Boeing X-45
X-45, փորձնական բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարք։ Առաջին թռիչքն իրականացվել է 2002 թվականին։ 14 րոպե տևողությամբ առաջին թռիչքի ընթացքում հասել է 2500 մ բարձրության և 360 կմ/ժամ արագության։ X-45A սարքն օդ է բարձրացել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Էդվարդս ավիաբազայից (Կալիֆոռնիա) և վայրէջք կատարել ՆԱՍԱ-ի Դրայդեն հետազոտական կենտրոնում։ Ստեղծվել է Х-45А սարքի երկու մոդել։ Այս սարքերի վերջին թռիչքներն իրականացվել են 2005 թվականին, որից հետո ԱԹՍ-երի այս մոդելները հանձնվել են թանգարանին[1]։
Boeing X-45 | |
---|---|
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
Ենթատեսակ | experimental aircraft? և անօդաչու մարտական ինքնաթիռ |
Արտադրող | Boeing Defense, Space & Security |
Առաջին թռիչք | մայիսի 22, 2002 |
Միավոր արտադրված | 2 |
Բազային մոդել | Bird of Prey? |
Boeing X-45 Վիքիպահեստում |
Պենտագոնը նախատեսում է օգտագործել X-45 սարքի հիմքի վրա ստեղծված համակարգերը երկու խնդիր լուծելու նպատակով[2]․
- հակաօդային պաշտպանության համակարգը ճնշելու (ինչպես ասում են ԱՄՆ-ում՝ պատերազմի առաջին օրվա խնդիրը)
- հարվածներ հասցնել թիրախներին, որոնք պաշտպանվում են ուժեղ հակաօդային պաշտպանությամբ (ՀՕՊ)։ Երկու դեպքում էլ նախատեսվում է անօդաչու թռչող սարքեր օգտագործել հեռավոր ТВД վրա անհապահ գործողությունների համար (մոլորակի ցանկացած օդանավակայանում համակարգի ծավալման սահմանված ժամանակը 32 ժամ է, փոխադրումից հետո թռիչքի պատրաստության ժամանակը` 75 րոպե)[2]։
Նախատեսված երեք X-45C ինքնաթիռներից առաջինը նախատեսվել է ավարտել 2006 թվականին[2][3], իսկ հնարավորությունների ցուցադրությունը՝ 2007 թվականի սկզբին։ X-45C ծրագիրը DARPA-ից ստացել է 767 միլիոն դոլար՝ 2004 թվականի հոկտեմբերին երեք ինքնաթիռների կառուցման և փորձարկման համար։ 2006 թվականի մարտի 2-ից Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ–ն) որոշում կայացրեցին դադարեցնել X-45 սարքի նախագծի ֆինանսավորումը։ Այնուամենայնիվ, Բոինգն առաջարկել է ԱՄՆ ռազմածովային ուժերին ստեղծել X-45N սարքի ցուցադրական տարբերակ` հիմնված X-45- ի վրա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ The 50th flight: Two X-45s work autonomously as a group and successfully attack previously undetected targets Արխիվացված Օգոստոս 29, 2005 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 2,2 Swan, Sarah (2006 թ․ նոյեմբերի 17). «X-45A Unmanned Combat Vehicle on Display». Aerotech News and Review.
- ↑ Boeing news release Արխիվացված Նոյեմբեր 10, 2006 Wayback Machine
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Boeing X-45» հոդվածին։ |