Dead Can Dance
Dead Can Dance (արտասանվում է. Դեդ քեն դենս), ավստրալիական երաժշտական խումբ, որի անդամները սկզբում Բրենդան Փերին (անգլ.՝ Brendan Perry) ու Լիզա Ջերալդն (անգլ.՝ Lisa Gerrard) էին։ Խումբը հիմնադրվել է Մելբուրնում 1981 թվականին, իր գործունեությունը դադարեցրել է 1998 թվականին կոնֆլիկտի պատճառով։ 2005 թվականին միջազգային փառատոնի համար ժամանակավորապես վերականգնվել է։
Dead Can Dance | |
---|---|
![]() Լիզա Ջերալդն ու Բրենդան Փերին | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | Էթերեալ |
Գործունեություն | 1981–1998, 2005, 2011-մեր օրեր |
Լեյբլ | 4AD |
Կայք | deadcandance.com |
Անդամներ | |
Լիզա Ջերալդ Բրենդան Փերի | |
![]() |
2011 թվականին պաշտոնական բլոգում հայտարարվել է վերամիավորման, նոր ալբոմի թողարկման և նոր միջազգային հյուրախաղերի մասին, որոնք պլանավորված էին 2012 թվականին[1]։ 2012 թվականին թողարկվեց նոր ալբոմը՝ «Anastasis»։
Անվանումը
խմբագրել«Dead Can Dance» անվանումը (անգլերենից բառացի թարգմանությունը՝ Մեռածները կարող են պարել) նշանակում է ինչ-որ նախկինում մեռած կամ չօգտագործված բանի վերադարձը կյանք. երաժշտական գործիքները, որոնք օգտագործում է խումբը, կա՛մ հին են, կա՛մ մոռացված, կա՛մ այլ երաժիշտների համար անպիտան համարվող։
Անվանման այլ նշանակությունն անշունչ բանին կյանք պարգևելն է։
Նաև քննարկվում է արտասանական նմանությունը «դեկադանս» բառի հետ։
Տեսագրություն
խմբագրել- Toward the Within (1994, հրապարակվել է DVD 2004 թվականին)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Dead Can Dance - Պաշտոնական կայքէջ (անգլ.)
- Dead Can Dance Library (անգլ.)
- Dead Can Dance Within (անգլ.)
- Dead Can Dance-ի պատմությունը slushaem.com կայքում (рус.)
- Dead Can Dance-ի ռուսական ֆան-ակումբ Արխիվացված 2012-02-19 Wayback Machine (рус.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dead Can Dance» հոդվածին։ |