Europeana 1914-1918

Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ պատմական առաջնային և երկրորդական աղբյուրների թվայնացման և հրապարակման մեծ նախագիծ

Europeana 1914-1918, Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ պատմական առաջնային և երկրորդական աղբյուրների թվայնացման և հրապարակման մեծ նախագիծ։ Համակարգվում է Europeana-ի կողմից՝ որպես «Եվրոպական մշակութային ժառանգություն» ծրագրի մաս։

Europeana 1914-1918 նախագծի պաշտոնական լոգո

Ծրագիրը կազմված է 3 խոշոր մասերից։ Առաջինը, որը ևս կոչվում է Europeana 1914-1918, անհատների հավաքագրում է իրենց անձնական պատմությունները և հուշաիրերը։ Հանրային մի շարք վորքշոփեր են կազմակերպվում, որտեղ այդ նյութերը հնարավոր է տեսածրել կամ լուսանկարել։ Երկրորդը՝ Europeana Collections 1914-1918-ը, թվայնացման ծրագիր է, որը համակարգում են եվրոպական 8 երկրների 10 խոշոր գրադարաններ։ Երրորդը՝ EFG1914-ն է, ծրագիր է՝ նվիրված պատերազմի ժամանակ նկարահանված համր ֆիլմերի թվայնացմանը՝ European Film Gateway-ի միջոցով։

Պատմություն խմբագրել

Europeana 1914-1918 նախագծի մեկնարկը հայտարարվել է 2011 թվականին՝ «Europeana Collections 1914-1918: Remembering the First World War» խորագրով՝ նպատակ ունենալով թվայնացնել 400 000 նյութեր 13 հաստատություններից[1]։ Նախապես ծրագրվում էր 425000 նյութերի թվայնացում։ Սրա մեջ մտնում է նաև 27000 նյութ՝ հիմնականում լուսանկարներ Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից, որոնք արդեն Europeana-ում են և 75000 նյութ, որոնք արդեն թվայնացված են, սակայն դեռ Europeana-ում չեն։ Շեշտը դրվել էր «հատուկ հավաքածուների» վրա՝ ձեռագրեր, արվեստի գործեր, հազվագյուտ գրքեր, քարտեզներ, երաժշտություն և այլն։ Նյութերը պետք է տեղադրվեն տարբեր հաստատություններում, սակայն ընդհանուր ծառայության միջոցով և որտեղից հնարավոր կլինի ապահովել այդ նյութերի օգտագործումը՝ լուծելով հեղինակային իրավունքի հնարավոր հարցերը[2]։

Ընդհանուր առմամբ, նախագծի վրա ծրագրվում էր ծախել 5.4 մլն եվրո, որից 3.1 մլն-ը՝ աշխատակազմի և գործընկեր հաստատությունների վրա և 1 մլն-ը՝ պայմանագրային թվայնացման վրա (թվայնացման մեծ մասը կատարվել է տնային պայմաններում)։

«Europeana Collections 1914-1918»-ի նյութերը թվայնացվելուց հետո տեղադրվել են Europeana-ի կայքում․ նյութերի (թերթեր Ավստրիայից և լուսանկարներ, ամսագրեր Իտալիայից) առաջին հրապարակումը կայքում տեղի է ունեցել 2012 թվականի մարտին։ Այս նյութերի ցուցադրման առաջին հանրային միջոցառումներն սկսել են կազմակերպվել 2013 թվականից[3]։

Հանրային «Europeana 1914-18» նախագծի շրջանակներում առաջին հանրային միջոցառումներն սկսվեցին 2011 թվականի մարտից։ Այս միջոցառումների միջոցով հասարակությանը կոչ էր արվում բերել թվայնացնելու արվեստի գործեր կամ փաստաթղթեր, գրանցել դրանց հետ կապված ինֆորմացիան կամ պատմությունները։ Մինչև 2013 թվականի դեկտեմբերը 51 միջոցառում է կազմակերպվել ամբողջ Եվրոպայում[4]։ Հասարակական այս նախաձեռնության համար օգտագործվեց 2008 թվականին Օքսֆորդի համալսարանի Ստյուարտ Լիի և Քեյթ Լինդսեյի ստեղծած «Community Collection Model» մոդելը[5], որը կիրառվել էր Մեծ պատերազմի արխիվի համար։ Օքսֆորդի համալսարանը «Europeana 1914-1918» նախագծի գործընկերն է, որն աջակցում է առցանց հարթակի զարգացմանը և դասընթացներ է վարում միջոցառումներ կազմակերպող բոլոր հաստատությունների համար։

Թողարկում և արձագանք խմբագրել

 
Ադոլֆ Հիտլերի ուղարկած բացիկը (1916), որը թվայնացվել է 2012 թվականին։

Ամբողջ նախագծի կայքի (europeana1914-18.eu) շնորհանդեսը տեղի ունեցավ 2014 թվականի հունվարի 29-ին Բեռլինի պետական գրադարանում Մոնիկա Գրուտերսի՝ Գերմանիայի մշակույթի և մեդիայի դաշնային լիազորի կողմից։ Շնորհանդեսի ժամանակ կայքն արդեն 400000 թվայնացված նյութ ուներ՝ ներառյալ 90000 «անձնական» նյութեր և 660 ժամ ֆիլմ[6]։

Հանրությունը հաճախ արձագանքում է հավաքածուի անհատական նյութերին կամ փոքր հավաքածուներին։ Օրինակ՝ Բրիտանական գրադարանի India Office-ի հավաքածուներն օգտագործվեցին վեր հանելու Արևմտյան ճակատում հնդիկ զինվորների ներգրավվածությունը[7][8]։ Հանրային թվայնացման նախագծի վաղ գտածոներից էր Ադոլֆ Հիտլերի բացիկը՝ ուղարկված հոսպիտալում ապաքինվող զինվորներից մեկին։ Բացիկը գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Thorpe, Vanessa (2011 թ․ նոյեմբերի 13). «Europe's archived trove of rare Great War documents goes online». Observer.
  2. Description of Work: Europeana Collections 1914-1918 (version 1.2), 2013, Արխիվացված է օրիգինալից 2014-05-08-ին, Վերցված է 2017-03-04-ին
  3. «Europeana Collections 1914-1918: Events». 2013.
  4. «Europeana 1914-1918: Background». 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  5. Lee, Stuart; Lindsay, Kate (2009 թ․ հուլիսի 30). «If You Build It, They Will Scan: Oxford University's Exploration of Community Collections». Educause Quarterly. 32 (2). Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  6. Bradley, Phil (2014 թ․ փետրվարի 14). «Europeana 1914-1918: the untold stories and official histories». Information Today.
  7. Nagra, Daljit (2014 թ․ փետրվարի 21). «The last post: letters home to India during the first world war». Guardian.
  8. Subramanian, Samanth (2014 թ․ մարտի 9). «The forgotten Indian soldiers of WWI's European battlefields».
  9. Coughlan, Sean (2012 թ․ մայիսի 2). «Hitler postcard found in World War I project». BBC News Online.

Արտաքին հղումներ խմբագրել