gg (կարդացվում է՝ ջիջի), հայկական տեխնոլագիական բրենդ։ gg-ն ամենաարագ աճող հայկական ստարտապներից մեկն է[2]։ gg բրենդի ծառայություններն աշխատում են հավելվածով[3], որի միջոցով կարելի է օգտվել սննդի սառնարաններից, թեյավճար թողնել, պատվիրել բեռնափոխադրում, սկուտեր, էվակուատոր, շաթլ[4], առաքում, նաև ուղևորափոխադրում։

gg
ջիջի
Изображение логотипа
gg լոգոն
Տեսակհավելված
Հիմնադրված է2014 ապրիլի 14
ՎայրԵրևան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գլխավոր անձինքհիմնադիր՝ Խաչատուր Գրիգորյան[1]
Սպասարկվող տարածքՀայաստան Հայաստան
ԱրտադրանքiOS, Անդրոիդ
Կայքteam.gg

Պատմություն

խմբագրել

Ջիջին ստեղծվել է 2011 թվականին։ Գրասենյակը սկզբում գտնվել է Երևանի Պոլիտեխնիկական համալսարանին հարակից հատվածում, այնուհետև Մերգելյան ինստիտուտի /Գործարանի հարևանությամբ՝ Հակոբ Հակոբյան 3 հասցեում՝ բազմաբնակարանային շենքի չորրորդ հարկում գտնվող երկու սենյականոց բնակարանում։ Այնուհետև տեղափոխվել է Վրացական 7/56 հասցեում գտնվող հասցեում։ Այսօր Երևանի ջիջին գտնվում է Մամիկոնյանց 44/4 և Մալաթիա 86/1[3],բայց կան նաև ջիջի գրասենյակներ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։

gg ստեղծվել է 2014 թվականի ապրիլի 14-ին, երբ գրանցվեց համակարգի առաջին պատվերը։ Ժամանակի ընթացքում gg-ն ընդլայնեց գործունեության շրջանակը, տարածվեց ՀՀ տարբեր քաղաքներում, ինչպես նաև Ռուսաստանում[2], Վրաստանում[5][6] և ԱՄՆ-ում՝ ներկայացնելով տարբեր ծառայություններ․ ուղևորափոխադրումից մինչև բեռնատար դաս, առաքման ծառայությունից մինչև առողջ սննդի ձեռքբերում ջիջիՍառնարաններից և այլն։

gg-ն, նախքան Արցախի հայաթափումը, աշխատել է նաև այնտեղ[7]։

Ծառայություններ

խմբագրել
  • ջիջիԲեռնատարը կարևոր դեր ունի ջիջի պրոդուկտների շարքում։ Գործարկվել է 2017թ. Երևանում. այդ տարիներին նման ծառայություն աշխարհի հատուկենտ քաղաքներում է եղել հասանելի։ 2019 թ. գործարկվել է Մոսկվայում։
  • ggShuttle-ը ներկայացվել է 2017թ.-ի DigiTec-ի ընթացքում[4]։ 2018 թվականին գործարքվեց Հայաստանում և ՌԴ-ում, 2020-ին՝ ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում գործել է Լոս Անջելես-Լաս Վեգաս երթուղին։ 2020 թ. Կորոնավիրուսի պատճառով ggShuttle-ի համաշխարհային տարածումը հետաձգվել է։
  • ggRace-ի ամենահետաքրքիր նախաձեռնություններից մեկն է։ Այն թույլ է տալիս ցանկացած մարդու մեկ կամ մի քանի օրով դառնալ ջիջիԳործընկեր, կատարել իրական պատվերներ, տեղափոխել մարդկանց։ Առաջին ggRace-ը մեկնարկել է 2016 թվականի աշնանը։ ggRace-ը տեղի է ունեցել 12 անգամ ՀՀ տարբեր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://past.am/?p=320168&l=en#gsc.tab=0
  2. 2,0 2,1 Камитдинов, Никита (2019 թ․ օգոստոսի 13). «gg: как стартап из Армении сыграл вничью с «Яндексом» дома, а теперь пытается обыграть Uber и Lyft в гостях». Inc. Russia (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  3. 3,0 3,1 «Ջիջիտաքսի ՓԲԸ | Հայաստանի ՏՏ ընկերությունների ուղեցույց». itguide.eif.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  4. 4,0 4,1 «Հայկական ստարտափ. ggShuttle-ով կերթևեկի մի քանի ուղևոր». Hetq.am. 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  5. «gg-ն մուտք է գործել վրացական շուկա». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  6. Technologies, Peyotto. «Գլոբալ բրենդ դառնալու ճանապարհին Zangi-ն և gg-ին սկսում են համագործակցել (լուսանկարներ)». Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  7. «gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը Արցախից լավ նորություն է հայտնել». past.am. 2024 թ․ հունիսի 12. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել