«Got Milk?» (թարգ.՝ «կաթ կա՞»), ամերիկյան նախկին գովազդային արշավ՝ կոչված խթանելու կաթի սպառումը։

«Got Milk?»-ի տարբերանշանը

Ստեղծվել է 1993 թվականին՝ «Goodby, Silverstein & Partners» գովազդային գործակալության կողմից՝ Կալիֆորնիայի կովի կաթ արտադրողների ասոցիացիայի (անգլCalifornia Milk Processor Board) պատվերով, որը հետագայում օգտագործման լիցենզավորում է շնորհում կաթի վերամշակման ձեռնարկություններին և ֆերմերներին։ Արշավը մեկնարկել է 1993 թվականին հոկտեմբերի 24-ին և ավարտվել 2014 թվականի փետրվարի 24-ին։ «Got Milk?»-ի շնորհիվ կաթի սպառումը խոշոր աճ է արձանագրում Կալիֆորնիա նահանգում[1], սակայն ոչ այնքան էական ազդեցություն է ունենում մնացած նահանգներում[2]։

Հանդիսանում է Միացյալ Նահանգների հայտնի ապրանքանիշերից և գովազդային արշավներից մեկը։

«Got Milk?»-ի քարոզարշավներին են մասնակցել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Լարի Քինգը, Ջենիֆեր Էնիսթոնը, Դենի Դե Վիտոն, Նաոմի Քեմբելը, Վուպի Գոլդբերգը, Բրիթնի Սփիրսը, Քեյթ Մոսը, Դենիս Ռոդմանը և այլք[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գովազդի կրթական հիմնադրամ. ««Got Milk?»-ի պատմությունը». Aef.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23–ին-ին.
  2. «Մարկետինգային արշավի դեպքերի ուսումնասիրություններ. «Got Milk?»». «Marketing-case-studies.blogspot.com». 2008 թ․ ապրիլի 21. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23–ին-ին.
  3. «56 հայտնիներ, որոնք մասնակցել են «Got Milk?»-ի արշավներում»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Got Milk?» հոդվածին։