Aurus Senat (ռուս.՝ Аурус Сенат), ռուսական կառավարական դասի ավտոմեքենա։ Ներկայումս թողարկվում է Մոսկվայում գտնվող «Ռուսաստանի Ավտոմեքենաների և Ավտոշարժիչների Կենտրոնական Գիտահետազոտական Ինստիտուտ»-ի՝ ՌԱԱԿԳԻ կողմից։ Թողարկվում է թափքի երկու տեսակներով՝ սեդան-«Aurus Senat S600» և լիմուզին-«Aurus Senat Limousine L700» տարբերակներով[1]։ Ներկայումս Aurus Senat զրահապատ լիմուզինը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության նախագահի և վարչապետի հիմնական ծառայողական ավտոմեքենան։ Մոդելի անունը ընտրվել է Մոսկովյան Կրեմլի Սենատի Աշտարակ անունից[2]։

Aurus Senat
Նկարագրություն
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողНАМИ, Սոլլերս-Եելաբուգա
Արտ. տարիներ2018 -
Գործարան(ներ)Ռուսաստան Մոսկվա
Թափք և շասսի
Դասներկայացուցչական (կառավարական) ավտոմեքենա
ռազմաշքերթային ավտոմեքենա
ՍեգմենտF սեգմենտ
Թափքի տիպ(եր)4-դռն. սեդան
4-դռն. լիմուզին
2-դռն. կաբրիոլետ
Հորինվածքշարժիչը առջևում, լիաքարշակ
ՀենահարթակЕдиная модульная платформа (Кортеж)
Ուժային ագրեգատներ
Շարժիչ4.4L V8 Twin-turbo
ԷլեկտրաշարժիչСЭГЗ, 42 կՎտ, 400 Ն·մ պտտման մոմենտ
Փոխհաղորդակ9-աստ. KATE ավտոմատ
Զանգվածա-գաբարիտային բնութագրեր
Անիվային բազա3300 մմ (սեդան)
4300 մմ (լիմուզին)
Երկարություն5630 մմ (սեդան)
6630 մմ (լիմուզին)
Լայնություն2020 մմ
Բարձրություն1685 մմ (սեդան)
1695 մմ (զրահապատ լիմուզին)
Կլիրենս200 մմ (սեդան)
170 մմ (զրահապատ լիմուզին)
180 մմ (կաբրիոլետ)
Զանգված3125 կգ (սեդան)
6200 կգ (լիմուզին)
 Aurus Senat Վիքիպահեստում

Aurus Senat-ի մշակումը սկսվել է 2012 թվականից «Կորտեժ» պրոյեկտի շրջանակներում, ստեղծելով կառավարական ավտոմեքենա Ռուսաստանի նախագահի տեղաշարժի համար։ Առաջին անգամ «Aurus Senat Limousine L700» լիմուզինը և «Aurus Senat S600» սեդանը ներկայացվել է լայն հանրությանը 2012 թվականի մայիսի 7-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողակարգի ժամանակ[3].:

2018 թվականի հուլիսի 16-ին Հելսինկիյում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը եղել է առաջին արտասահմանյան այցը, որտեղ օգտագործվել Aurus մոդելի ավտոմեքենաները։ Aurus լիմուզինները, սեդանները և միկրոավտոբուսները նախօրոք տեղափոխվել էին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի[4][5][6].:

Aurus Senat-ը նկարահանվել է «Ձգողություն 2» ֆիլմում, որը էկրան է կբարձրանա 2019 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Տեսանյութեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել