Buffalo buffalo Buffalo buffalo buffalo buffalo Buffalo buffalo
«Buffalo buffalo Buffalo buffalo buffalo buffalo Buffalo buffalo», անգլերեն արտահայտություն, որը քերականորեն ճիշտ է և կիրառվում է, որպեսզի պատկերավոր ներկայացնի համանունների ու հարանունների կիրառությունը բարդ կառուցվածքներում։ Արտահայտությունը կարելի է թարգմանել այսպես՝ «Բուֆալոյի բիզոնները, որոնց վախեցնում են (այլ) Բուֆալոյի բիզոններ, վախեցնում են Բուֆալոյի բիզոններին»։
Արտահայտությունը գրականության մեջ օգտագործվել է 1972 թվականին Բուֆֆալոյի Համալսարանի դասախոս Ուիլիամ Ջ. Ռապապորտի կողմից[1][2]։
Նախադասության մեջ կետադրական նշաններ չկան։ buffalo բառը նրանում օգտագործվում է երեք իմաստով՝
- Ածական. Բուֆֆալո քաղաքի անունից (Նյու-Յորքի նահանգ, ԱՄՆ), բառն օգտագործվում է «Բուֆֆալոյի» ձևով;
- Գոյական. Բիզոն կենդանին հոգնակի թվով։
- Բայ. to buffalo նշանակում է «վախեցնել, խուճապ առաջացնել»։
Կարելի է ներկայացնել հետևյալ կերպ՝ «Buffaloa buffalon Buffaloa buffalon buffalov buffalov Buffaloa buffalon», որտեղ «a»՝ ածական, «n»՝ գոյական, իսկ «v»՝ բայ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Rapaport, William J. 22 September 2006. «A History of the Sentence „Buffalo buffalo buffalo Buffalo buffalo.“». State University of New York at Buffalo. (անգլ.)
- ↑ Rapaport, William J. 19 February 1992. «Message 1: Re: 3.154 Parsing Challenges Արխիվացված 2009-10-19 Wayback Machine». linguistlist.org. (անգլ.)