Աղապատուկ
(Վերահղված է Halocnemumից)
Աղապատուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Բաբախայիններ (Salicornioideae) |
Տրիբա | Salicornieae |
Ցեղ | Աղապատուկ (Halocnemum) |
Աղապատուկ (լատին․՝ Halocnemum), թելուկազգիների ընտանիքի թփերի կամ կիսաթփերի ցեղ։ Ունի 1 տեսակ՝ աղապատուկ կոնաձև (H. strobilaceum)։
Ձևաբանություն խմբագրել
Ցողունները հակադիր ճյուղավորվող են, մսալի, հողի մակերևույթին առաջացնում են արմատակալող թմբեր։ Տարածվող ճյուղերը գորշ են, միամյաները՝ թխականաչ, գլանաձև, հոդավոր, հյութալի։ Թերգարգացած տերևները բութանկյուն են, հակադիր, թեփուկաձև։ Ծաղիկները մանր են, սպիտակավուն՝ նստած տերևածոցերում։ Պտուղը միասերմ է, մանր, ձվաձև։ Մոխիրը պարունակում է պոտաշ։
Տարածվածությունը Հայաստանում խմբագրել
Աճում է Արմավիրի և Արարատի մարզերի աղուտ-ալկալի հողերում։
Ընթերցե՛ք «աղապատուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղապատուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղապատուկ» հոդվածին։ |