Angry Birds Star Wars 2, համակարգչային խաղ սենսորային սարքավորումների համար ֆիննական Rovio մշակողից, «Angry Birds» խաղերի շարքի մաս։ Խաղը նվիրված և ստեղծված է «Աստղային պատերազմներ» ֆիլմի մոտիվներով, համարվում է մեկ տարի առաջ թողարկված «Angry Birds Star Wars»-ի շարունակությունը[2]։

Angry Birds Star Wars 2
ՄշակողRovio Entertainment
ՀրատարակիչLucasfilm Games?
ԴիստրիբյուտորGoogle Play և App Store
Սերիայի մասAngry Birds
ՆախորդAngry Birds Star Wars?
Թողարկման թվականսեպտեմբերի 18, 2013
ՊլատֆորմներWindows Phone, Անդրոիդ, Windows և iOS
ՇարժիչBox2D?
Ժանրգլուխկոտրուկ և քրոսովեր
ESRBբոլորի համար[1]
Կրիչթվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐rovio.com/en/our-work/games/view/62/angry-birds-star-wars-ii(անգլ.)

Նկարագրություն խմբագրել

«Angry Birds Star Wars II»-ն ունի 8 էպիզոդ․ «Ներխուժում Նաբու» (Նաբու մոլորակը թռչունների կողմի համար,Դաշնություն նավը՝ խոզերի համար), «Փախուստ Տատուն» (երկու կողմերի համար էլ մոլորակը Տատուն է, բայց տարբեր տեղանքներում), «Պայքար Նաբուի համար» (երկու կողմերի համար էլ մոլորակը Նաբուն է, բայց տարբեր տեղանքներում), «Կլոնների ապստամբություն» (Կորուսանտ մոլորակը թռչունների կողմի համար, Կամինո մոլորակը խոզերի կողմի համար), «Խոզապուխտի վրեժը» (Ջեոնոզիս մոլորակը թռչունների կողմի համար, Մուստաֆար մոլորակը խոզերի կողմի համար), «Պարգևների գլուխ», որի գործողությունները տեղի են ունենում Նաբուում գտնվող գունգանների ստորջրյա քաղաքի մոտ, «Ղեկավարիր քո ճակատագիրը և ապստամբները» (երկու կողմերի համար էլ մոլորակը Լոտալն է, բայց տարբեր տեղանքներում)։

Այս խաղում թռչուններն ու խոզերը խաղում են «Աստղային պատերազմներ» եռերգության հերոսների դերերը։ Բնօրինակ եռերգության և «Star Wars Rebels» հեռուստաշոուի կերպարները նույնպես հայտնվում են թռչունների/խոզերի տեսքով։ Կերպարների անունները ևս փոփոխվում են թռչունների և խոզերի պատկերմանը համապատասխան (օրինակ, Բոբա Ֆեթը դառնում է Բոբա Ֆաթ)։

Արձագանք խմբագրել

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
TouchArcade     [3]
Игры@Mail.Ru7/10[4]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Metacritic77/100

Metacritic-ով խաղը 24 արձագանքի հիման վրա ստացել է 100-ից 77 բալ[5]։ StopGame կայքը խաղը գնահատել է 10 բալից 7,6[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ESRB rating database
  2. Обзор Angry Birds Star Wars II
  3. Hodapp, Eli (2013 թ․ սեպտեմբերի 18). «'Angry Birds Star Wars II' Review – We Joined the Pork Side and So Should You». TouchArcade. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «Angry Birds Star Wars 2». Игры Mail.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  5. «Angry Birds Star Wars II». Metacritic. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. Angry Birds Star Wars 2: Обзор