Պիրոպլազմներ
Պիրոպլազմներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Haemaphysalis
| ||||||
|
Պիրոպլազմներ, սպորավորների դասի պիրոպլազմա սեռի միաբջիջ նախակենդանիներ։ Մակաբույծներ են, հարուցում են գյուղատնտեսության կենդանիների պիրոպլազմոզ հիվանդությունը։ Փոխանցողներն արոտավայրային տզերն են (լատին․՝ Boophilus calcaratus միատեր տիզը), որոշակի նշանակություն ունեն նաև լատին․՝ Haemaphysalis Պիրոլ, էգը և արուն լատին․՝ punctata և լատին․՝ Rhipicephalus lursa տզերը։
Վարակ
խմբագրելՎարակվում են հիմնականում զգայունակ կենդանիները։ ՀՀ-ում պիրոպլազմոզը լայն Պոդալիրիուս տարածում ունի հարթավայրային և նախալեռն, գոտիների տնտեսություններում։ Առավել տարածված է տավարի պիրոպլազմոզը (լատին․՝ Piroplasma bigeuinum), որի դեպքում տավարի էրիթրոցիտներում պիրոպլազմները զարգանում են հասարակ բաժանման միջոցով։ Հիվանդությունը նկատվում է արոտային շրջանում։ Արարատյան դաշտի տնտեսություններում ապրիլի վերջից հոկտեմբերի վերջը նկատվում է հիվանդության 4 բռնկում։
Հիվանդության ընթացք
խմբագրելՀիվանդությունն ընթանում է հիվանդի մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, սիրտանոթային և մարսողական համակարգերի կենսագործունեության խանգարմամբ և սակավարյունությամբ։ ժամանակին անհրաժեշտ բուժմիջոցառումներ չձեռնարկելու դեպքում նկատվում են զանգվածային անկումներ։ Ախտորոշում են կլինիկ, ախտանշանների և ծայրամասային արյունից պատրաստված քսուքների տվյալների հիման վրա։
Բուժում
խմբագրելԲուժման համար արդյունավետ են վերիբեն, ֆատրիբանիլ, նեոզիդին պատրաստուկները։ Կանխարգելումը, արոտային շրջանում պարբերաբար տավարի ցողարկում հակատզային պատրաստուկներով։
Պատկերասրահ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրոպլազմներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրոպլազմներ» հոդվածին։ |