Arkane Studios
Arkane Studios, ֆրանսիական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է 1999 թվականին։ Ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Լիոն քաղաքում, իսկ 2006 թվականի ամռանը ընկերությունը բացեց մասանճյուղ Օստին քաղաքում (ԱՄՆ)։
Arkane Studios | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 1999 |
Հիմնադիր | Ռաֆայել Կոլանտոնիո |
Վայր | Լիոն, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Արդյունաբերություն | Q112165938?[1] |
Մայր ընկերություն | Microsoft Studios |
Սեփականատեր | Մայքրոսոֆթ |
Կայք | arkane-studios.com |
Arkane Studios Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԸնկերության հիմնադիրը ծրագրավորող Ռաֆայել Կոլանտոնին է։ Իր կարիերան Կոլանտոնին սկսել է Electronic Arts-ի ֆրանսիական մասնաճյուղում։ 1990-ական թվականներին նա հեռացավ EA-ից և հիմնեց սեփական ստուդիան։
Ընկերության առաջին խաղը թողարկվեց 2002 թվականին, այն կրում էր Arx Fatalis անվանումը և մշակված էր ընկերության սեփական խաղային շարժիչի հիման վրա[2]։ Arkane Studios-ը չկարողացավ հեշությամբ գտնել հրատարակիչ։ Arx Fatalis խաղը խաղացողների և քննադատների կողմից արժանացավ դրական արձագանքների, ինչն էլ հնարավորություն տվեց Arkane Studios-ին շարունակել աշխատանքները։
Ավելի մեծ հայտնիություն ստացավ ընկերության երկրորդ նախագիծը Dark Messiah of Might and Magic, որը պատվիրել էր Ubisoft ընկերությունը։ Խաղի թողարկումից հետո Կոլանտոնին տեղափոխվեց ԱՄՆ և այնտեղ հիմնադրեց ընկերության մասնաճյուղը։
2006 թվականի դեկտեմբերին ընկերությունը ցուցադրեց The Crossing խաղը, որի մշակումը ֆինանսական խնդիրների պատճառով կասեցվեց 2009 թվականին[3]։
2010 թվականին ընկերությունը գնվեց ZeniMax Media-ի կողմից, որը Bethesda Softworks և id Software տերն էր։ Կոլանտոնին հայտարարեց, որ Bethesda և Arkane Studios ընկերությունները իրար նման են, հաշվի առնելով Arx Fatalis և The Elder Scrolls խաղերը[4][5]։
2011 թվականի հուլիսին ստուդիան ցուցադրեց իր նոր նախագիծը՝ Dishonored-ը, որը թողարկվեց 2012 թվականի հոկտեմբերի 9-ին[6]։ Խաղը գրանցեց մեծ հաջողությունները ինչն էլ ոգևորեց Arkane Studios-ին խաղի շարունակության մշակման հարցում։ Dishonored 2 խաղը թողարկվեց 2016 թվականի նոյեմբերին, և նույնպես ստացավ դրական արձագանքներ։ Միարժամանակ ընկերությունը աշխատում էր Prey խաղի վերաթողարկման վրա։ Այսպիսով խաղը թողարկվեց 2017 թվականի մայիսին։
Խաղերի ցանկ
խմբագրելԹվական | Անվանում | Պլատֆորմ | Ծանոթ․ | Մշակող | Հրատարակչություն |
---|---|---|---|---|---|
2002 | Arx Fatalis | Windows, Xbox | Ֆրանսիա Arkane Lyon | JoWooD Entertainment | |
2006 | Dark Messiah of Might and Magic | Windows | Ֆրանսիա Arkane Lyon | Ubisoft | |
2008 | Dark Messiah of Might and Magic: Elements | Xbox 360 | |||
2012 | Dishonored | Windows, PlayStation 3, Xbox 360, PlayStation 4, Xbox One | Ֆրանսիա Arkane Lyon ԱՄՆ Arkane Austin |
Bethesda Softworks | |
2016 | Dishonored 2 | Windows, PlayStation 4, Xbox One | Ֆրանսիա Arkane Lyon | ||
2017 | Prey | Windows, PlayStation 4, Xbox One | ԱՄՆ Arkane Austin | ||
Dishonored: Death of the Outsider | Windows, PlayStation 4, Xbox One | Ֆրանսիա Arkane Lyon | |||
2019 | Wolfenstein: Youngblood | Windows, PlayStation 4, Xbox One, Nintendo Switch | |||
Wolfenstein: Cyberpilot | Windows (HTC Vive, Oculus Rift), PlayStation 4 (PlayStation VR) | ||||
2021 | Deathloop | Windows, PlayStation 5, Xbox Series X/S | [7] | ||
2023 | Redfall | Windows, Xbox Series X/S | ԱՄՆ Arkane Austin |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ «Arx Fatalis Interview» (անգլերեն). Gamershell.com. 2002-09. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Arkane and Valve's 'The Crossing' on Hold» (անգլերեն). Shacknews. 2009 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Zenimax Media Acquires Arkane Studios» (անգլերեն). ZeniMax Media Press Release. 2010 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «THE MIRROR MEN OF ARKANE, by Russ Pitts». Polygon.com. 2012 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Dishonored - новая игра от Arkane Studios» (ռուսերեն). GameTech. 2011 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Bethesda's Deathloop and Ghostwire: Tokyo both launch exclusively on PC and PS5». PCGamesN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.