«Anytime You Need» (անգլերենից թարգմանած՝ նշանակում է Ցանկացած պահի, երբ կարիքն զգաս), Հայաստանը ներկայացրած Հայկոյի երկլեզվյան՝ անգլերեն և հայերեն, երգը Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։ Երգի հեղինակներն են Հայկոն և Կարեն Կավալերյանը[1]։

Anytime You Need
ESC 2007 Armenia - Hayko - Anytime you need.jpg
Եվրատեսիլ 2007-ի երգ
ԵրկիրՀայաստան
Երգիչ(ներ)Հայկո
ԼեզուներԱնգլերեն, Հայերեն
Երգահան(ներ)Հայկո
Բառերի հեղինակ(ներ)Կարեն Կավալերյան, Հայկո
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք8
Կիսաեզրափակչի միավորներ138
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Without Your Love (2006)   
Քելե Քելե (2008) ►

2007 թվականի փետրվար ամսին Հայկոն այդ երգի կատարմամբ հաղթել է Եվրատեսիլի հայաստանյան ընտրական փուլում[2]։ Այդ տարվա մայիսի 12-ին կայացած եվրատեսիլյան եզրափակիչում նա հանդես է եկել նախավերջին՝ 23-րդ համարի տակ և ընդհանուր առմամբ վաստակել 138 միավոր ու վերջնական հաշվարկով գրավել ութերորդ տեղը[3]։ Կրկներգը կատարելիս նրան ընկերակցել են երգիչներ Տիգրան Պետրոսյանը, Արա Թորոսյանը և Գոգան[4]։ Այս երգի կատարման ժամանակ եվրատեսիլյան միջազգային մրցույթում առաջին անգամ հնչել է հայերեն երգատեքստ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://eurovision.tv/participant/hayko 
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին։ Վերցված է 2022-01-02 
  3. https://eurovision.tv/event/helsinki-2007/grand-final 
  4. http://diggiloo.net/?info.2007am#artists 

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող՝
Without Your Love (Անդրե)
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում
Եվրատեսիլ - 2007
Հաջորդող՝
Քելե, քելե (Սիրուշո)