ՀՀՄՍ 16, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ, որը կիրառվում է հիմնական միջոցների հաշվառման համար[1]։

Նպատակ խմբագրել

«Հիմնական միջոցներ» ստանդարտի նպատակն է սահմանել միասնական կարգ հիմնական միջոցների ճանաչման և չափման գործընթացում, ինչպես նաև արտադրության, ծառայությունների մատուցման, աշխատանքների և այլնի ինքնարժեքով ու ծախսերով տվյալ հիմանական միջոցի արժեքի ծախսաճանաչումը և ի վերջո օտարումը։

Գործողության ոլորտ խմբագրել

ՀՀ ՀՀՄՍ 16-ը կիրառվում է հիմնական միջոցների հաշվապահական հաշվառման ժամանակ, բացի այն դեպքերից, երբ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման մեկ այլ ստանդարտ պահանջում կամ թույլ է տալիս հաշվապահական հաշվառման այլ մոտեցում։ ՀՀ ՀՀՄՍ 16-ը չի կիրառվում`

  1. անտառների և նմանատիպ վերականգնվող բնական ռեսուրսների նկատմամբ,
  2. նավթի, բնական գազի և նման չվերականգնվող այլ ռեսուրսների հանքավայրերի, դրանց արդյունահանման իրավունքի և հետազոտության նկատմամբ։

Սահմանումներ խմբագրել

Ըստ 16 ստանդարտի՝ հիմնական միջոցները կազմակերպության նյութական ակտիվներն են[2], որոնք կազմակերպությունը պահում է արտադրանք արտադրելու, ծառայություններ մատուցելու, աշխատանք կատարելու, ապրանքներ վաճառելու, վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար, նախատեսվում է օգտագործել 1 տարուց ավելի ժամանակահատվածում, որի ընթացքում հիմնական միջոցները իրենց արժեքը մաս-մաս փոխանցում են պատրաստի արտադրանքին կամ տնտեսական օգուտներին՝ չփոխելով իրենց բնաիրեղեն տեսքը։

Հիմնական միջոցների կազմի մեջ են մտնում մաշվող հիմնական միջոցները, օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցները, հողամասերը, բնական ռեսուրսները, ֆինանսական վարձակալված հիմնական միջոցները, ներդրումային գույքը[3]։

Ստանդարտում կիրառվում են հետևյալ սահմանումները՝

  • Հիմնական միջոցի սկզբնական կամ պատմական արժեք, հիմնական միջոցի ձեռք բերման կամ կառուցման ժամանակ վճարված դրամական միջոցների գումարը, իսկ այլ կերպ փոխհատուցման դեպքում՝ փոխհատուցման իրական արժեքը, կամ հիմնական միջոցի ձեռք բերման կամ կառուցապատման ընթացքում կողմերի փոխադարձ համաձայնությամբ վճարվելիք դրամական միջոցների գումարը, իսկ այլ կերպ հետագայում փոխհաուցելու ժամանակ փոխհատուցման իրական արժեքը գործարքի կատարման պահի դրությամբ։
  • Իրական արժեք, երկու իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև հիմնական միջոցի ձեռքբերման առևտրական գործարքի ընթացքում ձևավորված գինն է։
  • Մնացորդային արժեք, այն զուտ գումարն է կամ պիտանի նյութերի արժեքը, որը կազմակերպությունը ակնկալում է ստանալ հիմնական միջոցի օգտակար ծառայության ժամանակահատվածի ավարտին հանած օտարման հետ կապված ծախսումները։
  • Վերագնահատված արժեք, հիմնական միջոցի արժեքն է վերագնահատման պահի դրությամբ, որը վերագնահատման պահին հավասար է իրական արժեքին։
  • Հաշվեկշռային արժեք, հիմնական միջոցի սկզբնական չափման գումարն է հանած կուտակված մաշվածությունը և արժեզրկումից կորուստը։
  • Արժեզրկումից կորուստ, հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի գերազանցումն է փոխհատուցման արժեին, որն իրենից ներկայացնում է իրական արժեքից և օգտագործման զուտ արժեքին առավելագույնը։
  • Օգտագործման զուտ արժեք, տնտեսական օգուտների այն զեղչված գումարն է, որը կազմակերպությունը ակնկալում է ստանալ ակտիվի օգտագործման ընթացքում գումարած մնացորդային արժեք։

Հիմնական միջոցի միավորի սկզբնական արժեքը պետք է ճանաչվում է որպես ակտիվ, երբ`

  • հավանական է, որ այդ միավորի հետ կապված ապագա տնտեսական օգուտները կհոսեն դեպի կազմակերպություն,
  • միավորի սկզբնական արժեքը կարող է արժանահավատորեն չափվել։

Հիմնական միջոցի մաշվածություն խմբագրել

Մաշվածության հաշվարկման ժամանակ կիրառվում են հետևյալ սկզբունքները՝

  1. հիմնական միջոցների միավորի մաշվածության գումարը պետք է պարբերաբար բաշխվի ակտիվի օգտակար ծառայության ընթացքում,
  2. յուրաքանչյուր ժամանակահատվածի համար հաշվարկված մաշվածության գումարը պետք է ճանաչվի որպես ծախս, եթե այն չի ներառվում մեկ ուրիշ ակտիվի հաշվեկշռային արժեքի մեջ,
  3. մաշվածության հաշվարկման կիրառվող մեթոդը պետք է արտացոլի այն մոդելը, որով կազմակերպությունը սպառում է ակտիվի տնտեսական օգուտները։ Մաշվածության հաշվարկման մեթոդներից են` գծային, նվազող մնացորդի և ըստ տարիների ընդհանուր գումարի հաշվարկման մեթոդները[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ernst & Young Применение МСФО 2011 в 3-х частях // М.: Альпина Паблишер. — 2011. — С. 4000. — ISBN 978-5-4295-0019-5.
  2. Журнал МСФО МСФО (IAS) 16 "Основные средства" // Издательский дом «Методология».
  3. PwC Учебное пособие АССА ДипИФР. — 2019. — С. 168-186.
  4. http://www.irtek.am/views/act.aspx?aid=13384