Eulenspiegel (գերմ.՝ Eulenspiegel), նկարազարդ գրական-գեղարվեստական երգիծական և հումորային պարբերական, որը հրատարակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում։

Eulenspiegel
գերմ.՝ Eulenspiegel[1]
Տեսակպարբերական
Լեզուգերմաներեն[1]
Հիմնադրվել էմայիս 1954
Երկիր Արևելյան Գերմանիա
ISSN0423-5975
Կայքsatiremagazin.de(գերմ.)
 Eulenspiegel magazine Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
mini

«Frischer Wind» երգիծական պարբերականի շարունակողն է, որը հրատարակվել է 1946 թվականից։ Այս պարբերականի գլխավոր խմբագիրը նախ լրագրող Լեկս Էնդեն էր, ապա, 1949 թվականից` Վալտեր Հայնովսկին։ 1954 թվականին թերթը վերանվանվել է «Eulenspiegel», այն բանից հետո, երբ գրեթե նույն անվանումով և նմանատիպ բովանդակությամբ ամսագիրը դադարել է թողարկվել 1950 թվականին։

Գրեթե ամեն համարում տպագրվում էին ծաղրանկարիչ Լուիս Ռաուվոլֆի[2] և Հենրի Բյուտտների նկարները։

Մինչև 1972 թվականը «Eulenspiegel»-ը հրատարակվել է «Eulenspiegel Verlag»-ի կողմից, որը նույնպես հիմնադրվել է 1954 թվականին։

Սա Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում միակ երգիծական ամսագիրն էր։ Դրա պահանջարկը գերազանցել է տպաքանակը, որը կազմել է 500 հազար օրինակ։

Թերթի նյութերը, ինչպես պատմում է հայտնի «13 աթոռ պանդոկ» հեռուստահաղորդման նախկին հաղորդավարը, օգտագործվել են այդ հաղորդման մեջ, օրինակ, այդտեղից է վերցված պանի Մոնիկան[3]։

ԳԴՀ-ի այն երեք թերթերից մեկն է, որը վերապրել է Գերմանիայի միավորումը։ Այժմ թողարկվում է առցանց։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Eulenspiegel» հոդվածին։