утекли в интернет накануне презентации». Российская газета (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել