«Hearteater» (ոճավորված է` HEARTEATER, անգլ. թարգմանաբար՝ «Սրտակեր»), ամերիկացի ռեփեր XXXTentacion-ի երգը, որը թողարկվել է որպես «Bad Vibes Forever» ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[1][2]։

«Hearteater»
«Hearteater» սինգլի շապիկը (XXXTentacion, {{{տարեթիվ}}})
XXXTentacionսինգլը
«Bad Vibes Forever» ալբոմից
Ժանրալտերնատիվ ռոք
ԼեյբլԷմփայը դիսթրիբյուշն

Նախապատմություն խմբագրել

2018 թվականի մարտի 18-ին՝ իր երկրորդ` «?», ստուդիական ալբոմի թողարկումից երկու օր անց, XXXTentacion-ը խնդրեց երկրպագուներին, որպեսզի նրանք բաժանորդագրվեն Մայամիի բարեգործական հիմնադրամի ինստագրամյան էջին՝ հավաքելով 30.000 հետևորդ։ Փոխարենը նա խոստացավ թողարկել մի երգ, որը ներառված չէր ալբոմի վերջին երգացանկում[3]։ Մարտի 20-ին թողարկեց երգը SoundCloud-ում[4]։

Շապիկ խմբագրել

Շապիկին պատկերված է XXXTentacion-ի նախկին ընկերուհին՝ Ժենևա Այալան՝ արյունոտ բերանով, ձեռքին՝ սիրտ։ 2016 թվականին նա XXXTentacion-ին մեղադրում էր ընտանեկան բռնության մեջ[3]։

SoundCloud-ի բնօրինակ շապիկին պատկերված է XXXTentacion-ը իր համերգի քրաուդ սյորֆինգի ժամանակ[4]։

Թողարկում և առաջխաղացում խմբագրել

XXXTentacion-ը մահացել է 2018 թվականի հունիսի 18-ին[5]։ 2019 թվականին՝ հարցազրույցի ժամանակ, նրա մենեջեր Սոլոմոն Սոբանդեն ասաց, որ երգը կթողարկվի XXXTentacion-ի չորրորդ ստուդիական ալբոմում՝ «Bad Vibes Forever, Vol. 1»[6]։ Հոկտեմբերի 22-ին ալբոմում երգը թողարկվել է որպես երկրորդ սինգլ։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Սինգլի թողարկումից մի քանի օր առաջ թողարկվեց երգի հոլովակը, որտեղ ներկայացված է Էքսի նախկին ընկերուհու՝ Ժնևա Այալայի հետ տեսագրության սև-սպիտակ հատված[7]։ Հոլովակը սկսվում է 2018 թվականի ապրիլին (XXXTentacion-ի մահվանից երկու ամիս առաջ) թվագրված ձայնային նոտայով, որում XXXTentacion-ը բացատրում է, թե ինչու է ցանկացել նրան տեսնել տեսահոլովակում[8]։

Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին։ Այալան անտառում է և գազանաբար կտրատում է մեկ այլ մարդու մարմինը, հավանաբար՝ XXXTentacion-ինը։ Այնուհետև Այալան հայտնվում է մերկ՝ ծածկված արյունով, որից հետո հեռանում է[9]։

Շքերթներ խմբագրել

Շքերթ (2019) Բարձրագույն
դիրք
New Zealand Hot Singles (RMNZ)[10] 36

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Berry, Peter A. (2019 թ․ հոկտեմբերի 22). «XXXTentacion's 'Hearteater' Gets an Official Release: Listen». XXL (magazine)]]. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. «XXXTentacion Estate Drops Bad Vibes Forever Collection Ahead of New Posthumous Album» (անգլերեն). Complex. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 Mench, Chris (2019 թ․ հոկտեմբերի 22). «XXXTentacion's "Hearteater" Cover Art Features The Woman He Was Charged With Abusing». Genius (website). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 «XXXTENTACION - "Heart Eater" by @XXChidori on Soundcloud». Soundcloud. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. Lockett, Dee. «Report: XXXTentacion Dead Following Shooting». Vulture. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. Peisner, David (2019 թ․ օգոստոսի 22). «What To Expect From XXXTentacion's Second Posthumous Album». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «XXXTentacion's "Hearteater" Earns Official Release». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. «Watch XXXTentacion's New Video for "Hearteater"» (անգլերեն). Complex. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «XXXTentaction's Bloodthirsty 'Hearteater' Video Features Ex-Girlfriend as a Cannibal: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.