Ալեքսանդր Լեոն Գումուչյան (անգլ.՝ Alexander Leon Gumuchian, /ɡʊˈmuːtʃiːɛn/, հունիսի 30, 1995(1995-06-30)[1], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2], ավելի հայտնի է որպես bbno$ (արտասանվում է «babynomoney»[4]), կանադահայ ռեփ կատարող և երգիչ։ Առավել հայտնի է ռեփեր Yung Gravy-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Lalala» սինգլով, որը ստացել է ավելի քան 800 միլիոն հեռարձակում Spotify հոսանքային աուդիոծառայությունում[5]։

Bbno$
Նաև հայտնի է որպեսbbno$ (Baby No money)
Ծնվել էհունիսի 30, 1995(1995-06-30)[1] (28 տարեկան)
Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2]
Երկիր Կանադա
Ժանրերհիփ հոփ[3] և ժամանակակից R&B[3]
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունEpic SMP?
Կայքbbnomula.com

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

Ալեքսանդր Լեոն Գումուչյանը ծնվել է 1995 թվականին Վանկուվերում՝ հայկական ընտանիքում։ Նախքան ավագ դպրոց հաճախելը նա ստացել է տնային կրթություն։ Մայրը փորձել է նրան դաշնամուր նվագել սովորեցնել, սակայն Ալեքսանդրը խնդիրներ է ունեցել երաժշտության տեսության հետ։ Ինքը՝ Գումուչյանը, ասում է, որ ուներ ռիթմի լավ զգացում և հաճույք էր ստանում աֆրիկյան ջեմբե թմբուկ նվագելուց, բայց հաճույքի համար երաժշտություն չէր լսում մինչև 15 տարեկանը։

Կարիերա խմբագրել

2014-2016 թվականներ. Broke Boy Gang և SoundCloud խմբագրել

Գումուչյանը սկսել է երաժշտությամբ զբաղվել այն բանից հետո, երբ մեջքի վնասվածքը թույլ չի տվել իրականացնել պրոֆեսիոնալ լողորդ դառնալու իր երազանքը[4][6]։ Նա սկսել է հետաքրքրվել ռեփով և երաժշտության արտադրությամբ 2014 թվականին, երբ մի խումբ ընկերներով GarageBand-ի հետ փորձեր էին կատարում[7]։ Սկզբում խումբը երաժշտություն էր ստեղծում հաճույքի համար, հետագայում նրանք սկսեցին իրենց անվանել «Broke Boy Gang»[4]։ 5-6 ամիս կենդանի կատարումներից և ցանցում մի քանի թրեքների թողարկումից հետո խումբը ցրվեց[4]։ 2016 թվականի սեպտեմբերին Գումուչյանը սկսեց հրապարակել թրեքներ SoundCloud-ում «bbnomula» կեղծանունով, որտեղ նա արագորեն ձեռք բերեց միլիոնավոր լսումներ և բաժանորդներ[8]։

2017-2018 թվականներ. Baby Gravy և Bb Steps խմբագրել

2017 թվականին Գումուչյանը Yung Gravy-ի հետ թողարկեց իր առաջին մինի-ալբոմը՝ Baby Gravy[9], իր դեբյուտային ստուդիական Bb Steps ալբոմի թողարկումից անմիջապես առաջ, որին 2018 թվականին հաջորդեց մեկ այլ մինի-ալբոմ՝ Whatever-ը, So Loki-ի հետ[10][11]։

2019 թվական. Recess, «Lalala» և I Don’t Care at All խմբագրել

2019 թվականի սկզբին Գումուչյանը թողարկեց իր երկրորդ՝ «Recess» ստուդիական ալբոմը, որի գաղափարը վերցված էր Disney-ի համանուն շոուից։ Recess-ի բազմաթիվ թրեքներ միլիոնավոր լսումներ ստացան Spotify-ում։ Նույն թվականին թողարկվեց հայտնի «Lalala» սինգլը[5]։

2020 թվական. Baby Gravy 2 և Good Luck Have Fun խմբագրել

2020 թվականի փետրվարի 14-ին Yung Gravy-ի հետ համագործակցությամբ թողարկվել է «Baby Gravy 2» ալբոմը[12]։

2021 թվական. My Oh My և Eat Ya Veggies խմբագրել

2021 թվականի հունվարի 29-ին թողարկվել է Help Herself-ը։ Երգը, որը թողարկել է Diamond Pistols-ը, ծառայել է որպես bbno$ սպասվող նախագծի առաջին սինգլ[13]։

2021 թվականի մայիսի 14-ին թողարկվել է հինգ երգից բաղկացած My Oh My մինի-ալբոմը։ Հինգ երգերից երեքը՝ Help Herself, Bad to the Bone և Help Herself, թողարկվել են որպես սինգլներ մինչև մինի-ալբոմի թողարկումը։

2021 թվականի հուլիսի 24-ին Ռիչ Բրայանի մասնակցությամբ թողարկվել է edamame-ն։ Այս երգը bbno$ Eat Ya Veggies միքսթեյփի առաջին սինգլն էր։

edamame-ի թողարկումից կարճ ժամանակ անց bbno$-ն իր Twitter-ում հայտարարեց նոր ալբոմի մասին[14][15]։ bbno$-ն 2021 թվականի սեպտեմբերի 22-ին նաև թողարկել է սինգլ, որը կոչվում է I Remember[16]։

2021 թվականի հոկտեմբերի 8-ին bbno$-ն թողարկել Eat Ya Veggies-ը։

Անձնական կյանք խմբագրել

Գումուչյանն ապրում է Վանկուվերում, նախկինում՝ Քելոունում, որտեղ ստացել է մարդու կինեզիոլոգիայի ոլորտի աստիճան Օկանագանի Բրիտանական Կոլումբիայի համալսարանից[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Rate Your Music — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.goodjuicebox.com/this-is-how-bbnos-got-big/
  3. 3,0 3,1 https://www.billboard.com/articles/columns/hip-hop/8518697/megan-thee-stallion-y2k-bbno-chart-success
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Meet bbno$: The Definition of Fun Rap». undergroundunderdogs.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  5. 5,0 5,1 «How Y2k and bbno$ Turned 'Lalala' Into a Hit, One Tinder Match at a Time». Rolling Stone (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  6. «Bbno$ Is Having More Fun Than You | BeatRoute Magazine». web.archive.org. 2019 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  7. «bbno$ Talks about The Rap Game». www.theurbanhustle.com (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  8. «bbno$». SoundCloud (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  9. «Baby Gravy - EP by Yung Gravy & bbno$» (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  10. «Bb Steps by bbno$» (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  11. «Whatever by bbno$ & So Loki» (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  12. «Альбом «Baby Gravy 2» (Yung Gravy & bbno$)» (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  13. «help herself with @bbnomula out now!!! this is a really special one I hope y'all like it 🖤». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  14. «who want album?». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  15. «album…?». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  16. «retweet...». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  17. «THHGURU Exclusive Interview: BBNO$ — TheHipHopGuru». web.archive.org. 2019 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել