CodeCombat, կրթական տեսախաղ, որը նախատեսված է ծրագարվորում սովորելու համար։ Ուսանողները սովորում են գրել JavaScript, Python, HTML և CoffeeScript կոդեր, ինչպես նաև սովորում են համակարգչային գիտություն։ CodeCombat-ը ունի 11 կոմպլեկտ՝ 3-ը խաղերի մշակման, 2-ը վեբ ծրագարվորման և ևս 6-ը համակարգչային գիտության կոմպլեկտ։ Առաջին կոմպլեկտը համակարգչային գիտության վերբերյալ անվճար է բոլոր աշակերտների և ուսուցիչների համար։ CodeCombat-ը ճանաչվել է Համակարգչային գիտության սկզբունքների (AP CSP) ուսումնական պլանի և մասնագիտական զարգացման հաստատված մատակարար[1]։

CodeCombat
Թողարկման թվական2013
Ժանրeducational video game?
Պաշտոնական կայքcodecombat.com

CodeCombat-ը համագործակցում է դպրոցների և շրջանների հետ, սակայն բացի դա մասնակիցները իրենք կարող են կատարել ամենամսյա վճարովի բաժանորդագրության և հասանելիություն ստանալ հավելյալ նյութերի[2]։ Որպեսզի անցեն հաջորդ փուլ, մասնակիցները պետք է ամրապնդեն իրենց գիտելիքները գրելով կոդ։ Այն իր մեջ ներառում է, ինչպես մի խաղացողի համար նախատեսված այնպես էլ բազամարդ խաղեր, որոնք նախատեսված է 4-12-րդ դասարանցիների համար[3]։ Խաղը դրական ակնարկների է արժանացել PC Magazine-ի կողմից[4], 2017 թվականին ճանաչվել է որպես Ուսանողների համար նախատեսված լավագույն գործիք [5] և ընրվել է կրթական լավագույ տարբերակ Common Sense Education-ի կողմից[6]։

2014 թվականին CodeCombat-ը իր ծրագիրը դարձրեց բաց կոդով և ավելացրեց փուլերի ստեղծման ֆունկցիան, որի շնորհիվ օգտատերերը իրենց կարող են հորինել փուլեր։ 2019 թվականի օգոստոսին CodeCombat-ը թողարկեց նոր խաղ, որը կոչվում է Ozaria[7]։

ԸնկերությունԽմբագրել

CodeCombat հիմնադրվել է 2013 թվականի փետրվարին՝ Գերոգի Սաինսի, Սքոթթ Էրիկսոնի, Մաթթ Լոթթի և Նիք Վինթերի կողմից, ով մշակել է ծրագիր Skritter սովորելու համար[8]։ Ընկերությունը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում և ստեղծել է երկու խաղ՝ Ozaria և CodeCombat-ը, որոնք նախատեսված են դպրոցների և սովորողների համար[9]։ 2014 թվականին ընկերությունը 2 միլլիոն դոլլար ծավալով ֆինանասավորում ստացավ այնպիսի ընկերություններից, ինչպիսք են՝ Y Combinator, Andreessen Horowitz և Allen & Company[10][11]։ Ընկերությունում աշխատում է 29 մարդ[2]։ 2019 թվականին ընկերությունը ստացավ 6 միլլիոն դոլլար արժողությամբ ֆինանսավորում Hone Capital ընկերությունից[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «AP Computer Science Principles: Adopt Ready-to-Use Curricula | AP Central – The College Board»։ AP Central (անգլերեն)։ 2018-06-14։ Վերցված է 2019-02-26 
  2. 2,0 2,1 «CodeCombat: Learn to Code by Playing a Game»։ CodeCombat (անգլերեն)։ Վերցված է 2019-02-26 
  3. Crook Jordan (March 19, 2014)։ «YC-Backed CodeCombat Wants You To Learn To Code By Playing Games»։ TechCrunch։ Վերցված է ապրիլի 18, 2016 
  4. Minor Jordan (October 23, 2015)։ «Code Combat»։ PC Magazine։ Վերցված է ապրիլի 18, 2016 
  5. «2017 Winners»։ www.siia.net։ Վերցված է 2019-02-26 
  6. «Best Coding Tools for Middle School»։ Common Sense Education (անգլերեն)։ 2015-04-27։ Վերցված է 2019-02-26 
  7. «Want to learn JavaScript? Venture to 'Ozaria' and save the world»։ EdScoop (անգլերեն)։ 2019-09-30։ Վերցված է 2019-10-15 
  8. Verstegen Paul (February 20, 2014)։ «Leer programmeren in CodeCombat»։ ZDNet։ Վերցված է ապրիլի 18, 2016 
  9. «CodeCombat»։ CrunchBase։ TechCrunch։ Վերցված է ապրիլի 18, 2016 
  10. «CodeCombat»։ Crunchbase (անգլերեն)։ Վերցված է 2019-02-26 
  11. «CodeCombat Teaches Coding to Kids as Young as Nine»։ Tech.co (անգլերեն)։ 2016-05-05։ Վերցված է 2019-08-10 
  12. «CodeCombat Dials Down the Fighting for Its Next Coding Game and Raises $6 Million»։ EdSurge (անգլերեն)։ 2019-09-28։ Վերցված է 2019-010-15 

Արտաքին հղումներԽմբագրել