Apple A10 (A10 Fusion chip[1], APL1W24) — 64 բիթանոց, 2016 թվականի 4-միջուկային ARM միկրոպրոցեսորով ARMv8-A Apple ընկերության կառուցվածքով Apple Ax շարքից։ Պատրաստվում է 16 նանոմետրային TSMC արտադրողի FinFET տեխնիկական գործընթացով, այլ արտադրողների մասին տեղեկություններ չկան։

Apple A10
ՏեսակՀամակարգ միկրոշրջույթի վրա և microprocessor?
ՍտեղծողApple
Միջուկի տեսակքառամիջուկային
ՆախորդApple A9
ՀաջորդApple A11 Bionic?
 Apple A10 Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Չիպը ներկայացված է եղել 2016 թվականի սեպտեմբերին Apple iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնների հետ։ Բաղկացած է 3․3 միլիարդ տրանզիստորից 125 կվ/մմ տարածքի վրա։ Ունի չորս ARMv8 պրոցեսորային միջուկ՝ երկուսը բարձր կատարողական Hurricane-ի ընդհանուր նպատակի համար, որոնք կարող են միաժամանակ ընտրել և վերծանել մինչև 6 հրահանգ մեկ ցիկլի ժամանակ, և 2 տնտեսող և էներգաարդյունավետ Hurricane-ի միջուկ։ The Linley Group-ի վերլուծաբանների գնահատմամբ, ովքեր ուսումնասիրել են Apple A10 Fusion չիպի արտադրողականությունը, նոր ARMv8 Apple-ի միջուկները՝ Hurricane-ը և Zephyr-ը, գրավում են տարածքի մեծ մասը, բայց ցույց են տալիս լավագույն արտադրողականությունը, քան որևէ մեկ այլ մրցակցող պրոցեսորի միջուկ։ Պրոցեսորի աշխատանքի հաճախականությունները չեն բացահայտվել։ Ներդրված 6-միջուկային պրոցեսորը (GPU), հավանաբար, հայտնագործված է եղել Imagination Technologies-ի կողմից, ինչպես և Apple Ax-ի հին շարքի չիպերը։ Չիպի համակարգում ներդրված է շարժումների մշակման հատուկ մասնագիտացված պրոցեսոր M10։ InFO տեխնոլոգիայով կառուցված միկրոհավաքածուի կառուցվածքի մեջ մտնում է LPDDR4 ստանդարտով օպերատիվ հիշողություն 4 չիպ քանակով։ Apple-ը պնդում է, որ իր նոր չիպն ունի 40%-ով ավելի շատ CPU-ի արտադրողականություն և 50%-ով GPU-ի, քան թե իր նախնի Apple A9-ը։

Օգտագործում խմբագրել

Սարքեր, որոնք օգտագործում են Apple A10 պրոցեսոր։ iPhone 7 (սեպտեմբեր 2016) iPhone 7 Plus (սեպտեմբեր 2016)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Apple introduces iPhone 7 & iPhone 7 Plus, the best, most advanced iPhone ever» (անգլերեն). Apple press-release. 2016 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.