iPhone SE` Apple ընկերության սմարթֆոն։ Ներկայացվել է 2016 թվականի մարտի 21-ին։ Արտաքինով նման է iPhone 5s-ին, սակայն շատ ընդհանուր բաներ ունի iPhone 6s-ի հետ[1]։ Աշխատում է iOS 11 օպերացիոն համակարգով, տեղադրված է Apple A9 պրոցեսոր, Apple M9 կից պրոցեսոր և մատնահետքի սքաներ (Touch ID), որը ներկառուցված է էկրանից մի փոքր ցածր գտնվող Home ստեղնի մեջ։ Ունի 4 գունային տեսակ (մոխրագույն տիեզերք, արծաթե, ոսկեգույն և վարդագույն ոսկի)։

iPhone SE
iPhone SE-ն «Վարդագույն ոսկի» գունավորմամբ
ԱրտադրողApple Inc.
Էկրան4 դյույմ, 1136x640 փիքսել, 326 ppi խտություն, 800:1 հակադրություն, 500 կդ/մ2 պայծառություն
Տեսախցիկ12 մեգափիքսել iSight տեսախցիկ, կրկնակի Լեդ Ֆլեշ, մինչև 60 կադր/վայրկյան արագությամբ 1080p HD-վիդեո նկարահանելու հնարավորություն, մինչև 30 կադր/վայրկյան արագությամբ 4K վիդեո նկարահանելու հնարավորություն
Օպերացիոն
համակարգ
Իսկզբանե՝ iOS 9
Վերջին աջակցվող՝ iOS 11
Պրոցեսոր1,8 գեգահերցանոց Apple A9/Apple M9
Մշտական
հիշողություն
32 ԳԲ/64 ԳԲ/128 ԳԲ
ՑանցերWi-Fi (802.11 a/b/g/n/ac (2,4 ԳՀց/5 ԳՀց))
Bluetooth 4.2, GPS, Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ, NFC
ԿապGSM/EDGE (850, 900, 1800, 1900) ՄՀց
UMTS/HSPA+/DC-HSDPA (800, 850, 900, 1700, 1900, 2100 ՄՀց
CDMA/EV-DO Rev. A/Rev. B (800, 1700, 1900, 2100 ՄՀց)
LTE
ՄարտկոցLi-ion, 1642 մԱժ
Չափս123,8×58,6×7,6 մմ
Քաշ113 գ
ՆախորդiPhone 6s
ՀաջորդiPhone 7
Սկզբնական գինԱռանց պայմանագրի՝ $399—449

Ելք դեպի շուկա խմբագրել

ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ տասը երկրներում վաճառքը սկսվել է 2016 թվականի մարտի 24-ին։ Ռուսաստանում վաճառքի է հաանվել 2016 թվականի մարտի 29-ին։

Արժեք խմբագրել

Առանց պայմանագրի սմարթֆոնի արժեքը՝ կախված ֆլեշ-հիշողության ծավալից վաճառքի սկզբին՝ ԱՄՆ-ում՝ 399-499 դոլար, Ռուսաստանում 16 ԳԲ ծավալով տարբերակը արժում էր 32 990 ռուբլ, իսկ 64 ԳԲ ծավալովը՝ 36 990 ռուբլ։

Սեպտեմբերում՝ iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի թողարկման ժամանակ Apple-ը ցածրացրել է iPhone SE-ի գները՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 7-ից սարքը արժեր 399-499 դոլար (16 ԳԲ-անոց մոդելի գինը չի փոխվել), իսկ 64 ԳԲ ծավալով համանման մոդելը սկսեց արժել 28 990 ռուբլ[2]։

2017 թվականի ապրիլին Apple ընկերությունը կատարեց հիշողության աննշան թարմացում, որը ազդեց գների վրա։ Այժմ սմարթֆոնը ունի նաև 32 և 128 ԳեգաԲայթանոց տարբերակներ։ 32 ԳԲ ծավալով տարբերակը ռուսական շուկայում արժեր 32990 ռուբլ, իսկ 128 ԳԲ ծավալովը՝ 40 990 ռուբլ։ Այսօր 32 ԳԲ ծավալով մոդելի գինը սկսվում է 19 900 ռուբլից, իսկ 128 ԳԲ ծավալովը՝ 29 900-ից։

Հատկորոշումներ խմբագրել

Բերված են ըստ Apple-ի տվյալների։

Դիզայն խմբագրել

Իրանը պատրաստված է ալյումինից և ապակուց։ iPhone SE-ի հետևի պանելը պատրաստված է անոդիզացված ալյումինից։ Հետևի պանելի միջի վերևի և ներքևի շերտեր պատրաստված են ապակեբյուրեղներից (ոսկեգույն, վարդագույն և արծաթե իրաններով մոդելներում) կամ գունավոր ապակուց (Space Gray գունավորմամբ մոդելում)։

Բջջային ցանցեր խմբագրել

Բջջային կապերի աջակցումից կախված գոյություն ունեն երկու տարբերակ՝

  • A1662 մոդել՝ GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց); UMTS/HSPA+/DC-HSDPA (850, 900, 1700/2100, 1900, 2100 ՄՀց); CDMA EV-DO Rev. A (850, 1700/2100, 1900, 2100 ՄՀց); LTE (1, 2, 3, 4, 5, 8, 12, 13, 17, 18, 19, 20, 25, 26, 29 դիապազոններ)
  • A1723 մոդել՝ GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց); UMTS/HSPA+/DC-HSDPA (850, 900, 1700/2100, 1900, 2100 ՄՀց); CDMA EV-DO Rev. A (850, 1700/2100, 1900, 2100 ՄՀց); TD‑LTE (38, 39, 40, 41 դիապազոններ); TD-SCDMA 1900 (F), 2000 (A); LTE (1, 2, 3, 4, 5, 7, 8, 12, 17, 18, 19, 20, 25, 26, 28 դիապազոններ)

Երկու մոդելներն ել աջակցում են ստորև բերված կապերը՝

Գտնվելու վայրի որոշման միջոցներ խմբագրել

Դիսփլեյ խմբագրել

  • Retina դիսփլեյ
  • 4 դյույմ անկյունագծով լայնաֆորմատ սենսորային դիսփլեյ
  • Multi-Touch-ի աջակցում
  • 1136 x 640 փիքսել ույլտվություն, 326 փիքսել/դյույմ (727040 փիքսել)
  • 800:1 հակադրություն (ստանդարտ)
  • Яркость до 500 кд/м2 (ստանդարտ)
  • Առջևի պանելի վրա մատնահեքերի առաջացմանը դիմացկուն ապակեբյուրեղային ծածկույթ
  • Միաժամանակ մի քանի լեզվի և սիմվոլների ցուցադրման հնարավորություն

Տեսախցիկ, լուսանկար և տեսահոլովակ խմբագրել

Հիմնական տեսախցիկ՝

  • 12 մեգափիքսելանոց iSight տեսախցիկ, 1,22 մկմ գծային չափսով փիքսել
  • ƒ/2.2 դիաֆրագմա
  • Պաշտպանող հայելին պատշտպաված է շափյուղային բյուրեղով
  • Ֆլեշը կազմված է երկու LED-ից
  • Backside illumination (BSI) տեխնոլոգիայի օգտագործմամբ ֆոտոսենսոր
  • Հինգ էլեմենտային լինզա
  • Հիբրիդային ԻԿ-ֆիլտր
  • Ավտոկենտրոնացում
  • Կենտրոնացում հպումով
  • Նկարների վրա դեմքերի ճանաչում
  • Պանորամային նկարահանում
  • Սերիական նկարահանում
  • Դանդաղեցված նկարահանում
  • Պատկերների և տեսահոլովակների կապում նկարահանման տեղի հետ
  • Մինչև 30 կադր-վայրկյան վիդեո տեսագրելու հնարավորություն, Մինչև 30 կադր-վայրկյան վիդեո տեսագրելու հնարավորություն 1080p FullHD վիդեո տեսագրելու հնարավորություն, մինչև 240 կադր/վայրկյան վիդեո տեսագրելու հնարավորություն (միայն Slow-mo video ռեժիմի դեպքում)
  • Վիդեոյի կայունացում
  • Վիդեոյի տեսագրման ժամանակ լուսանկարելու հնարավորություւն
  • Եռակի վիդեոզում

Ֆրոնտալ տեսախցիկ՝

  • 1.2 մեգափիքսել թույլտվությամբ FaceTime տեսախցիկ, որը с разрешением 1,2 мегапикселя для видеозвонков между устройствами Apple и для обычной фото- и видеосъёмки.
  • Ֆրոնտալ տեսախցիկից մինչև 30 կադր/վայրկյան 720p HD վիդեոյի տեսագրման հնարավորություն (աուդիոյի հետ)

Լիցքավորում և մարտկոց խմբագրել

  • 1642 մԱժ ծավալով ներդրված լիթիում-իոնային մարտկոց
  • Լիցքավորում USB-ի օգնությամբ համակարգչից կամ լիցքավորման բլոկից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Apple – Press Info – Apple Introduces iPhone SE — The Most Powerful Phone with a Four-inch Display». Apple. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  2. «iPhone SE» (ռուսերեն). Apple (RU). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.