Celtic Frost
Celtic Frost, շվեյցարական մետալ խումբ Ցյուրիխ քաղաքից, որը հայտնի է էքստրեմալ մետալի վրա իր ուժեղ ազդեցությամբ[1]։ Խումբը ակտիվ է եղել 1984-1993 թվականներին և կրկին ձևավորվել է 2001 թվականին։ Խմբի անդամներից մեկի՝ Թոմաս Գաբրիել Ֆիշերի հեռանալուց հետո «Celtic Frost»-ը որոշել է վերջնականապես դադարեցնել իր գործունեությունը[2]։ Խմբի հիմնադիրներից մեկը՝ Բասիստ Մարտին Էրիկ Այնը, սրտի կաթվածից մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 21-ին[3]։
Celtic Frost | |
---|---|
![]() | |
Ժանրեր | extreme metal? |
Գործունեություն | 1984 |
Լեյբլ | Century Media Records |
Պարգևներ | |
![]() |
Խումբը ոգեշնչվել է ինչպես մետալ ժանրի այլ խմբերից (Black Sabbath, Judas Priest, Venom), այնպես էլ գոթական ռոք ժանրի խմբերից (Bauhaus, Siouxsie and the Banshees, Christian Death)[4] և հարդկոր֊փանկ ժանրի Discharge խմբից[5]։
ԺանրԽմբագրել
Քանի որ «Celtic Frost»-ը իր ողջ կարիերայի ընթացքում փոխել է երգերի ժանրերը, ճշգրիտ սահմանումը քննարկման առարկա է դարձել։ Տարբեր աղբյուրներում նրանց ստեղծագործությունը նշվում է մետալի տարբեր ժանրերով։ Երկրպագուները և քննադատները հաճախ դասակարգում են իրենց վաղ երաժշտությունը որպես տրեշ մետալ, բլեք մետալ և նույնիսկ որպես դեթ մետալ[6][7][8], իսկ նրանց հետագա աշխատանքները՝ որպես դարք մետալ, դում մետալ[7] և գոթիկ մետալ[7][9]։
«Cold Lake» ալբոմում նրանք ցուցադրել են գլեմ մետալի հետ իրենց փորձը[6][7][9]։ Որոշ ալբոմների փորձերի մակարդակը (ինչպես՝ Into the Pandemonium) մի շարք լրագրողների հանգեցրել է խմբի ուղղությունը նկարագրել որպես ավանգարդ մետալ[6][10]։
Խմբի կազմԽմբագրել
- Թոմաս Գաբրիել Ֆիշեր՝ վոկալ, էլեկտրական կիթառ, ծրագրավորում (1984֊1993, 2001֊2008)
- Մարտին Էրիկ Այն՝ բաս կիթառ, վոկալ (1984֊1987, 1990֊1993, 2001֊2008)
- Ֆրանկո Սեզա՝ հարվածային գործիքներ (2002֊2008)
- Կենդանի ելույթների մասնակիցներ
- Անդերս Օդդեն՝ էլեկտրական կիթառ (2006֊2007)
- V Santura՝ էլեկտրական կիթառ (2007֊2008)|style="width:50%; "|;Նախորդ անդամներ
- Իսահակ Դարսո՝ հարվածային գործիքներ (1984)
- Սթիվեն Պրիստլի՝ հարվածային գործիքներ (1984֊1985, 1988֊1992)
- Ռիդ Սենտ֊Մարկ՝ հարվածային գործիքներ (1985֊1988, 1992֊1993)
- Ռոն Մարկս՝ էլեկտրական կիթառ (1986-1988)
- Դոմինիկ Շտայներ՝ բաս կիթառ (1987-1988)
- Քյորթ Վիկտոր Բրայանտ՝ բաս կիթառ (1988֊1990)
- Օլիվեր Ամբերգ՝ էլեկտրական կիթառ (1988֊1989)
- Լերի «Գիփսի» Ջոնս՝ էլեկտրական կիթառ (1990֊1993)
- Էրոլ Ունալ՝ էլեկտրական կիթառ (2001֊2006)
ՍկավառակագրությունԽմբագրել
- Ստուդիական ալբոմներ
- To Mega Therion (1985)
- Into The Pandemonium (1987)
- Cold Lake (1988)
- Vanity/Nemesis (1990)
- Monotheist (2006)
- Մինի ալբոմներ
- Morbid Tales (1984)
- Emperor’s Return (1985, վերաթողարկվել է 1986 թվականին Morbid Tales-ի հետ նույն ձայնասկավառակում՝ երգերի խառը հերթականությամբ)
- Tragic Serenades (1986)
- Wine in My Hand (Third from the Sun) (1990)
- Սինգլներ
- The Collector’s Celtic Frost (1987)
- I Won’t Dance (1987)
- Cherry Orchards (1988)
- The Celtic Frost Story (1989)
- Ժողովածուներ
- Տեսագրություն
- Live At Hammersmith Odeon (1989, VHS)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Celtic Frost Profile»։ Centurymedia.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-22-ին։ Վերցված է 26 March 2008
- ↑ «September 9, 2008 — PRESS RELEASE»։ Արխիվացված է օրիգինալից October 15, 2008-ին։ Վերցված է October 25, 2020
- ↑ Celtic Frost bassist Martin Eric Ain dies at 50
- ↑ «Thomas Gabriel Fischer interview www.pyromusic.net»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 2020-10-25
- ↑ J. Bennett, «Procreation of the Wicked», Precious Metal: Decibel Presents the Stories Behind 25 Extreme Metal Masterpieces, Albert Mudrian, ed., Da Capo Press, p. 34.
- ↑ 6,0 6,1 6,2 Rivadavia, Eduardo։ «Celtic Frost Biography»։ Allmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-11-07
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Celtic Frost Bio and Discography»։ metal-archives.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-11-07
- ↑ «Celtic Frost Biography»։ MusicMight։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-26-ին։ Վերցված է 2012-11-07
- ↑ 9,0 9,1 «Celtic Frost Profile»։ Nolifetilmetal.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-11-07
- ↑ «Into the Pandemonium Review»։ Metalstorm.ee։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2012-11-07
Արտաքին հղումներԽմբագրել
- www.celticfrost.com Celtic Frost. պաշտոնական կայք
- «Հարցազրույց Մարտին Էրիկ Այնի հետ» (անգլերեն)։ Broward-Palm Beach New Times։ 19 октября 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-21-ին։ Վերցված է 2012-11-07
- «Հարցազրույց Թոմ Գաբրիել Ֆիշերի հետ» (անգլերեն)։ www.avantgarde-metal.com։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-21-ին։ Վերցված է 2012-11-07
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Celtic Frost կատեգորիայում։ |