Feds Watching
«Feds Watching», ամերիկացի ռեփեր Թու Չեյնսի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգիչ-երգահան Ֆարել Վիլյամսի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի հունիսի 4-ին, որպես Թու Չեյնսի «B.O.A.T.S. II: Me Time» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Թու Չեյնսի և Ֆարել Վիլյամսի կողմից, ով վերջինս նաև երգի պրոդյուսերն է։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը։
«Feds Watching» | |
---|---|
Թու Չեյնսի և Ֆարել Վիլյամսի սինգլը | |
«B.O.A.T.S. II: Me Time» ալբոմից | |
Թողարկված | Հունիսի 4, 2013 |
Ֆորմատ | Թվային ներբեռնում |
Ձայնագրված | Փետրվարի 10, 2013 |
Ժանր | Հիփ հոփ |
Տևողություն | 4:10 |
Լեյբլ | Def Jam Recordings |
Պրոդյուսեր | Ֆարել Վիլյամս |
Նախապատմություն և թողարկում խմբագրել
Երգը ձայնագրվել է 2013 թվականի փետրվարի 10-ին՝ Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխության գիշերը[1]։ 2013 թվականի հունիսի 2-ին կայացել է երգի պրեմիերան Hot 97 ռադիոկայանի Summer Jam ծրագրի ընթացքում[2]։ Երկու օր հետո՝ հունիսի 4-ին, երգը թվային ներբեռնման ֆորմատով պաշտոնապես թողարկվում է iTunes-ում[3]։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ռայան Հոփը, թողարկվել է 2013 թվականի հունիսի 30-ին։
Քննադատների գնահատական խմբագրել
Rolling Stone ամսագիրը իր 2013 թվականի լավագույն 100 երգերի ցանկում «Feds Watching» երգին տվել է 81-րդ հորիզոնականը[4]։ Pitchfork Media-յի կազմած 2013-ի թոփ 100 երգերի ցանկում այն գնահատվել է 69-րդը[5]։ XXL ամսագրի կազմած 2013 թվականի 25 լավագույն երգերի ցանկում այն զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[6]։
Երգացանկ խմբագրել
- Թվային ներբեռնում
- «Feds Watching» (Ֆարել Վիլյամսի մասնակցությամբ) - 4։10
Հիթ շքերթներ խմբագրել
Շաբաթական չարթեր խմբագրել
Չարթ (2013) | Տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 66 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 18 |
Տարեվերջյան չարթեր խմբագրել
Չարթ (2013) | Տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 61 |
Թողարկման պատմություն խմբագրել
Երկի | Տարեթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
ԱՄՆ | Հունիսի 4, 2013[3] | Թվային ներբեռնում | Def Jam Recordings |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Exclusive: Pharrell On the Making Of 2 Chainz 'Feds Watching' Single». Vibe. 2013 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Langhorne, Cyrus (2013 թ․ հունիսի 3). «2 Chainz Has The "Feds Watching" At Summer Jam [Video». Sohh.Com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12–ին-ին.
- ↑ 3,0 3,1 «Connecting to the iTunes Store». Itunes.apple.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 2 Chainz feat. Pharrell, "Feds Watching" 100 Best Songs of 2013 | Rolling Stone
- ↑ «The Top 100 Tracks of 2013 | Pitchfork». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ The 25 Best Songs of 2013 | XXL