Americana (ալբոմ, Նիլ Յանգ և Crazy Horse)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Americana (այլ կիրառումներ)

Americana, կանադացի երգիչ և երգահան Նիլ Յանգի 33-րդ ստուդիական ալբոմը՝ ստեղծված 2012 թվականին։ Հանդիսանում է Յանգի և Crazy Horse-ի առաջին նոր ալբոմը 2003 թվականի greendale-ից հետո[1]։

Americana
Նիլ Յանգ և Crazy Horse-ի
Թողարկված2012 թվականի հունիսի 5
Ժանրֆոլկ-ռոք, հարդ ռոք, քանթրի ռոք
Տևողություն56:50
Լեզուանգլերեն
ԼեյբլReprise Records
ՊրոդյուսերՆիլ Յանգ
Նիլ Յանգ և Crazy Horse-ի ալբոմների ժամանակագրություն
Le Noise

(2010)

Americana

(2012)

Psychedelic Pill

(2012)

Ալբոմի մասին

խմբագրել

Վերջին անգամ Նիլ Յանգը Crazy Horde-ի հետ ձայնագրվել էր 9 տարի առաջ, սակայն առանց Ֆրենկ Սամպեդրոյի։ 2003 թվականից հետո երաժիշտը կենտրոնացել էր անհատական, ինչպես նաև հասարակական գործունեության վրա։ Միայն 2011 թվականին, Ջոնաթան Դեմի «Նիլ Յանգի արկածները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կատարողը հայտարարեց Crazy Horse-Ի հետ նոր ալբոմ ձայնագրելու մտադրության մասին։ Americana-ի ձայնագրությունը տևեց կես տարի՝ 2011 թվականի սեպտեմբերից մինչ 2012 թվականի փետրվար։ Ալբոմը ձայնագրվում էր հատկապես լիալուսնի ժամանակ։

  Մենք նվագում էինք 5-6 օր անընդմեջ և միայն լիալուսնի ժամանակ և այդպես ամիսներ շարունակ։ Դա խենթություն էր[2]։
- Ֆրենկ Սամպեդրո
 
  Սեսիայի վերջում ես ասացի. «Նիլ, դա այնքան զվարճալի էր, սակայն ավելի լավ կլիներ, եթե մենք ուղղակի ջեմ-սեյշն անեինք», իսկ Նիլը պատասխանեց. «Վատ չէր լինի», ես ասացի «Դե վերցրու երկու ակորդ ու գնացինք» և մենք սկսեցինք երգել մի երգ, որը բաղկացած էր 2 ակորդից և դա տևեց մոտ 30 րոպե։
- Crazy Horse
 

Արդյունքում՝ ջեմ-ձայնագրությունները նրանք ներառեցին իրենց Psychedelic Pill ալբոմում, որը լույս տեսավ Americana-ից մի քանի ամիս հետո։

Արձագանքներ

խմբագրել

Americana-ն քննադատների կողմից ծիծաղելի արձագանք ստացավ. Chicago Tribune-ի լրագրող Գրեգ Կոտը ալբոմին տվեց 3,5 աստղ 4 հնարավորից՝ առանձնացնելով դաժան ճշմարտությունը, որ ցուցադրված է Americana ալբոմում։ Այդ ժամանակ The Guardian ամսագրի խմբագիր Մայքլ Գանը քննադատել է ալբոմը իր անուշադիրության և անհավանական անիմաստության պատճառով[3]։

Ալբոմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Բիլլբորդի թոփ 200 ալբոմների վարկանշային աղյուսակում և 1-ին հորիզոնականը ռոք երգերի ալբոմների աղյուսակում։

Երգացանկ

խմբագրել
# ԱնվանումՀեղինակ(ներ)Գործիքավորում Տևողություն
1. «Oh Susannah»  Սթիվեն ՖեստերԹիմ Ռոուզ 5:03
2. «Clementine»  ԱզգայինՆիլ Յանգ 5:42
3. «Tom Dula»  ԱզգայինՆիլ Յանգ 8:13
4. «Gallows Pole»  ԱզգայինՕդետա Հոլմս 4:15
5. «Get a Job»  The SilhouettesՕրիգինալ 3:01
6. «Travel On»  ԱզգայինՓոլ Կլեյթոն 6:47
7. «High Flyin' Bird»  Билли Эдд УилерՕրիգինալ 5:30
8. «Jesus' Chariot»  ԱզգայինՆիլ Յանգ 5:38
9. «This Land Is Your Land»  Վուդի ՀատրիՕրիգինալ 5:26
10. «Wayfarin’ Stranger»  ԱզգայինԲերլ Այվզ 3:07
11. «God Save the Queen»  Թոմաս ԱրնՆիլ Յանգ 4:08
  • Նիլ Յանգ՝ վոկալ՝ կիթառ
  • Ֆրենկ Սամպեդրո՝ կիթառ
  • Բիլ Թելբոտ՝ բաս կիթառ
  • Ռալֆ Մոլինա՝ հարվածային գործիքներ

Հյուրեր

խմբագրել
  • Դեն Գրեկո
  • Սթիվեն Սթիլզ՝ բեք վոկալ
  • Պեգի Յանգ՝ բեք վոկալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Franta, Tomáš». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  2. Greene, Andy
  3. guardian ամսագիր

Արտաքին հղումներ

խմբագրել