Beneath the Boardwalk (ինչպես նաև Under the Boardwalk), բրիտանական Arctic Monkeys ինդի ռոք խմբի դեմո ալբոմ՝ ձայնագրված է 2004 թվականին 2fly ստուդիայում[1]։ Ալբոմի անվանումըկապված է The Boardwalk» գիշերային ակումբի հետ, որտեղ խումբը հաճախ էր ելույթ ունենում[2]։ Beneath the Boardwalk-ը, որը բաղկացած է դեմո ձայնագրություններից, որոնք ձայնագրվել են մինչև 2004 թվականի նոյեմբերը, մեծ թվով մարդկանց ծանոթացրել է խմբի ստեղծագործության հետ, ինչն իր հերթին հանգեցրել է Arctic Monkeys Whatever People Say I Am, That’s What I’m Not–ի առաջին ալբոմը բրիտանական երաժշտության պատմության ընթացքում ամենաարագ վաճառվող դեբյուտային ալբոմի կարգավիճակին[3][4]։ Ընդհանուր առմամբ, ցուցադրական ալբոմը ներառում էր 17 երգ, որոնցից 7-ը հետագայում վերաձայնագրվեցին Whatever People Say I Am, That’s What I’m Not–ի համար[5]։

Beneath the Boardwalk
Թողարկված2004
Ժանրալտերնատիվ ռոք

Սկզբնապես Beneath The Boardwalk-ը խմբի մասնակիցների ընկեր Մարկ Բուլլի կողմից տարածվել էր իր անձնական կայքում, սակայն շուտով ալբոմը լայն տարածում գտավ Arctic Monkeys-ի երկրպագուների շրջանում[5]։ Այս պահին, կարելի է լսել ալբոմի ցուցադրված դեմո ձայնագրությունները ֆայլերի փոխանակման ծառայություններում, ինչպես նաև խմբի երկրպագուների կայքերում[6]։

Կոմպոզիցիաների ցանկ

խմբագրել

Դեմո ալբոմի մի քանի տարբերակ բաժանվեց երկրպագուների շրջանում, ուստի տարբեր աղբյուրներում երգերի քանակը կարող է տարբեր լինել՝ 14-ից 17-ի։ Ներքևում ներկայացված է երգերի ցանկը ըստ Discogs–ի։

# Անվանում Տևողություն
1. «A Certain Romance»   5:29
2. «Bigger Boys And Stolen Sweethearts»   3:28
3. «Choo Choo»   3:08
4. «Cigarette Smoke»   2:56
5. «Dancing Shoes»   2:22
6. «Fake Tales of San Francisco»   2:59
7. «Knock a Door Run»   4:25
8. «Mardy Bum»   2:56
9. «On the Run From the MI5»   1:44
10. «Riot Van»   2:16
11. «When the Sun Goes Down»   3:18
12. «Still Take You Home»   2:55
13. «Wavin' Bye to the Train or Bus»   3:04
14. «Bet You Look Good on the Dancefloor»   2:53

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alan Smyth & Dave Sanderson. «The History of 2fly Recording Studios Sheffield» (անգլերեն). 2fly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  2. «Arctic Monkeys — Beneath the Boardwalk» (անգլերեն). Last.fm. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  3. Alex Kumi (2006 թ․ հունվարի 30). «Arctic Monkeys make chart history» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  4. В ноябре 2007 года он потерял этот статус: дебютная пластинка Леоны Льюис Spirit побила этот рекорд.
  5. 5,0 5,1 Justin Morey (2009-10). «Arctic Monkeys — The Demos vs. The Album» (անգլերեն). JARP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  6. «Arctic Monkeys Demos» (անգլերեն). Arctic Monkeys Fansite. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել