Dum spíro, spéro (քանի դեռ շնչում եմ, հուսով եմ), լատիներեն արտահայտություն, որը համարժեք է հայերենի «հույսը վերջինն է մեռնում» արտահայտությանը։ Այս արտահայտությունը տարբեր մեկնաբանություններով հանդիպում է բազմաթիվ հին հեղինակների մոտ։ Օրինակ՝ Մարկոս Տուլիոս Ցիցերոնի «Նամակներ Ատտիկային» աշխատությունում (IX, 10, 3)․

Սարավակի իշխանության պաշտոնական գերբ (1846—1946), որի վրա գրված է այս արտահայտությունը

«Aegróto, dum ánima est, spés esse dícitur»
(«Քանի դեռ հիվանդը շնչում է, նշանակում է հույս կա»։)

Հարավային Կարոլինայի մեծ կինքը

Լուցիուս Աննեուս Սենեկայի մոտ «Բարոյական նամակներ Լյուսիլին» աշխատությունում (70, 6)․

«Կարևոր չէ, թե դու շուտ կմահանես, թե՝ ուշ։ Լավ ապրելը նշանակում է խուսափել վատ ապրելուց։ Իմ կարծիքով, միայն կանացի թուլության մասին է խոսում այն հռոդոսցու բառերը, որին երբ բռնակալի հրամանով նետել էին փոսը և կերակրում էին ինչպես մի գազանի, պատասխանեց սննդից հրավարժվելու մասին խորհրդին․

«Քանի դեռ մարդն ապրում է, նա պետք է հույս ունենա ամեն ինչի համար»։
(„Omnia homini, dum vivit, speranda sunt“)

Այս արտահայտությունը գրված է նաև ԱՄՆ Հարավային Կարոլինայի կնիքի վրա և համարվում է նահանգի պաշտոնական կարգախոսը։

Այս արտահայտության փոփոխված տարբերակը համարվում է նաև Վիկտոր Պելևինի «Любовь к трём цукербринам» վեպի Սպերո հրեշտակի կարգախոսը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Виктор Пелевин Любовь к трём Цукербринам. — Москва: Эксмо, 2014. — 448 с. — ISBN 978-5-699-75467-0

Գրականություն խմբագրել

  • Յու․Ս․ Ցիբուլնիկ, Լատիներեն թևավոր արտահայտություններ, Մոսկվա,, «ООО "Издательство АСТ"», էջ 242 — 350 էջ, ISBN 5-17-016376-2։

Արտաքին հղումներ խմբագրել