Beenox, ստուդիա, որը զբաղվում է համակարգչային խաղեր մշակմամբ, հիմնադրվել է 2002 թվականին Քվեբեկ քաղաքում Դոմինիկ Բրաունի կողմից, 2005 թվականի մայիսի 25-ից համարվում է Activision ընկերության դուստր ընկերությունը[1]։

Beenox
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2000
ՎայրՔվեբեկ քաղաք, Կանադա
Երկիր Կանադա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունActivision
ՍեփականատերActivision Blizzard
Կայքbeenox.com

Պատմություն խմբագրել

2004-ից մինչև 2006 թվականները զբաղվել է համակարգչային խաղերի դյուրակիրամամբ։ Այդ ընթացքում ընկերությունը ավարտին է հասցրել 30 նախագիծ Microsoft Windows և Mac OS օպերացիոն համակարգերի համար։

2006 թվականին ընկերությունը սկսեց զբաղվել խաղերի մշակմամբ։ Ընկերության առաջին նախագիծը դարձավ DreamWorks Animation ստուդիա կողմից ստեղծված Bee Movie Game մուլտֆիլմի համակարգչային խաղի մշակումը[2]։

2007 թվականի E3 միջոցառման ժամանակ Activision-ը հայտարարեց, որ Beenox-ը կզբաղվի Microsoft Windows օպերացիոն համակարգի համար նախատեսված Spider-Man: Friend or Foe խաղի տարբերակի մշակմամբ[3]։

Beenox-ն ունի գրեթե 440 աշխատակից, որոնք զբաղբում են PlayStation 3, Xbox 360 և Wii խաղային համակարգերի համար նախատեսված խաղերի մշակմամբ։ Ընկերությունը մշակել է Հրեշներն ընդդեմ այլմոլորակայինների և Guitar Hero Smash Hits մուլտֆիլմների Xbox 360, PlayStation 2, PlayStation 3, Wii խաղային համակարգերի համար նախատեսված տարբերակը։ Ավելի ուշ, Beenox-ը թողարկել է Spider-Man: Edge of Time, ինչպես նաև The Amazing Spider-Man և The Amazing Spider-Man 2 խաղերը։

2019 թվականի հուլիսի 21-ին թողարկել է Crash Team Racing Nitro-Fueled, որը համարվում է Crash Team Racing վերամշակված տարբերակը։

2020 թվականի մարտի 21-ին ստուդիան թողարկեց Call of Duty: Modern Warfare 2 խաղի վերաթողարկված տարբերակը PlayStation 4-ի համար։ 2020 թվականի ապրիլի 30-ին թողարկվեց նաև տարբերակը անհատական համակարգիչների և Xbox One-ի համար։

2022 թվականի մարտին Beenox ընկերությունը հայտարարեց երկրորդ գրասենայկի բացման մասին Մոնրեալ քաղաքում, ինչպես նաև 20%-ով ավելացրեց Քվեբեկ քաղաքի գրասենյակի անձնակազմը[4]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Խաղ Պլատֆորմ
2001 Pillars of Garendall Windows, Mac OS X
2007 Bee Movie Game Windows, PlayStation 2, Xbox 360
Spider-Man: Friend or Foe PlayStation 2, Xbox
2009 Monsters vs. Aliens Windows, PlayStation 2, PlayStation 3, Wii, Xbox 360
Guitar Hero Smash Hits PlayStation 2, PlayStation 3, Wii, Xbox 360
2010 Spider-Man: Shattered Dimensions Windows, PlayStation 3, Wii, Xbox 360
2011 Spider-Man: Edge of Time Nintendo 3DS, PlayStation 3, Wii, Xbox 360
2012 The Amazing Spider-Man Windows, Nintendo 3DS, PlayStation 3, Wii, Wii U, Xbox 360, PlayStation Vita
2013 Skylanders: Swap Force PlayStation 3, Wii, Wii U, Xbox 360, PlayStation 4, Xbox One
2014 The Amazing Spider-Man 2 Windows, PlayStation 3, PlayStation 4, Wii U, Xbox 360, Xbox One
Skylanders: Trap Team Nintendo 3DS, PlayStation 3, PlayStation 4, Wii, Wii U, Xbox 360, Xbox One
2015 Skylanders: SuperChargers PlayStation 3, PlayStation 4, Wii U, Xbox 360, Xbox One, iOS
Skylanders: SuperChargers Racing Wii, Nintendo 3DS
Call of Duty: Black Ops III PlayStation 3, Xbox 360
2016 Call of Duty: Modern Warfare Remastered Windows, PlayStation 4, Xbox One
2018 Call of Duty: Black Ops 4
2019 Crash Team Racing Nitro-Fueled Nintendo Switch, PlayStation 4, Xbox One
Call of Duty: Modern Warfare Windows, PlayStation 4, Xbox One
2020 Call of Duty: Modern Warfare 2 Campaign Remastered
Tony Hawk's Pro Skater 1 + 2
Crash Bandicoot 4: It's About Time PlayStation 4, Xbox One, Nintendo Switch, PlayStation 5, Xbox Series X
Call of Duty: Black Ops Cold War Windows, PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Activision Establishes Development Foothold in Quebec With Acquisition of Beenox Studios | Activision Blizzard, Inc». web.archive.org. 2018 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. Andrew Hayward published (2007 թ․ նոյեմբերի 6). «Bee Movie Game review». gamesradar (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «'Spider-Man: Friend or Foe' Coming To PCs - A Forum Post by iTZKooPA». web.archive.org. 2007 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. «Beenox to open new studio in Montreal». GamesIndustry.biz (անգլերեն). 2022 թ․ մարտի 29. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.