CRJ-100-ի ավիավթար Երևանում

CRJ-100-ի ավիավթար Երևանում ավիավթար, որը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 14-ին։ CRJ-100LR ինքնաթիռը, որը պատկանում էր Belavia ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ BRU-1834 Երևանից դեպի Մինսկ։ Ավիավթարը տեղի է ունեցել Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնված բոլոր 21 մարդիկ փրկվել են։

CRJ-100-ի ավիավթար Երևանում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականփետրվարի 14, 2008
Ժամանակ04:19 (UTC+4)
ՊատճառԻնքնաթիռի ձախ թևը դիպչել է մակերևույթին
ՎայրԶվարթնոց, ,  Հայաստան
Թռիչքի վայր{{{2}}} Հայաստան, Երևան
Վերջնական կետ{{{2}}} Բելառուս, Մինսկ
Զոհվածներ0
Վիրավորներ7
Aviation Safety Network ID20080214-0
Օդանավ
ՄոդելCRJ-100LR
Ավիաընկերություն{{{2}}} Բելառուս Բելավիա
Կողային համարEW-101PJ
Արտադրման թվական1999 թ. ապրիլի 15-ին
Ուղևորներ18
Անձնակազմ3
Կենդանի մնացած21 (բոլորը)
 Belavia Flight 1834 Վիքիպահեստում

Ինքնաթիռ խմբագրել

CRJ-100LR ինքնաթիռը (գրանցման համարը EW-101PJ) արտադրվել է 1999 թվականի ապրիլի 15-ին։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 14 352 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 15 563 ժամ[1]։

Անձնակազմի անդամներ և ուղևորներ խմբագրել

Ինքնաթիռում գտնվում էր 3 անձնակազմի անդամները, և 18 ուղևոր։

Երկիր Ուղևորների քանակը
  Հայաստան 10
  Ռուսաստան 1
  Բելառուս 1
Ընդամենը 12

Թռիչքի պատմություն խմբագրել

2008 թվականի փետրվարի 14-ին BRU-1833 իրականացնում էր միջազգային չվերթ Երևան դեպի Մինսկից։ Թռիչքի ընթացքում ինքնաթիռի հետ կապված շեղումներ և սխալներ չեն եղել։ Ինքնաթիռը լիցքավորվել էր 2200 բենզիոնով, և 1802 կգ բեռով[1]։ Այսպիոսվ, վատ եղանակի պատճառով ինքնաթիռի հրամանատարները որոշել են ինքնաթիռը բարձրացնել օդ։ Ինքնաթիռի առաջին հրամանատարը նկատել է, որ վառելիքը պակասել է, և որոշել է լիցքավորել ինքնաթիռը 400 լիտրով։

Պատահարի հանգամանքները խմբագրել

Դիսպետչերների հետ կապվելուց հետո, անձնակազմի անդամները միացրել են շարժիչները։ Շարժիչները միացնելուց 43 վայրկյան անց ինքնաթիռի շարժիչները սկսում են վատ աշխատել։ Ինչպես նաև, թռիչքից հետո ինքնաթիռի ձախ թևը չէր կառավարվում[1]։

Այսպիսով, ինքնաթիռը հրդեհի էր բռնկվել, որը մարվել է հրշեջների կողմից, օդանավակայանում։ Անձնակազմի անդամները և ուղևորները վնասվածք չեն ստացել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Окончательный отчёт межгосударственного авиационного комитета по результатам расследования авиационного происшествия в Ереване» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.