«Crazier» (Ավելի խենթ), ամերիկացի քանթրի և փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որ թողարկվել է 2009 թվականի մարտի 20-ին «Հաննա Մոնտանա։ Ֆիլմ»-ի սաունդրեքների Hannah Montana: The Movie ալբոմում (2009)։ Այդ ֆիլմում Թեյլոր Սվիֆթը նկարահանվել է հենց իր դերում։ Երգը ձայնագրվել է երգչուհու ու Ռոբերտ Էլիս Օրրալլի կողմից, իսկ համապրոդյուսեր է դարձել Նաթան Չեպմենը։
«Crazier» երգը քանթրի և փոփ երաժշտության տարրերով բալլադ է[1]։ 2009 թվականի ապրիլի 11-ին այն ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 72-րդ հորիզոնականը[2][3], իսկ մեկ շաբաթ անց բարձրացել է 69-րդ հորիզոնական[4][5]։ Ավստրալիական Australian Singles Chart հիթ-շքերթում այն առաջին շաբաթում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը[6], կանադական Canadian Hot 100 հիթ-շքերթում՝ 67-րդ հորիզոնականը[5], իսկ բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթում եղել է 100-րդը[7]։ Ամերիկյան Hot 100 հիթ-շքերթում երգը բարձրացել է նախ 38-րդ հորիզոնական (25 ապրիլի, 2009)[8], ապա՝ 17-րդ (2 մայիսի, 2009). այն ներբեռնվել էր 110,000 անգամ[9][10]։ Pop 100 հիթ-շքերթում երգն զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը[11]։ Մինչ 2014 թվականի նոյեմբերը ԱՄՆ-ում վաճառվել էր «Crazier» երգի 1 միլիոն օրինակ[12]։ 2009 թվականի մայիսի 2-ին երգն զբաղեցրել է կանադական Hot Canadian Digital Singles հիթ-շքերթի 30-րդ[11], Canadian Hot 100 հիթ-շքերթի 63-րդ[3][10] և ավստրալիական Australian Singles Chart հիթ-շքերթի 57-րդ հորիզոնականները[13]։ Մեծ Բրիտանիայում երգը 2009 թվականի մայիսի 16-ին ընդգրկվել է UK Singles Chart հիթ-շքերթում՝ դառնալով 100-րդը[14][15]։
Երգն արժանացել է երաժշտական քննադատների և համացանցային հրատարակությունների (About.com[16], Allmusic[1], Reelviews[17], Entertainment Weekly[18], Premiere[19], The San Francisco Chronicle[20],
TV Guide[21]) դրական գնահատականներին, ովքեր այն անվանել են սաունդթրեքների ալբոմի լավագույն երգ։
↑Ben-Yehuda, Ayala; Silvio Pietroluongo (2009 թ․ ապրիլի 2). «Lady GaGa Scores Hot 100 Milestone With 'Poker Face'». Billboard. Los Angeles and New York City: Nielsen Business Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
↑Ben-Yehuda, Ayala; Silvio Pietroluongo (2009 թ․ ապրիլի 16). «Hannah Montana' Boosts Six Songs On Hot 100». Billboard. Los Angeles and New York City: Nielsen Business Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
↑Pietroluongo, Silvio; Keith Caulfield (2009 թ․ ապրիլի 23). «Eminem, Green Day Make Big Hot 100 Debuts». Billboard. Miami and Los Angeles: Nielsen Business Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
↑ 10,010,1«Crazier». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
↑Berardinelli, James (2009 թ․ ապրիլի 9). «Hannah Montana: The Movie». Reelviews.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
↑Greenblatt, Leah (2009 թ․ մարտի 18). «Hannah Montana: The Movie (2009)». Entertainment Weekly. Time Warner, Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
↑Putnal, Olivia (2009 թ․ ապրիլի 9). «Hannah Montana: The Movie». Premiere. Hachette Filipacchi Media U.S. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
↑Seibert, Perry. «Hannah Montana: The Movie». TV Guide. OpenGate Capital. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.