«I’ve Got You Under My Skin», երգ, որը գրել է Քոուլ Փորթերը 1936 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այն կատարել և ձայնագրել են բազմաթիվ երգիչներ և երաժիշտներ։

«I’ve Got You Under My Skin»
Ֆրենսիս Լանգֆորդ և Վիրջինիա Բրյուսի երգը
Լեզուանգլերեն
ՀեղինակՔոուլ Փորթեր[1]
ԿոմպոզիտորՔոուլ Փորթեր[1]

Ֆրենկ Սինատրայի տարբերակը խմբագրել

Ֆրենկ Սինատրա կրկին երգել է այս երգը 1956 թվականի «Songs for Swingin' Lovers!» ալբոմում։ Ինչպես գրում է Թոմաս Ուորդը AllMusic կայքում հրապարակված իր գրախոսականում, չնայած այն բանին, որ այդ «հոյակապ երգը» նրանից առաջ կատարվել է «բառացիորեն հարյուրավոր ջազային վոկալիստների և կրուներների կողմից», նա երգը դարձրել է իրենը, նրա տարբերակում «դա գլուխգործոց է»։ Ընդ որում, այս ձայնագրության գլխավոր արժանիքն Ուորդը համարում է Նելսոն Ռիդլի գործիքավորումը, որը ըստ լեգենդի, այն ավարտել է ստուդիայի ճանապարհին։ Կրկին, ըստ լեգենդի, այն բանից հետո, երբ երգն իր գործիքավորմամբ առաջին անգամ կատարել են ամբողջությամբ, բոլոր երաժիշտները միաժամանակ ոտքի են կանգնել և սկսել են ծափահարել։ Ըստ Ուորդի՝ դա, հնարավոր է, Սինատրայի այդ ալբոմի լավագույն երգն է։ 1998 թվականին Ֆրենկ Սինատրայի սինգլն (1956 թվական, Capitol Records) ընդունվել է «Գրեմմի» մրցանակի Փառքի սրահ[2]։ Երգը (կրկին Ֆրենկ Սինատրայի օրիգինալ կատարմամբ) մասնավորապես ներառվել է 2011 թվականին «Թայմ»[3] ամսագրի կազմած All-TIME 100 Songs (100 լավագույն երգերը «Թայմ» ամսագրի հիմնադրման պահից ի վեր) ցանկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. «GRAMMY Hall Of Fame». GRAMMY.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  3. «'I've Got You Under My Skin' | 100 Greatest Popular Songs: TIME List of Best Music | TIME.com». TIME. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.