Atlas Copco
Atlas Copco (Copco` Compagnie Pneumatique Commerciale), շվեդական արդյունաբերական ընկերություն։ Հիմնադրվել է 1873 թվականին[5]։ Զբաղվում է արդյունաբերական գործիքների և սարքավորումների արտադրությամբ։ Կոմպրեսորների, վակուումային գործիքների, գեներատորների, պոմպերի, էլեկտրական գործիքների և հավաքման համակարգերի առաջատար մատակարարներից մեկն է ամբողջ աշխարհում։ Առաջարկում է արտադրողականությանը, էներգաարդյունավետությանը, անվտանգությանը և էրգոնոմիկային ուղղված ապրանքներ և ծառայություններ[6]։
Atlas Copco | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1873 |
Վայր | Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Տնօրեն | Mats Rahmström?[1], Ronnie Leten?, Gunnar Brock?, Giulio Mazzalupi?, Michael Treschow?, Tom Wachtmeister?, Erik Johnsson?, Kurt-Allan Belfrage?, Walter Wehtje?, Gunnar Jacobsson?, Oscar Lamm?, Edvard Fränckel? և Vagner Rego?[2] |
Արդյունաբերություն | արդյունաբերական արտադրություն |
Աշխատողների թիվ | 45 781 մարդ (2022)[3] |
Դուստր ընկերություններ | Atlas Copco (United States)?, Atlas Copco (Austria)?, Atlas Copco (Germany)?, Atlas Copco (Belgium)? և Edwards?[4] |
Կայք | atlascopco.com(անգլ.) |
Բորսա | ATCO |
Atlas Copco Վիքիպահեստում |
Ընկերության շտապ-բնակարանը գտնվում է Նակկա մունիցիպալիտետում։ Ընկերությունն ունի մեծ ընդգրկում․ ներառում է ավելի քան 180 երկիր։ 2017 թվականին Atlas Copco-ն եկամուտներ է ստացել BSEK 86-ից (BEUR 9)։ Ունի շուրջ 34 000 գործընկեր[7]։
Պատմություն
խմբագրելԸնկերությունը հիմնադրվել է 1873 թվականին՝ որպես երկաթուղու համար վագոնների և դետալների արտադրության գործարան։ 1913 թվականին Atlas Copco ընկերության գրասենյակը բացվեց Մոսկվայում[8]։
2018 թվականին լեռնահանքային սարքավորումներ արտադրող Epiroc ընկերությունն առանձնացավ Atlas Copco-ից։
Գործունեություն
խմբագրելԸնկերությունն արտադրում է դիզելային և էլեկտրական կոմպրեսորներ, այդ թվում՝ բարձր ճնշման կոմպրեսորներ (բուստերներ), դիզելային գեներատորներ, բեռնման-փոխադրման սարքավորումներ, գեոտեխնիկական և հանքախուզական սարքավորումներ, արդյունաբերական գործիքներ, ճանապարհաշինարարական տեխնիկա։
Ընկերությունն արտադրանք է թողարկում շուրջ 20 երկրում։ Առևտրային և սպասարկող ցանցը գտնվում է աշխարհի ավելի քան 180 երկրում (դրանց մի մասը այցելուների սպասարկման կենտրոններն են, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն պատկանում են Atlas Copco-ին)։
2017 թվականին եկամուտը կազմել է շուրջ 9 միլիարդ եվրո։
Ապրանքանիշներ
խմբագրելAtlas Copco Group-ն ամբողջ աշխարհում ունի մի շարք ապրանքանիշներ[9]․
- ABAC
- AGRE Kompressoren
- ALUP Kompressoren
- American Pneumatic Tools (APT)
- BeaconMedæs
- Capitol
- Ceccato Aria Compressa
- Chicago Pneumatic
- Cirmac
- Creemers Compressors
- CSK
- Desoutter Tools
- Dynapac
- Edwards (vacuum)
- Ekomak
- Fiac Air Compressors
- Fuji Air Tools
- Gamma Vacuum
- Gazcon
- Gesan
- GrassAir Compressoren
- Greenfield
- Guangzhou Linghein Compressor Co.
- Henrob
- Houston Service Industries (HSi)
- Intermech
- Innovative Vacuum Solutions (IVS)
- Leybold GmbH
- Liuzhou Tech Machinery Co.
- Lutos
- Mafi-Trench Company
- Mark Compressors
- Mauguière
- Perfora
- Pneumatech
- Pneumatech Medical Gas Solutions
- Precision Plus
- Puska Aire Comprimido
- Quincy Compressor
- Rand-Air
- Rodcraft
- SCA
- Seti-Tec Line
- Shanghai Bolaite Compressor Co.
- Shenyang
- Varisco
- Worthington Creyssensac
- Wuxi Shengda Air/Gas Purity Equipment Co.
- Epiroc
Ընկերության կառուցվածք և ղեկավարություն
խմբագրելAtlas Copco-ն հանրային ընկերություն է (շվեդ.՝ Publikt aktiebolag)։ Բաժնետոմսերը վաճառվում են Ստոկհոլմի ֆոնդային բորսայում։
Նախագահ և գործադիր տնօրեն
խմբագրել- մինչև 2017 թվական - Ռոննի Լետեն (անգլ.՝ Ronnie Leten, տեղափոխվել է Epiroc)
- 2017 թվականից առ այսօր - Մաթս Ռամշտրյոմ (շվեդ.՝ Mats Rahmström)
Տնօրենների խորհրդի նախագահը Հանս Սթրաբերգն է (շվեդ.՝ Hans Stråberg)[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.atlascopcogroup.com/se/media/corporate-press-releases/2017/20170116-mats-rahmstrom
- ↑ Styrelse och bolagskoncern | Atlas Copco Aktiebolag i Stockholm (556014-2720) (շվեդերեն)
- ↑ Atlas CopcoÅrsredovisning 2022
- ↑ https://web.archive.org/web/20150327023710/http://www.atlascopco.com/us/news/corporatenews/140109_edwards.aspx
- ↑ Burton, John (2006). «Atlas Copco AB». International Directory of Company Histories. The Gale Group. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Facts in brief». Atlas Copco. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Mukherjee, Sharmistha (2010 թ․ սեպտեմբերի 11). «Q&A: Ronnie Leten, President & CEO, Atlas Copco». Business Standard. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «История Атлас Копко в России - Atlas Copco Россия». // atlascopco.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Brands». Atlas Copco. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Copco, Atlas. «Board of Directors». Atlas Copco (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.