Deep թատերական ստուդիա (անգլ.՝ deep խորը բառից), խաղացանկային թատրոն, որն ստեղծվել է 2008 թվականին՝ Լուգանսկի մշակույթի և գեղարվեստի պետական ինստիտուտում (Ուկրաինա

Deep
Երկիր Ուկրաինա
Գտնվելու վայրըԼուգանսկ
Հիմնադրման ամսաթիվ2008
Կայքdeeptheatre.com

Պատմություն խմբագրել

2008 թվականին Լուգանսկի երիտասարդ ռեժիսոր Ալեքսանդր Բարկարի նախաձեռնությամբ Լուգանսկի մշակույթի ու արվեստի ինստիտուտին (այժմ` ակադեմիա) կից ստեղծվել է Deep թատերական ստուդիան[1]։ Սրան նախորդել էր ուսանողների հետ երկամյա աշխատանքը, որի արդյունքը մի քանի ներկայացումներն էին (արդյունքում դրանք պետք է ներառվեին ստուդիայի խաղացանկում)։ Դրանցից առաջինը ստեղծվել է 2006 թվականին, հենց այն ժամանակ, երբ առաջին անգամ հնչել է «Deep թատերական ստուդիա» անունը[2]։ Աստիճանաբար ի հայտ է եկել ստուդիան Լուգանսկի այլ թատրոններից առանձնացնող ինքնատիպ ոճը, որը բնութագրվում էր փորձարառությամբ ու նորություններով, նոր ներկայացման մեջ նախկինում արվածներից հրաժարվելու փորձով, սուր սոցիալական ու փիլիսոփայական թեմաների վերհանմամբ, «խաղարկային թատրոնի» ոճով աշխատանքով, մինիմալիզմով ու դեկորացիաների սիմվոլիկ տարողունակությամբ։ Ստուդիան աստիճանաբար ավելի մեծ ուշադրության է արժանանում լուգանսկյան հանդիսատեսի կողմից։

Ստուդիայի դերասանները Լուգանսկի մշակույթի ու արվեստի ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտներն են։

Ընթացիկ քաղաքական իրավիճակի պատճառով ստուդիան ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը Լուգանսկում։ Մասնակիցները հնարավորություններ են փնտրում աշխատանքները շարունակելու համար։

Խաղացանկ խմբագրել

2006 խմբագրել

  • «Deep-1» ներկայացումը կազմված էր տարբեր տարիներին բեմադրված երեք մասից
  1. 2003 - «Տաբու» (հեղինակ և ռեժիսոր` Ա. Բարկար)
  2. 2005 - «Երաժշտություն» (հեղինակ և ռեժիսոր` Ա. Բարկար)
  3. 2006 - «Թույլ» (ըստ Սերգեյ Ուզունի պատմվածքի, ռեժիսոր` Ա. Բարկար)

2007 խմբագրել

  • «Միասին լինելու արվեստը» (ըստ ժամանակակից ռուսալեզու ֆանտաստ գրողների պատմվածքների, ռեժիսոր` Ա. Բարկար)։ 2008 և 2011 թվականներին ներկայացումը փոփոխությունների է ենթարկվել` արդյունքում դառնալով մոնոներկայացում։

2008 խմբագրել

  • «Գիշատչի էպոսը» (ըստ Լեոնիդ Կագանովի հեքիաթի, ռեժիսոր` Ա. Բարկար)։ Ի սկզբանե ներկայացումը ստեղծվել է Next Step միմ-դուետի համար։ 2009 թվականին վերականգնվել է Լուգանսկի «Deep» ստուդիայում։
  • «Մթություն» (ըստ Կոնստանտին Արբենինի պիեսի, ռեժիսոր` Ա. Բարկար)

2009 խմբագրել

  • «МоДЖ и ПаБеБу» (ըստ Ալինա Կուդրաշևայի ստեղծագործությունների, ռեժիսոր` Ա. Բարկար)
  • «Թող այդպես լինի» (ըստ Սերգեյ Կոզլովի, Տոոն Տելեգենի, Օքսանա Ցուկանովայի պատմվածքների, ռեժիսոր` Ա. Բարկար)

2010 խմբագրել

  • «Աննորմալը» (ըստ Նադեժդա Պտուշկինայի պիեսի, ռեժիսոր` Ա. Բարկար)
  • «Արարչի խաղերը» (ըստ Պետեր Բորմորի պատմվածքների, ռեժիսոր` Ա. Բարկար)

2011 խմբագրել

2012 խմբագրել

  • «Պատրանքներ» (ըստ Իվան Վիրիպաևի պիեսի, ռեժիսոր` Ա. Բարկար)
  • «Իմ բախտը կբերի», («մոմո» ներկայացում ըստ Լեոնիդ Կագանովի պատմվածքի, ռեժիսոր` Ա. Բարկար)
  • «Էտյուդ № 1»-«Սիմֆոնիա չորս ձայների համար» (ռեժիսոր` Դ. Գնուտով)

2013 խմբագրել

  • «Նատաշայի երազանքը» (ըստ Յարոսլավ Պուլինովիչի պիեսի, ռեժիսոր` Ա. Բարկար)
  • «Ամեն ինչ թարս է» (ըստ Կոնստանտին Արբենինի «Խոզապահը» պիեսի, ռեժիսոր` Ա. Բարկար)
  • «Էտյուդ № 2»-«Գիրք զինվորի մասին» (ըստ Ա. Տվարդովսկու «Վասիլի Տյորկին» պոեմի, ռեժիսոր` Ա. Բարկար)

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • 2007-Ոչ պետական թատրոնների «Ապրի՛ր» համաուկրաինական փառատոն (Խարկով)[3]- «Deep-1»
  • 2008-«Արծաթե նետ» ֆանտաստիկայի փառատոն-[4] «Deep-1», «Միասին լինելու արվեստը. ver.1.01»
  • 2008-«Лiхт-Арт»-«Միասին լինելու արվեստը
  1. Գրան պրի
  2. Լավագույն դերասանական աշխատանքը (Ալեքսանդ Բարկար)
  3. Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր (Եկատիրինա Գլուշկո)[5][6]
  • 2009-«Արծաթե նետ» ֆանտաստիկայի փառատոն-«Մթություն», «МоДЖ и ПаБеБу»[7]
  • 2010, հուլիս-«АПАРТ» միջազգային երիտասարդական թատերական փառատոն (Սանտկ-Պետերբուրգ)-«Թող այդպես լինի»[8]
  1. Լավագույն պլաստիկական որոշում
  • 2010, նոյեմբեր- VI միջազգային «Драбина» թատերական փառատոն (Լվով)-Մթություն[9]
  1. Գրան պրի[10][11][12]
  • 2012, ապրիլ-Առաջին համաուկրաինական «MРІЙ-ДІМ» թատերական արվեստի փառատոն-«Մթություն»[13]
  1. Ալեքսանդր Բարկար-Երիտասարդ թատերական ռեժիսուրայի մրցույթի 1-ին մրցանակ[14]
  • 2012, հունիս-Միջազգային երիտասարդական «АПАРТ» թատերական փառատոն (Սանկտ-Պետերբուրգ) «Առանց կանոնների»[15] — «Без правил»[16]
  1. «ПРОГРАММА-OFF» դիպլոմ
  • 2013, ապրիլ-համաուկրաինական «MРІЙ-ДІМ» թատերական արվեստի փառատոն[17]
  1. Օլգա Լեբեդևա-առաջին տեղ (դերասանական մրցույթում)
  2. Յանա Լիտվիշկո-երրորդ տեղ (դերասանական մրցույթում)
  • 2013, սեպտեմբեր-«Նեապոլ։ Միջանցիկ գործողություն» երիտասարդական թատերական ֆորում-փառատոն[18]
  • 2013, սեպտեմբեր-«Թափառող կախիչ» թատերական փառատոն (Լուցկ)[19]
  1. Դիպլոմ «Տարածությանը լավագույն հարմարվողականության համար»[20]
  • 2013, հոկտեմբեր-«Лiхт-Арт» միջազգային թատերական փառատոն
  1. Տղամարդու լավագույն դեր` Կոնստանտին Պիկուշակ
  2. Կանացի լավագույն կանացի դեր` Յանա Լիտվիշկո
  3. Գրան պրի-"NORWAY.TODAY" (ռեժիսոր՝ Դմիտրի Մոմոտ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «DEEP: театральный эксперимент в Луганске». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  2. Любить театр. Часть 2
  3. 1-й фестиваль «Живи!» Արխիվացված 2013-09-23 Wayback Machine
  4. «Серябряная Стрела — 2008» Արխիվացված 2014-10-10 Wayback Machine
  5. Театральная студия «Deep» Луганского института культуры и искусств стала обладателем Гран-при ІІ Всеукраинского фестиваля «ЛіхтArt»
  6. Луганская театральная студия «Deep» получила Гран-при фестиваля аматорских коллективов
  7. Анастасия Иванова. Рыцарь. К вашим услугам! // Планета Красота. Московский театральный журнал. — 2009. — № 1—2. — С. 65. Արխիվացված 2013-10-14 Wayback Machine
  8. II международный открытый фестиваль «Апарт» 2010
  9. «Переможці «Драбини-2010»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  10. Луганская театральная студия Deep завоевала Гран-при на международном фестивале во Львове
  11. Луганская театральная студия «Deep» завоевала Гран-при Международного театрального фестиваля «Драбина»
  12. Луганская студия «Deep» получила Гран-при на международном театральном фестивале
  13. Юлія Коваленко. «MРІЙ-ДІМ» — фестиваль у Прилуках // Просценіум. Театрознавчий журнал. — 2012. — № 2—3. — С. 82—86. Արխիվացված 2013-10-14 Wayback Machine
  14. «MРІЙ-ДІМ» признал Александра Баркара лучшим режиссёром
  15. Завершился IV фестиваль «АПАРТ» — ежегодный праздник молодёжного театрального искусства!
  16. Актёры луганской театральной студии «Deep» показали 5 спектаклей в Санкт-Петербурге
  17. «Мрій-Дім». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  18. Неаполь. Сквозное действие
  19. «Фестиваль театрів «Мандрівний вішак»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  20. Назвали переможців фестивалю театрів у Луцьку