Astigmatic-ը լեհ դաշնակահար և կոմպոզիտոր, լեհական ջազի ազգային դպրոցի նախահայր Քշիշտոֆ Կոմեդայի ստուդիական ալբոմն է։ Այն հաճախ համարում են Կոմեդայի գլուխգործոցը և լեհական և եվրոպական լավագույն ջազային ալբոմներից մեկը[1][2][3]։

Astigmatic
Քշիշտոֆ Կոմեդայի
Թողարկվածմարտի 13, 1966
Ժանրավանգարդ ջազ
ԼեյբլPolskie Nagrania Muza

Կառուցվածք Խմբագրել

Astigmatic-ը բաղկացած է երեք երկար սկավառակներից՝ բոլորը գրված Կոմեդայի կողմից։ «Kattorna» (շվեդերեն «էգ կատուներ»)[1] բաժինը հիմնված է Կոմեդայի՝ «Կատուները» ֆիլմի համար գրած երաժշտության վրա[4]։ «Svantetic» բաժինը նվիրված է շվեդ պոետ Սվանտե Ֆոյերստերին, որը Կոմեդայի ընկերն էր[5]։ Երաժշտությունը բազմաթիվ տարբեր տարրեր է խմբավորում՝ ներառյալ մոդալ ջազ, իմպրովիզացիաներից ոգեշնչված ազատ ջազ, երաժշտական ճշգրիտ ձևեր, ալեատորիկայի տարրեր և ավանգարդ երաժշտություն՝ տեմբրի գործածությամբ, միևնույն ժամանակ, հեղինակը երաժշտությունը համեմում է անհատական արտահայտչականությամբ և դրամատիկ քնարերգությամբ, որը համեմատվել է ուշ շրջանի ռոմանտիկ երաժշտության հետ[2][6]։

Տարածում և հռչակ Խմբագրել

«The Penguin Guide to Jazz» հանդեսի հեղինակներ Ռիչարդ Քուկը և Բրայան Մորթընը ալբոմն անվանել են «Եվրոպայում երբևէ թողարկված լավագույն ջազային ալբոմներից մեկը» և այն ներառել իրենց 1001 լավագույն ջազային ձայնագրությունների ցանկում[3]։ Երաժշտական քննադատ Ստյուարտ Նիքըլսոնը գրել է, որ այն «դարձել է եվրոպական ջազի զանգակատուն՝ իր քննադատներով, որոնք մատնանշում են, թե ինչպես այս ալբոմը նշանավորեց շեղում ամերիկյան գերիշխող մոտեցումից՝ ի ցույց դնելով հատուկ եվրոպական գեղագիտության»[7]։ Նույն կերպ «Jazzwise» ամսագիրը նշում է, որ այն «ջազային հորինվածքի եվրոպական գեղագիտության ձևավորման կարևորագույն ներդրումներից մեկն է», ալբոմին հատկացնելով 85-րդ հորիզոնականը «100 ջազային ալբոմներ, որ ցնցեցին աշխարհը» ցանկում[8]։ Մանֆրեդ Այքերը, ECM Records ձայնագրման ստուդիայի հիմնադիրը նկարագրում է Astigmatic-ը որպես նշաձող ջազի պատմության մեջ[9]։ Լեհական «Ջազային ֆորում» ամսագրի ընթերցողների քվեարկությամբ ալբոմը ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ալբոմ[1]։ Գրելով ալբոմի 2016 թվականի վերաթողարկման մասին, բրիտանական «Fact» ամսագրի հեղինակ Մայքի Այքյու Ջոնսը նշում է. «Կոմեդայի ստեղծագործությունը գեղեցիկ է ու բարդ, դա հազվագյուտ դարակազմիկ ալբոմ է, որի ուժը դեռևս հզոր է՝ առաջին ունկնդրումից մինչև հազարերորդը»[10]։ Astigmatic-ից երաժշտական կտորներ շարունակաբար վերաձայնագրվել են լեհ ջազային երաժիշտների կողմից, ներառյալ Ուրսուլա Դուձիակը, Միխալ Ուրբանիակը և Տոմաշ Ստանկոն[2]։ Լեհական ազատ ջազի «Միլոշ» խմբի Asthmatic ալբոմի անունը հեգնական հղում է Astigmatic-ին[11]։

Երգացանկ Խմբագրել

Ալբոմի բոլոր ստեղծագործությունների հեղինակը Քշիշտոֆ Կոմեդան է[2][12]։

  • A կողմ-Astigmatic-22:50 րոպե,
  • B կողմ-Kattorna-7:20 րոպե, Svantetic-15:50 րոպե։

Անձնակազմ Խմբագրել

Կոմեդա քառյակ Խմբագրել

Օժանդակ անձնակազմ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «KRZYSZTOF KOMEDA – "Astigmatic"» (Polish)։ Արխիվացված է օրիգինալից December 13, 2014-ին։ Վերցված է July 20, 2016 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «"Astigmatic" – Krzysztof Komeda Quintet» (Polish)։ Վերցված է July 20, 2016 
  3. 3,0 3,1 Morton Brian, Richard Cook (2010) [1992]։ The Penguin Jazz Guide: The History of the Music in the 1001 Best Albums։ The Penguin Guide to Jazz (10th ed.)։ New York: Penguin։ ISBN 978-0-14-104831-4 
  4. Liner notes by Andrzej Schmidt for Astigmatic (Power Bros 00125)
  5. Nicholson Stuart (November 2008)։ «Krzysztof Komeda: The Lost Leader»։ Jazz Forum։ Վերցված է July 21, 2016 
  6. Original liner notes by Adam Sławiński
  7. «Krzysztof Komeda – What the critics say»։ Արխիվացված է օրիգինալից April 20, 2021-ին։ Վերցված է July 22, 2016 
  8. «The 100 Jazz Albums That Shook The World»։ Վերցված է June 24, 2019 
  9. Subbotko Donata։ «Żółty mustang Krzysia – wywiad z żoną Krzysztofa Komedy»։ Վերցված է July 20, 2016 
  10. «Delia Derbyshire, Larry Levan and Tony Conrad: The month's best reissues and retrospectives»։ Վերցված է July 22, 2016 
  11. Rerak Sebastian (2012)։ Chłepcąc ciekły hel – Historia yassu։ Gdynia: AKuKu Sztuka։ էջ 272։ ISBN 978-83-925374-1-0 
  12. «Astigmatic Polish Jazz Vol. 5 | Tomasz Stańko»։ Արխիվացված է օրիգինալից April 13, 2021-ին։ Վերցված է July 20, 2016 
  13. «Astigmatic | Jazz Forum»։ Վերցված է July 20, 2016