Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ghost (այլ կիրառումներ)

Ghost, շվեդական ռոք խումբ Լինկչյոպինգ (անգլ.՝ Linkoping) քաղաքից, կազմավորված՝ 2008 թվականին։ Հատկանշական է, որ խումբը պահում է անդամների ինքնությունը։ Խմբի անդամներից հինգին անվանում են «Nameless Ghouls» (անանուն մարդագայլեր), նրանք հանդես են գալիս նույն համազգեստներով և դիմակներով, որոնք ծածկում են դեմքը, իսկ մեներգիչ՝ Papa Emeritus-ը կաթողիկոսի հագուստով և դիմակով, որը ունի կմախքի տեսք։ Խմբի իսկական անդամների անունները դեռևս անհայտ են։ Ամերիկայի միացյալ նահանգներում խմբին անվանում են Ghost B.C.

Ghost
Հիմնական տվյալներ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ԺանրերՀևի մետալ, դում մետալ[1], ստոուներ ռոք[2]
Գործունեություն2006
ԼեյբլRise Above Ltd.
Metal Blade
Iron Pegasus
Trooper Ent.
Seven Four Ent.
Loma Vista Recordings
Պարգևներ
Կայքghost-official.com
Անդամներ
Papa Emeritus III
Nameless Ghoul
Nameless Ghoul
Nameless Ghoul
Nameless Ghoul
Nameless Ghoul
Նախկին անդամներ
Papa Emeritus (2008-2012) Papa Emeritus II (2012-2015)
 Ghost (Swedish band) Վիքիպահեստում

Ստեղծումը խմբագրել

Դեբյուտային ալբոմի ՝«Opus Eponymous» թողարկումը (2008-2011) խմբագրել

2008 թվականից մինչև 2010 թվականը խումբը գտնվում էր ձևավորման փուլում։ 2010 թվականի մայիսին խումբը պայմանագիր է ստորագրում բրիտանական լեյբլի՝ Rise Above Ltd հետ. Հենց 2010 թվականին խումբը թողարկում է «Demo 2010» դեմո-ալբոմը, որը կազմված էր 3 երգից և նոր սինգլը՝ Elizabeth։ Իսկ խմբի դեբյուտային ալբոմը, որը թողարկվեց հոկտեմբերի 18-ին, արժանացավ երկրպագուների և քննադատների գովեստին։ Ghost-ի դեբյուտային ալբոմը հայտնվեց շվեդական Grammis-ի «Best Hard Rock» անվանակարգում, սակայն չհաղթեց։ 2010 թվականի վերջին և 2011 թվականին խումբը շրջագայություն էր կատարում Եվրոպայում այլ հայտնի խմբերի հետ։

«Infestissumam» (2012-2013) խմբագրել

Ձմռանը 2012 թվականին թողարկվում է AbbaI’m A Marionette[4] երգի իրենց տարբերակը։ Նոր ալբոմի թողարկումը ծրագրվում էր 2013 թվականի գարնանը։ Հարցազրույցի ժամանակ՝ խմբի անդամներից մեկը պատմում է, որ Ghost-ը արդեն սկսել է ձայնագրման աշխատանքները Loma Vista Recordings-ի հետ։ 2013 թվականի փետրվարին պաշտոնական կայքում արդեն տեղադրված էր «Infestissumam» -ի թողարկման ճշգրիտ ամսաթիվը, ապրիլի 9-ին։ Մարտի 12-ին համացանցում հայտնվեց ևս մի երգ՝ նոր ալբոմից -Year Zero։ Իսկ ապրիլի 8-ին թողարկվում է ևս մի երգ - Monstrance Clock։ 2013 թվականի ապրիլի 9-ին պաշտոնապես թողարկվեց «Infestissumam»-ը։ Ալբոմը մեծ հաջողություն է բերում խմբին։ Մեկ շաբաթվա ընթացքում Ամն-ում վաճառվել էր 14 000 սկավառակ։ Շվեդիայում «Infestissumam»-ը ստացել է ոսկե ալբոմի կարգավիճակ։

«Meliora» (2014-2015) խմբագրել

2014 թվականի սկզբին՝ խումբը վերադառնում է Շվեդիա, այնուհետև Ghost-ը հայտարարում է, որ արդեն սկսվել են ձայնագրման աշխատանքները։ 2014 թվականի մայիսի 28-ին հայտնի է դառնում ալբոմի անունը "Meliora", որը լույս է տեսնում 2015 թվականի օգոստոսի 21-ին։ Իսկ սինգլը "Cirice", որը թողարկվել էր մայիսի 31-ին՝ մեծ ճանաչում բերեց խմբին։ Իսկ նոր մեներգիչը՝ Papa Emeritus III-ը հանրությանը հանդես եկավ 2015 թվականի հուլիսի 3-ին։

Ընթացիկ անդամներ խմբագրել

  • Papa Emeritus III — вокал (с 2015)
  • Nameless Ghoul — ритм-гитара (с 2008)
  • Nameless Ghoul — соло-гитара (c 2008)
  • Nameless Ghoul — бас-гитара (с 2008)
  • Nameless Ghoul — клавишные (с 2008)
  • Nameless Ghoul — ударные (с 2008)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dave Grohl drums on ABBA cover with doom metal band Ghost». NME. 2013 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  2. Graham, Adam (2013 թ․ մայիսի 15). «Phantom metal: Swedish rockers Ghost work hard to stay anonymous». The Detroit News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  3. https://www.regeringen.se/regeringens-politik/musikexportpriset/tidigare-vinnare-av-musikexportpriset/
  4. «I’m A Marionette» Արխիվացված 2016-01-27 Wayback Machine http://drugmetal.ru Արխիվացված 2015-09-23 Wayback Machine

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ghost (ռոք խումբ)» հոդվածին։