Awesome Foundation (Օսըմ հիմնադրամ, անգլ.՝ Awesome` հիանալի) բարեգործների ինքնավար մասնաճյուղերի միջազգային ցանց, որը փոքր դրամաշնորհներ է տրամադրում «այն մարդկանց նախագծերին, որոնք նվիրված են տիեզերքում հիանալի գաղափարներ տարածելուն»[1]։ Մասնաճյուղերի մեծ մասը բաղկացած է տասը հոգաբարձուներից, որոնք քրաուդֆանդինգի մոդելով ներդրում են անում և յուրաքանչյուր ամիս իրենց ընտրությամբ $1000 դրամաշնորհ են տրամադրում մեկ նախագծի[2]։ Օսըմ մասնաճյուղերը սեփականության իրավունք չունեն հովանավորած նախագծերի հանդեպ և հովանավորությունը տրամադրում են առանց պարտավորությունների[3]։

Awesome Foundation-ի լոգոն

Պատմություն

խմբագրել

Օսըմ հիմնադրամը հիմնվել է Թիմ Հուագի կողմից, Բոստոնում, 2009 թվականին։ Թիմն այս միտքը մշակել է Էմիլի Դանիելսի և Ջոն Փիրսի հետ, AS220-ի հանդիպման ժամանակ և դրանից հետո հայտարարություն տարածել` հոգաբարձուների առաջին խորհուրդն ստեղծելու համար[4]։ Հայտարարությունից երկու շաբաթ չանցած` հիմնադրամը հայտարարվել է առաջին հոգաբարձուներին[5]։

Նշանակալի նախագծեր

խմբագրել

Օսըմ հիմնադրամը ֆինանսավորել է մի շարք ծրագրեր, այդ թվում ` արվեստի, գիտության և սոցիալական ոլորտներում։ Ֆինանսավորված նախագծերից են Չիկագոյում թռչնի բներն օգտագործելով անվճար գրադարանային համակարգի ստեղծումը[6], Օտտավայում հեռախոսային գրքերից սնկի աճեցումը[7] և Էդմոնտոնում փողոցային երիտասարդների համար թատրոնի ստեղծումը[8]։

Կազմակերպությունը 1000 դոլարի չափով առաջին դրամաշնորհն ուղղել է Բոստոնում հսկայական երկար ցանցաճոճ կառուցելուն[9]։ Վերջնական նախագծի արդյունքում ստացվել է աշխարհի ռեկոորդային ամենամեծ շարժական ցանցաճոճը[10][11], որն ստեղծելու համար օգտագործվել է 4278 ոտնաչափ թեքված պողպատյա խողովակ, որը ձևավորվել է դեն նետված շշերով[12]։

«Ուրախության անկանոն ճոճանակները» (անգլ.՝ Random Swings of Joy) նախագծի տեսահոլովակը[13], որը հովանավորել է Լոս Անջելեսի մասնաճյուղը և որի նպատակն էր ամբողջ քաղաքում ճոճանակներ տեղադրել, 2011 թվականի հունիսին մեծ տարածում է գտե. թեման լուսաբանել են Huffington Post-ը[14], CBS News-ը[15] և LAist-ը[16]։ Ճոճանակներ են տեղադրվել նաև Մարշալյան կղզիներում, Պանամայում, Սան Ֆրանցիսկոյում և Տորոնտոյում։ Հետևելով լոսանջելեսյան տեսահոլովակի հաջողություններին` Ջեֆ Ուալդմանը դրամահավաք է սկսել` նախագիծը Բոլիվիա տանելու համար[17], որտեղ 2011 թվականին բնակչության միջին տարիքը 22,5 էր[18]։

Մասնաճյուղեր

խմբագրել

Գործում են կազմակերպության 96 ակտիվ բաժիններ[19]։ Մասնաճյուղերը հիմնված են քաղաքներում կամ փոքրիկ բնակավայրերում։ Մասնաճյուղերն անկախ են, չնայած Բոստոնի առաջին մասնաճյուղն ընդունել է կոնսեսուսի միջոցով որոշումներ կայացնելու մոդելը[20]։ Մասնաճյուղերին հասանելի են Օսըմ հիմնադրամին ուղղվող բոլոր դիմումները, սակայն շատեր մասնաճյուղեր նախ դիտարկում են դիմումներն ըստ տարածաշրջանների[21]։

Awesome Yerevan և Awesome Artsakh

խմբագրել

Օսըմ հիմնադրամի մասնաճյուղեր են գործում նաև Երևանում[22] և Արցախում[23]։ Երևանյան մասնաճյուղն իր առաջին դրամաշնորհը տրամադրել է 2013 թվականի հոկտեմբերին[24]։ Օսըմ Արցախը հիմնադրվել է 2018 թվականի հունիսին[25]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «About Us». The Awesome Foundation. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  2. «The Awesome Foundation». awesomefoundation.org. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  3. «The Awesome Foundation». PhilanthropyWiki. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  4. «The Awesome Foundation Seeks Awesome Trustees». Brosephstalin.com. 2009 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  5. «The Awesome Foundation Micro-Trustees». Brosephstalin.com. 2009 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  6. Boodhoo, Niala (2011 թ․ օգոստոսի 3). «Changing Chicago, $1,000 at a time». Michigan Radio. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  7. «Innovation: Talking with Awesome Ottawa». sense and community. 2011 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  8. Stolte, Elise (2011 թ․ հոկտեմբերի 11). «Edmonton philanthropists support 'awesome' projects». Edmonton Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  9. Moore, Galen (2009 թ․ օգոստոսի 3). «Awesome Foundation goes low tech with first grant». Mass High Tech. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  10. «Largest Portable Hammock - world record set by Hansy Better Barraza». World Records Academy. 2010 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  11. «The Awesome Foundation Rocks the World's Largest Portable Hammock». Shine.yahoo.com. 2010 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  12. «The Big Hammock». thebighammock.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  13. «Jeff Waldman's Swing Project». NOTCOT. 2011 թ․ հունիսի 15. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  14. «Jeff Waldman And Team Install Swings: Los Angeles (VIDEO)». Huffington Post. 2011 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  15. Goodman, William (2011 թ․ հունիսի 14). «Interesting project installs swings all over Los Angeles». CBS News. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  16. William-Ross, Lindsay (2011 թ․ հունիսի 14). «The Swingin' Set: 50 Renegade Swings Installed Around L.A.». LAist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  17. «Swings: Bolivia». Kickstarter. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  18. «The World Factbook: Bolivia». Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  19. «Current Chapters». The Awesome Foundation. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  20. Xu, Christina (2011 թ․ օգոստոսի 18). «The Awesome Foundation Fosters News Innovation, $1K at a Time». PBS. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  21. «FAQ – The Awesome Foundation». Awesomefoundation.org. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  22. The Awesome Foundation Yerevan
  23. The Awesome Foundation Artsakh
  24. Ամեն ամիս տրվում է 1000 դոլար ամենախենթ գաղափարի համար
  25. Օսմ Արցախ հիմնադրամի առաջին խենթ նախագիծը՝ «Նոր շենի գրադարանը»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել