Bic (ընկերություն)
Բիկ (ընկերություն), ֆրանսիական ընկերություն, տեղակայված է Կլիշի-լա-Գրեննում։ Զբաղվում է միանգամյա օգտագործման առարկաների արտադրությամբ` գնդիկավոր գրիչներ, ածելի, կրակայրիչ։
Bic | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված է | 1945 |
Հիմնադիր | Marcel Bich? |
Վայր | Կլիշի լա Գարեն և Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Արդյունաբերություն | pulp and paper industry? և wholesale trade?[1] |
Աշխատողների թիվ | ▲14 934 մարդ (2017)[2] |
Դուստր ընկերություններ | Sheaffer? և BIC (United States)? |
Կայք | bic.com |
Բորսա | BICEF[3] |
Bic (company) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԸնկերությունը ստեղծվել է 1945 թվականին Մարսել Բիկի և Էդուարդ Բուֆֆարի կողմից, Մարսել Բիկը թանաքի ֆաբրիկայում արտադրության ղեկավար էր։ Ընկերության հիմնական ուղղությունը դարձավ փետուրից գրիչների և մեխանիկական մատիտների համար դետալների արտադրությունը։ Այդ ժամանակահատվածում սկսեցին հայտնի դառնալ գնդիկավոր գրիչները, սակայն նրանք դեռևս այնքան էլ վստահելի չէին և շատ հաճախ թանաք էին թողնում։ Bic-ը մեծացրեց իր բիզնեսը` սկսելով գնդիկավոր գրիչների համար միջուկի արտադրություն, այնուհետև 1950 թվականին շուկա հանեց իր սեփական գնդիկավոր գրիչները «Cristal Pen»[4] անվանումով։ Հասարակ դիզայն, վստահելիությունն ու էժանությունը ազդեցին եվրոպայի շուկայում ընկերության կոմերցիոն հաջողության վրա։
Հաջողության ամրապնդման համար ԱՄՆ-ում 1958 թվականին Bic-ը 1 միլիոն դոլլարով ձեռք է բերում մասնաբաժին Waterman Pen ընկերությունում, որը փետուրե գրիչների արտադրությամբ զբաղվող մեծ ընկերություն էր։ Bic-ը անավանափոխվում է Waterman-BIC Pen ընկերություն, իսկ նրա շտաբ-բնակարանը տեղափոխվում է Միլֆորդ (Կոննեկտիկուտ)։ Այնուհանդերձ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ շուկան հեղեղված էր ցածրորակ գրիչներով։ Շուկայի հիմնական մասնաբաժինը պահում էր դուստր ընկերությունը` Gillette PaperMate, որը ընդգրկվում է էր ավելի թանկարժեք գրիչների սեգմենտում։
Իրադրությունը փրկելու համար Waterman-BIC անցկացրեց ագրեսիվ հեռուստատեսային գովազդային ընկերություն, որպեսզի համոզի,որ 29 ցենտանոց գրիչը իր որակով չի զիջում իրենից մի քանի անգամ թանկ արտադրանքի մրցակցությանը։ Ջանքերը պսակվեցին հաջոողությամբ։
1967 թվականին ընկերությունը սկսեց վաճառել ավելի քան 500 միլիոն գրիչ ամեն օր` գրավելով շուկայի մոտ 60%-ը։
1970 թվականին Gillette-ը ձեռք բերեց S.T. Dupont Paris ընկերությունը, որի հիմնական արտադրանքը ծխելու համար նախատեսված թանկարժեք աքսեսուարնենրն էին` ներառյալ կրակայրիչները։ 1972 թվականին ընկերության կողմից ներկայացվեց մեկանգամյա օգտագործման կրակայրիչ` Cricket-ը, որը արագ գրավեց նոր շուկան։ Որպեսզի կրկին վերանվաճի շուկան, Bic-ը կրկին ձեռնամուխ եղավ ագրեսիվ հեռուստագովազդում, թողարկելով իր արտադրությունը «Flick my BIC» անվանումով։ Դաժան գնային պատերազմում Bic-ին հաջողվեց դուրս մղել մրցակցին։ 1984 թվականին Gillett-ը, ընդունելով պարտությունը, վաճառեց կրակայրիչների Cricket ընկերությունը շվեդական Swedish Match ընկերությանը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Bic (ընկերություն) կատեգորիայում։ |