Բոինգ 737-ի ավիավթար Աթենքում

Boeing 737-ի ավիավթար Աթենքում, ամենամեծ ավիավթարներից մեկը, որը տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի 14-ին։ Boeing 737-31S ինքնաթիռը, որը պատկանում էր Helios Airways ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Լարնակայից դեպի Պրահա, սակայն ինքնաթիռը բախվել է սարին։ Ինքնաթիռում գտնվում էր 121 մարդ, սակայն վթարի հետևանքով բոլորը զոհվել են։

Բոինգ 737-ի ավիավթար Աթենքում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականօգոստոսի 14, 2005
Ժամանակ12:03 EEST (09:03 UTC)
ԲնութագրումLOC-I (ինքնաթիռը բախվել է սարին)
Պատճառտեխնիկական խնդիրներ
Վայր, ,  Հունաստան
ՉվերթHCY522
Թռիչքի վայրԿիպրոսի Հանրապետություն Լարնակա
Վերջնական կետՉեխիա Պրահա
Զոհվածներ121 (բոլորը)
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20050814-0
Օդանավ
ՄոդելBoeing 737-31S
ԱվիաընկերությունԿիպրոսի Հանրապետություն Helios Airways
Կողային համար5B-DBY (D-ADBQ)
Արտադրման թվական1997 թվականին
Ուղևորներ115
Անձնակազմ6
Կենդանի մնացած0
 Helios Airways Flight 522 Վիքիպահեստում

Ամենախոշոր ավիավթարը Հունաստանում։

Ինքնաթիռ խմբագրել

Boeing 737-31S (գրանցման համարը 5B-DBY) ինքնաթիռը արտադրվել է 1997 թվականին, և իր առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի դեկտեմբերի 27-ին։ Նույն թվականի դեկտեմբերի 29-ին ինքնաթիռը հանձնվում է Deutsche BA ավիաընկերությանը, և ստանում է գրանցման համար D-ADBQ: 2004 թվականի ապրիլի 16-ին ինքնաթիռը գնվում է Helios Airways ավիաընկերության կողմից, և չվերթներ է իրականացնում 5B-DBY համարով։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ՝ CFM International 56-3C1 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 16 085 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 17 900 ժամ։

Անձնակազմի անդամներ և ուղևորներ խմբագրել

Ինքնաթիռի առաջին հրամանատար - 58 ամյա Խանս Յուրգեն Մերտեն։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատում էր Helios Airways ավիաընկերությունում 2004 թվականի հոկտեմբերից։ Կառավարել է հոտևյալ տեսակի ինքնաթիռները՝ Ան-2, Իլ-14, Ան-24, Տու-134։ 2002 թվականի մարտից եղել է Boeing 737 օդանավի հրամանատարը։ Օդում անցկացրել է 16 900 ժամ, որից 5500 ժամ անցկացրել է Boeing 737 օդանավում։

Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 51 ամյա Պամպոս Խարալամբոուս։ Փորձառու օդաչու էր, աշխատել է Helios Airways ավիաընկերությունում ավելի քան 5 տարի։ Կառավարել է հետևյալ ինքնաթիռները՝ DC-9, Lockheed L-188 Electra, Airbus A300 և Boeing 737։ Օդում անցկացրել է 7549 ժամ, որից 3991 ժամ անցկացրել է Boeing 737 օդանավում։

Ինքնաթիռում աշխատում էր չորս սպասուհի։

Ինքնաթիռում եղել էր 121 մարդ - 115 ուղևոր և 6 անձնակազմի անդամներ։

Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմի անդամմներ Ընդհանուր
  Կիպրոս 103 4 107
  Գերմանիա 0 1 1
  Հունաստան 12 1 13
Ընդամենը 115 6 121

Աղետ խմբագրել

09:07 (06:07 UTC) օդանավը թռչեց Լարնակա օդանավակայանից։

09:11 օդաչուներից մեկը հաղորդում է, որ ինքնաթիռի համակարգը տաքացել է։

09:15 սպասուհիներից մեկը տագնապ է հայտարարում։

09:16 անձնակազմի անդամները վերջին անգամ կապ են հաստատում դիսպետչերական անձնակազմի հետ։

09:37-ից մինչև 10:07 ինքնաթիռը անհետանում է դիսպետչերների տեսադաշտից։

10:16 դիսպետչերները փորձում են կապ հաստատել ինքնաթիռի հետ։

11:49 ինքնաթիռի խցիկում հայնվում է մի մարդ, որը փորձում է ինքնաթիռի հսկողությունը վերցնել իր վրա։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, խցիկում եղել էր 25 ամյա Անդրեաս Պրոդրոմոյը։ Նա կորցրել է գիտակցությունը, քանի որ ստիպված էր օգտագործել թթվածին։

11:49:50 ինքնաթիռի ձախ շարժիչը դադարել է աշխատելուց, վառելիքի կորստի պատճառով։ Ինքնաթիռը դառնում կտրուկ դեպի ձախ և թռչում է հյուսիսային ուղղությամբ։

11:50-ից մինչև 11:54 Պրոդրոմոյը դիսպետչերներին չի արձագանքել, ավելի ուշ ինքնաթիռի հետևից ուղարկում են F-16 ռազմական ինքնաթիռը։ HCY522 չվերթը թռչում էր հյուսիսարևմտյան ուղղությամբ։ F-16-ի օդաչուները ընթանում էր ինքնաթիռի ուղղությամբ, և պահպանում էր որոշակի հեռավորություն, որպեսզի վթար տեղի չունենա։ Երբ F-16-ի օդաչուն հետևում է ինքնաթիռին, նա տեսնում է մի մարդ, որը նստած էր հրամանատարի տեղը։ Ակնհայտ է դառնում, որ այս մարդը առանց թթվածնային դիմակով է։

11:54:18 սպասուհիներից մեկը հաղորդել է հետևյալ հաղորդագրությունը՝ Mayday, mayday, mayday, այս չվերթը 522-ն է (անհասկանալի բառեր)։

11:54-ից մինչև 11:59-ը ինքնաթիռը իջնում է 2000 մետր։ F-16-ի օդաչուն ցույց է տալիս իր ձեռքը, որպեսզի Պրոդրոմոյը վայէջք կատարի մոտակա գտնվող օդանավակայանում։ Անդրեասը նույնպես ինչ որ նշան է ցույց տալիս, սակայն չի հետևում F-16 ինքնաթիռին։

11:59:20 ինքնաթիռը գնում էր հարավ-արևմուտք ուղղությամբ։ Ինքնաթիռը շարունակում էր նվազեցնել արագությունը։

12:03:32 EEST (09:03:32 UTC) ինքնաթիռը բախվում է սարին, և 33 կմ հյուսիս-արևմուտք ընկնում է Աթենքի օդանավակայանաի մոտ[1]։ Ինքնաթիռը ամբողջությամբ ոչնչանում է։ Բոլոր 121 մարդիկ զոհվում են։ Կիպրոսը հայտարարում է եռօրյա սուգ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AIRCRAFT ACCIDENT REPORT HELIOS AIRWAYS FLIGHT HCY522 BOEING 737-31S AT GRAMMATIKO HELLAS ON 14 AUGUST 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել