«Cornflake Girl», ամերիկացի երգչուհի Թորի Ամոսի սինգլը «Under the Pink» ալբոմից[1]։ Երգի համար նկարահանվել է երկու երաժշտական տեսահոլովակ, քանի որ բնօրինակը չափազանց տարօրինակ է համարվել ամերիկյան հանդիսատեսի համար։

«Cornflake Girl»
Թորի Ամոսի սինգլը
«Under the Pink» ալբոմից
Ֆորմատթվային
ԺանրԱլտերնատիվ ռոք
Տևողություն3:54
ԼեյբլAtlantic Records և East West Records
ՊրոդյուսերԹորի Ամոս
Թորի Ամոսի սինգլների ժամանակագրություն
««Crucify»»
(1992)
«Cornflake Girl»
(1994)
««God»»
(1994)

UK Singles Chart-ում երգը հասել է 4-րդ հորիզոնական և դարձել Ամոսի այն ժամանակվա ամենահաջողված հիթը։ Ավստրալիայում երգը հասել է 19-րդ հորիզոնական[2] և գրավել 35-րդ տեղը Triple J ռադիոկայանի «1994 թվականի ամենաթեժ հիթերը» հարցմամբ[3], ինչը նրան թույլ է տվել ընդգրկվել այս ռադիոյի «Ամենաթեժ 100-յակ» հավաքածուում։

Երգի թեման խմբագրել

Երգի ոգեշնչման աղբյուր է եղել Էլիս Ուոկերի «Ունենալով գաղտնի ուրախություն» վեպը, որը երիտասարդ աֆրիկացի աղջկա մասին, որն անցնում է կանանց թլպատման ծիսակատարությունը։ Էլիսը վրդովված էր այս ծեսից, որ մայրը կարող էր իր դստերը ենթարկել նման դաժան արարքի, իսկ երգը ծագել է որպես կանանց միջև դավաճանության գաղափարի ուսումնասիրությունից։ Երգում հայտնվում են կանանց երկու կատեգորիաներ՝ սիրունիկ աղջիկներ, որոնք «բազմամշակութային» և անկանխակալ են, և «եգիպտացորեն աղջիկներ», որոնք ունեն «նեղ մտահորիզոն» և լի են նախապաշարմունքներով։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

«Cornflake Girl»-ի համար նկարահանվել է երկու երաժշտական տեսահոլովակ։ Բրիտանական տարբերակը ստեղծել է Big TV ստեղծագործական դուետը, ռեժիսորներ՝ Էնդի Դելենին և Մոնտի Ուայթբլում։ Էյմոսի խոսքով՝ այդ տարբերակը «Օզ երկրից հրաշագործ» հեքիաթի հիման վրա է, բացառությամբ այն բանի, որ կախարդական երկրի փոխարեն Դորոթին դժոխք է ընկնում։ Atlantic Records-ի ղեկավարները տեսահոլովակի այս տարբերակը «մի փոքր տարօրինակ» են համարել ամերիկյան հանդիսատեսի համար, ուստի նրանք որոշել են պատրաստել տեսահոլովակի երկրորդ տարբերակը, որի ռեժիսոր է եղել հենց ինքը` Էյմոս-ը, Նենսի Բենետի հետ։

Երգերի ցուցակ խմբագրել

CD (ԱՄՆ) խմբագրել

  1. «Cornflake Girl» (խմբագրված տարբերակ) — 3:54
  2. «Sister Janet» — 4:00
  3. «Daisy Dead Petals» — 3:03
  4. «Honey» — 3:47

CD (Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, Գերմանիա) (այլ շապիկով) խմբագրել

  1. «Cornflake Girl» — 5:05 (սխալով, հանդես է գալիս որպես «խմբագրված տարբերակ»)
  2. «Sister Janet» — 4:00
  3. «All The Girls Hate Her» — 2:23
  4. «Over It» — 2:11

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Songfacts. «Cornflake Girl by Tori Amos - Songfacts». www.songfacts.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  2. Summary Of Tori's Chart Positions In Australia & The U.K., 30 June 2001.
  3. «australian-charts.com - Tori Amos - Cornflake Girl». australian-charts.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.