CBC, հեռուստաընկերություն Ադրբեջանում, որն ունի հակահայկական քարոզչական գործառույթ։ Ալիքը սկսել է Բաքվից հեռարձակվել 2013 թվականի ապրիլի 10-ին։

CBC Azerbaijan
Caspian International Broadcasting Company
CBC Azerbaijan.jpg
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հեռարձակման գոտիԱդրբեջան Ադրբեջան (մետրային)
ԵրկիրՄիջազգային (Hotbird 13C)
Հեռարձակման լեզուՌուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, հայերեն, ֆարսի
Հեռարձակման սկսման թվականԱպրիլի 10, 2013
ՍեփականատերSOCAR
Վեբ-կայքwww.cbc.az

Հիմնական նպատակըԽմբագրել

Ալիքը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը։ CBC ալիքն իր քարոզչական գործառույթը՝ լուրերի թողարկումը, փաստագրական և վավերագրական ֆիլմերի ցուցադրումը կատարում է 5 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, հայերեն և ֆարսի (պարսկերեն)[1]։

Հայերեն հաղորդումներԽմբագրել

Ալիքի միջազգային հեռարձակումը կատարվում է Hotbird արբանյակի միջոցով, ինչն այն հասանելի է դարձնում նաև Հայաստանի և Արցախի տարածքում։ Յուրաքանչյուր օր լուրեր են հաղորդվում հայերենով, որոնք հիմնականում վերաբերվում են Արցախյան հակամարտության, Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակի, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ադրբեջանական տեսակետների տարածմանը։ Հայերենով քարոզչություն է ծավալում նաև ալիքի պաշտոնական կայքը։

CBC SportԽմբագրել

Հեռուստաընկերությանն է պատկանում CBC Sport ալիքը, որը ցուցադրում է Ադրբեջանի Պրեմիեր Լիգայի խաղերը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «CBC TV. Retrieved 20 February 2016.»։ Արխիվացված է օրիգինալից 18 August 2016-ին։ Վերցված է 29 October 2016 

Արտաքին հղումներԽմբագրել