«All of the Lights» (հայերեն՝ Բոլոր կրակները), սինգլ, որը 2011 թվականի հունվարի 18-ին թողարկել է ամերիկացի հիփ-հոփ երգիչ Քանյե Ուեսթը և որը դարձել է Ուեսթի «My Beautiful Dark Twisted Fantasy» հինգերորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլը։

«All of the Lights»
Քանյե Ուեսթի սինգլը
Թողարկված25 նոյեմբերի, 2010
Ֆորմատերաժշտական սթրիմինգ և Երաժշտության ներբեռնում
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:59
ԼեյբլRoc-A-Fella, Def Jam
ՊրոդյուսերՔանյե Ուեսթ
Քանյե Ուեսթի սինգլների ժամանակագրություն
«Who's That Chick?»
(2010)
«All of the Lights»
(2010)
«Raining Men»
(2010)

Այս երգի առանձնահատկությունն այն է, որ նրա ձայնագրությանը մասնակցել են մեծ թվով մարդիկ․ այստեղ նրանք 14-ն են, այդ թվում նաև Ուեսթը։

Երգը «Billboard Hot 100» հիթ-շքերթում հասել է 18-րդ, «Hot R&B/Hip-Hop Songs» հիթ-շքերթում՝ 2-րդ հորիզոնականին։ Սինգլն ԱՄՆ-ում 3 միլիոն օրինակ վաճառքի համար հավաստագրվել է պլատինե կարգավիճակով։

Երգն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմմի» մրցանակի «Լավագույն ռեփ-երգ», «Լավագույն ռեփ/երգային համատեղ կատարում» անվանակարգերում։

Երգի քննադատական գնահատականները հիմնականում դրական են եղել։

Ստեղծման պատմություն խմբագրել

Երգն ամբողջությամբ գրվել է Քանյե Ուեսթի կողմից՝ ներառյալ պրոդյուսերությունը։ Ձայնագրմանը մասնակցել են տասներեք աստղային «հյուրեր»՝ Ալիշա Քիզը, Ջոն Լեջենդը, The-Dream-ը, Դրեյքը, Ֆերգին, Քիդ Քադին, Էլթոն Ջոնը, Էլի Ջեքսոնը, Էլվին Ֆիելդսը, Քեն Լյուիսը և Ռիհաննան։ Բոլոր այս մարդկանցից առավել կարևոր դերեր են բաժին հասել Ռիհաննային և Ֆերգիին։ Ռիհաննան կատարում է երգի կրկներգը, իսկ Ֆերգին տունը։ Մնացած աստղերը կատարում են երգից առանձին հատվածներ և երգում են երգչախմբով։ «MTV»-ին տված հարցազրույցում Ջեքսոնը բացատրել է Քանյեի մտադրությունը․ «Նա ուզում էր գործի դնել ամբողջ աշխարհի իր բոլոր սիրելի երգիչներին ձայնագրությունում այս յուրահատուկ վոկալային կազմությունը ստանալու համար»։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Չնայած այն բանին, որ «All of the Lights» երգն արդեն օգտագործվել էր Քանյե Ուեսթի «Runaway» սինգլի կարճամետրաժ տեսահոլովակում, որոշում է կայացվել նկարահանել ինքնուրույն տեսահոլովակ։ Նկարահանումները սկսվել են 2011 թվականին։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Հայփ Ուիլյամսը, որի հետ Ուեսթը սկսել է համագործակցել դեռ 2005 թվականից։ Տեսահոլովակը սկսվում է սև-սպիտակ առաջնամասով, որտեղ լսվում են նվագախմբի ինտերլյուդիայի ձայները, որոնք էլ ալբոմում ազդարարում են երգի սկիզբը։ Տեսահոլովակում աղջիկը հեռանում է տանից և անսպասելիորեն մոխրագույն աշխարհը նրա շուրջը սկսում է փայփլել և լցվել ծիածանի բոլոր գույներով։ Սկսվում է երգը։ Տեսանելի են դառնում գույների վառ պոռթկումները։ Քանյե Ուեսթը կանգնած է ոստիկանական մեքենայի տանիքին՝ միացված լուսարձակներով, որոնք արագորեն փոխում են վերնագրի գրելու ոճը (սա Գասպար Նոեի «Մուտք դատարկություն» ֆիլմի հղումն է)։ Միաժամանակ ցուցադրվում է մի պատմություն, որը երևում է Ուեսթի երկտողում։ 12 հայտնի մարդկանցից, ովքեր իրենց ձայնը նվիրել էին երգին, տեսահոլովակում մասնակցում են միայն Ռիհաննան (նրա ծրագրերը փոխարինվում են Քանյեի ծրագրերով) և Kid CuDi-ն։ Այնուամենայնիվ, բոլոր կատարողները թվարկված են եզրափակիչ տիտրերում։ Բացի այդ տեսահոլովակի տարբերակում բացակայում է Ֆերգայի երկտողը։ Երաժշտական տեսահոլովակը «VEVO» ալիքում առաջին անգամ ներկայացվել է 2011 թվականի փետրվարի 19-ին։ Տեսահոլովակը կտրուկ բացասական գնահատական է ստացել էպիլեպսիայի խնդիրներով զբաղվող բժշկական կազմակերպությունների կողմից։ Ինչպես Քանյեի մեկ այլ «Monster» երգի տեսահոլովակի դեպքում, համացանցում երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում տեսանյութն արգելելու և Youtube-ից հեռացնելու մասին։ Իրականում ամեն ինչ սահմանափակվել է տեսահոլովակի սկզբում նախազգուշական գրությամբ, որը հաղորդում է, որ տեսանյութը կարող է առաջացնել էպիլեպտիկ նոպաներ այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ։ Տեսանյութի հետ կապված փոփոխությունը կայանում է գունային գամմայի խամրեցման հետ[1][2]։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2011) Լավագույն
հորիզոնական
  ARIA[3] 24
  Ավստրալիա (ARIA Urban Singles)[4] 8
  Ö3 Austria Top 75[5] 68
  Ultratop Flanders[6] 27
  Ultratip Wallonia[7] 3
  Canadian Hot 100[8] 53
  SNEP[9] 52
  Գերմանիա German Singles Chart[10] 17
  IRMA[11] 13
  RIANZ[12] 13
  Շոտլանդիա (The Official Charts Company)[13] 14
  Հարավային Կորեա (Gaon Chart)[14] 22
  Schweizer Hitparade[15] 46
  UK Singles Chart[16] 5
  UK R&B Chart[17] 1
  Billboard Hot 100[18] 1
  Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[19] 1
  Pop Songs (Billboard)[20] 1
  Rap Songs (Billboard)[21] 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. All Of The Lights, MTV News.
  2. Alternative «All Of The Lights», Idolator.
  3. Australian-charts.com — Kanye West — All of the Lights. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է January 20, 2011.
  4. «Top 40 Urban Albums & Top 40 Urban Singles». ARIA Charts. (Australian Recording Industry Association). 2011 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  5. Kanye West — All of the Lights Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է March 23, 2011.
  6. Ultratop.be — Kanye West — All of the Lights (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 29, 2011.
  7. Ultratop.be — Kanye West — All of the Lights (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 1, 2011.
  8. Kanye West Album & Song Chart History Canadian Hot 100 for Kanye West.
  9. Lescharts.com — Kanye West — All of the Lights (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 10, 2011.
  10. Արխիվացված է Մարտ 5, 2012 Wayback Machine-ի միջոցով:. MTV. Archived from the original on 2011-03-15.
  11. "Chart Track: Week 14, 2011". Irish Singles Chart. Ստուգվել է April 14, 2011.
  12. Charts.org.nz — Kanye West — All of the Lights. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է March 29, 2011.
  13. «Top 40 Scottish Singles 09.04.11». The Official Charts Companyaccessdate=2011-04-03. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  14. «:: 가온차트와 함께하세요 ::». Gaonchart.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  15. Kanye West — All of the Lights swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 5, 2011.
  16. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է April 10, 2011.
  17. Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company.
  18. Kanye West Album & Song Chart History Billboard Hot 100 for Kanye West.
  19. Kanye West Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Kanye West.
  20. Kanye West Album & Song Chart History Billboard Pop Songs for Kanye West.
  21. Kanye West Album & Song Chart History Billboard Rap Songs for Kanye West.