Food Art կամ Eat Art, ժամանակակից արվեստի ուղղություն, որի շրջանակներում սննդամթերքը հանդես է գալիս որպես արվեստի ստեղծագործություններ ստեղծելու պատկերավոր միջոց[1], նոր ռեալիզմի ուղղություններից մեկն է։ Ծագել է 1960-ական թվականներին Ֆրանսիայում[1]։ Շարժման ստեղծման ակունքներում կանգնած է շվեյցարացի նկարիչ Դանիել Սփյորին, որի շնորհիվ սննդամթերքը դուրս է եկել կտավից և նյութականապես դարձել հավասար ներկերի, մատիտների կամ թղթի հետ[1]։

Դանիել Սփյորին իր աշխատանքներից մեկի ֆոնին

Քանի որ սննդամթերքը շուտ փչացող մթերք է, Eat Art-ը չի ենթադրում ստեղծագործությունների ստեղծում երկարաժամկետ ցուցադրության համար, գոյություն ունի գլխավորապես ամեն անգամ նոր աշխատանքների ստեղծման ճանապարհով։ Աշխատանքները ստեղծելիս հաճախ օգտագործվում է ասամբլյաժի տեխնիկան, որը մոտ է կոլաժին, բայց այն օգտագործում է ծավալային մասեր կամ ամբողջական իրեր, որոնք կուտակվում են հարթության վրա[2]։

Պատմություն խմբագրել

1950-ական թվականների վերջին «Նոր ռեալիզմ» արտ խմբի անդամ Դանիել Սփյորին, որն ապրում էր Փարիզում, սկսել է ստեղծել իր «նկար-ծուղակները» (որտեղ կտավները կամ օբյեկտները «բռնված էին» իրականության տարրերով), այդ աշխատանքները ֆիքսում էին նկարիչի սնունդի ընդունման ավարտը։ 1963 թվականին նա ստեղծել է «Եթերային ռեստորանը», որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ստեղծել իր արվեստի ստեղծագործությունը սնունդն ընդունելուց հետո մնացած սննդի մնացորդներով, սպասքով և ճաշասեղանի պարագաներով։ Ռեստորանի յուրաքանչյուր հացկերույթ ավարտվում էր «նկար-ծուղակով», իսկ նրա հեղինակը հավաստագիր էր ստանում Սփյորիից[3]։

1967—1968 թվականներին Սփյորին ստեղծել է 25 գեղարվեստական օբյեկտներից շարք՝ «Գաստրոնոմիկական օրագիր» անվամբ․ ստեղծման գործընթացն ընկած էր հայտնի անձանց հետ ճաշկերույթների կազմակերպման մեջ, որոնք որոշակի պահին ընդհատվում էին, որից հետո սեղանի մնացորդներով ուտեստներն ու ճաշատեսակները վերածվում էին արվեստի օբյեկտի։ Սեղանի պարագաներն ու սփռոցները սոսնձվում էին սեղանի մակերեսին, սննդի մնացորդները ներկվում ու լաքապատվում էին, այնուհետև սեղանի ոտքերը թեքվում էին,և սեղանը վերածվում էր կտավի, որը բարձրացվում և ամրացվում էր պատին։ Այսպիսով, ստեղծվում էր նոր տեսակի նատյուրմորտ։

1968 թվականին Փարիզում բացվել է Spoerri ռեստորանը, որտեղ ուտելիքով ստեղծագործում են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Արման, Դորոտի Սելցը, Ժան Թենգլին, Իվ Քլեյնը[4]։ Հաստատության կերակրատեսակները հաճախ շատ էկզոտիկ էին (պիթոններ, սթեյք, վագր), հիմնովին նորարարական մթերքներ չէին։ Առաջին հերթին կարևոր էր հայեցակարգային գեղարվեստական միջամտությունը սննդամթերքի մեջ։ Բոլոր բանկետներն ու ընդունելությունները ռեստորանում ներկայացված էին «Նոր ռեալիզմի» ոճով։

Ուղղության շարունակողը դարձել է կանադացի նկարչուհի Յանա Սթրերբաքը, որը «սննդամթերք և մարդկություն» հայեցակարգի շրջանակներում նեխած մսի կտորներից զգեստ է կարել, որը ցուցադրվել է ցուցահանդեսներից մեկում․ աշխատանքը ստացել է «Զգեստ մարմնից անարեկսիկ-ալբինոսների համար»[5]։

Մոլեկուլյար խոհանոց խմբագրել

Մոլեկուլյար խոհանոցի ի հայտ գալը ևս ավանդական խոհարարության մեջ առաջացրել է խոհարարական արվեստի հեղափոխություն։ Այնպիսի խոհարարները, ինչպիսիք են Ֆերան Ադրիան և Թերրի Մարքսը, ավելի մոտ են նկարիչներին և կոնցեպտուալ դիզայներներին, քան ավանդական խոհարարներին։ նրանց ստեղծագործական մոտեցումը, հիմնված մոլեկուլյար խոհարարության վրա, առաջացնում է սննդի դեկոնստրուկցիա և ռեկոնստրուկցիա տարօրինակ կամ անհավանական համային խառնուրդների միջոցով՝ համապատասխան այն սկզբունքներին, որոնք նախկինում առաջադրել է Դանիել Սփոերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Food art. Искусство есть». cyberleninka.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «ЭСТЕТИКА ОПРОКИНУТОГО СТОЛА | ARTотека еды». www.art-eda.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Leda Cempellin The Ideas, Identity and Art of Daniel Spoerri: Contingencies and Encounters of an ‘Artistic Animator’. — Vernon Press, 2019-02-15. — 253 с. — ISBN 9781622736225
  4. Silvia Bottinelli, Margherita d’Ayala Valva. The Taste of Art: Cooking, Food, and Counterculture in Contemporary Practices. — University of Arkansas Press, 2017-06-01. — 417 с. — ISBN 9781610756075.
  5. Введение. Мода и искусство: точки соприкосновения. Мода и искусство.

Արտաքին հղումներ խմբագրել