Akame ga Kill! (ճապ.՝ アカメが斬る!, «Ակամե գա կիռու»), ճապոնական մանգա։ Սցենարի հեղինակն է Տակահիրոն, այն նկարազարդել է Տեցույա Տաշիրոն[4]։

Akame ga Kill!
ճապ.՝ アカメが斬る!
Ժանրանիմե կամ մանգա[1][2][3][…] և մութ ֆենթեզի
Երկիր Ճապոնիա[2][3]
Թվականմարտի 20, 2010
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Աշխարհ խմբագրել

Akame ga Kill!-ի իրադարձությունները տեղի են ունենում մի կայսրությունում, որը խորտակված է կոռուպցիայի, աղքատության, բռնության և դաժանության մեջ։ Երկիրը ղեկավարում է միամիտ և անփորձ երիտասարդ կայսրը, և երկրի վարչապետը, օգտվելով դրանից, ավերում էր եկիրը։ Կայսրը համարվում է սերիալի գլխավոր հակամարտիկն ու «Գիշերային արշավանք» խումբի գլխավոր թիրախը։ Այս ամբողջ չարիքին հակադրվում է հեղափոխական բանակը, որը ցանկանում է փոխել կայսրությունը դեպի լավը։ Մարդասպանների «Գիշերային արշավանք» խումբը օգնում է հեղափոխությանը։ Նրանք սպանում են այն մարդկանց, ովքեր սպառնում են քաղաքացիների անվտանգությանը կամ խոչընդոտում են հեղաթոխականներին։ Կայսրությունը նույնպես ունի մարդասպանների ջոկատ, ովքեր կոչված են ոչնչացնելու «Գիշերային արշավանք» խումբը։ Այս պատերազմում երկու կողմերի մարդասպանները օգտագործում են թեյգուներ (հնագույն արտեֆակտներ, որոնք ստեղծվել են կայսրության կողմից ավելի քան 1000 տարի առաջ)։ Հազվագյուտ և վտանգավոր արարածներից պարաստված հազվագյուտ նյութերից, այդ ժամանակ ապրած մեծ գիտնականների և առաջին կայսեր ուժերի օգնությամբ, ստեղծել են այդ ժամանակվա համար անհավանական 48 մահացու զենքեր, որոնք կոչվում էին Թեյգու։ Թեյգուների ուժն ու ձևերը շատ բազմազան են, սակայն թեյգուն օգտագործելու համար անձը պետք է համապատասխանի դրան։

Սյուժե խմբագրել

Տացումին և իր երկու ընկերները իրենց գյուղը աղքատությունից փրկելու համար մեկնում են մայրաքաղաք՝ գումար աշխատելու։ Ավազակների հարձակման ժամանակ խումբը բաժանվում է, և Տացումին միայնակ ուղևորվում է քաղաք։ Տեղ հասնելուն պես նրան դիմավորում է Լեոնե անունով մի կին, ով հետագայում թալանում է նրան։ Կորցնելով իր ամբողջ գումարը՝ Տացումին պատրաստվում է քնել փողոցում, սակայն նրան է մոտենում Արիա անունով մի ազնվական աղջիկ, նրան հրավիրում իր տուն և կատարում Տացումիի թիկնապահ դառնալու ցանկությունը։ Գիշերը նրանց տունը հարձակման է ենթարկվում մի խումբ մարդասպանների կողմից, որոնք կոչվում են «Գիշերային արշավանք»։ Բոլոր պահակներին, ծառաներին և Արիայի հորը սպանելուց հետո Ակամե անունով գլխավոր հերոսն ու մարդասպանը հարձակվում է Արիայի վրա։ Տացումին փորձում է կանգնեցնել նրանց և վերջինների հետ մտնում անհավասար մարտի մեջ։ Տացումին պարտվում է։ Ակամեն Արիայի հետ միասին մտադրված էր սպանել նաև Տացումիին, սակայն Լեոնեն (պարզվում է, որ նա նաև «Գիշերային արշավանքի» անդամ է) ժամանակին օգնության է հասնում, և ճանաչելով իր կողմից կողոպտված տղային՝ կանգնեցնում է Ակամեին։ Լեոնեն Տացումիին ցույց է տալիս գոմում գտնվող ուժասպառ կիսամեռ կամ մեռած գյուղացիներին, որոնց Արիան տանջում էր հաճույքի համար։ Պարզվում է, որ այս մահացած և կիսամեռ մարդկանց մեջ էին նաև Տացումիի ընկերները՝ Սայոն և Իեասուն։ Սայոն արդեն մահացած էր, իսկ Իեասուն, մահվանից առաջ Տացումիին պատմում է Արիայի մասին ամբողջ ճշմարտությունը։ Իմանալով ճշմարտությունը՝ նա վերցնում է թուրը և առանց վարանելու սպանում Արիային։ Դրանից հետո Լեոնեն նրան իր հետ տանում է «Գիշերային արշավանքի» բազա։ Այնտեղ նա հանդիպում է «Գիշերային արշավանքի» բոլոր անդամներին, ովքեր պատմում են մայրաքաղաքում տիրող կոռուպցիայի և բռնության մասին։ «Գիշերային արշավանքի» խնդիրն է սպանել բոլոր «փտածներին» և կառուցել նոր երկիր, որտեղ իշխելու է օրենքն ու կարգը։ Ի վերջո, Տացումին միանում է «Գիշերային արշավանքին»։

Խմբավորումներ խմբագրել

  • Գիշերային արշավանք (ճապ.՝ ナイトレイド, «Նայթո ռեյդո»), Նաջենդայի կողմից հիմնադրված պրոֆեսիոնալ մարդասպանների խումբ, որոնք աջակցում են հեղափոխականների բանակին՝ Վարչապետին տապալելու և կայսրությունում կարգուկանոն հաստատելու համար։ Դա անելու համար նրանք սպանում են հանցագործների՝ կոռումպացված պաշտոնյաների և կայսրության համար աշխատող այլ մարդասպանների։ Դրանում նրանց հակադրվում է «Եգերյա» կոչվող խմբավորումը։
  • Եգերյա (ճապ.՝ イェーガーズ, «իեգաձու»), Էսդեսիի ստեղծած էլիտար ստորաբաժանում, որը նպատակն էր մայրաքաղաքում հանցագործությունները վերացնելու և նախ և առաջ «Գիշերային արշավանքին» ոչնչացնելու համար։ Ջոկատի անդամները հրավիրվում էին կայսրության տարբեր գերատեսչություններից և զորամասերից։ Բոլոր անդամները տիրապետում են թեյգուի։
  • Վայրի որս (անգլ.՝ ワイルドハント, «Ուրոտո Հանդո»), կայսրության գաղտնի ոստիկանությունը, որը ստեղծվել է «Եգերյայի» մի քանի անդամների մահից հետո։ Խումբը բաղկացած է համաշխարհային կարգի վեց հանցագործներից, որոնք տիրապետում են թեյգուի։ Այն ստեղծել է վարչապետը՝ «Գիշերային արշավանքը» ոչնչացնելու համար։ Վարչապետը իշխանությունը չարաշահվում է՝ հաճույքի համար անմեղ մարդկանց սպանելով։ Վարչապետի որդին դառնում է «Վայրի որս խմբավորման» հրամանատարը։
  • Չորս մարդակեր դևեր (ճապ.՝ 羅刹四鬼, «Ռասեցու Յոնկի»), չորս հմուտ զինվորներ, որոնք ծառայում են վարչապետին։ Բոլոր չորսն էլ չունեն թեյգու, սակայն այնքան ուժեղ են, որ ի վիճակի են հաղթել տեգուով հակառակորդին։
  • Երեք գազաններ (ճապ.՝ 三獣士, «Սենձյուսի»), Էսդեսի ղեկավարության տակ գտնվող էլիտար զինվորներ։ Երեք մարտիկներն էլ տիրապետում էին թեյգուների։ Երեքն էլ զոհվել են Բուլաթի և Տացումիի դեմ մարտի ժամանակ։
  • Խաղաության ճանապարհ, կրոնական կազմակերպություն, որը ստեղծվել է մանգայի իրադարձությունները սկսվելուց 10 տարի առաջ։ Դրա անդամները կարծում էին, որ բարի գործերը կարող են պահպանել հոգու մաքրությունը, բերել երջանկություն և երկարակեցություն։

Լրահոս խմբագրել

Մանգա խմբագրել

Այս մանգան 2010 թվականի մարտից թողարկվել է Gangan Joker ամսագրում[5][6]։ 2013 թվականի հոկտեմբերից Big Gangan ամսագիրը հրատարակում է Akame ga KIll մանգան։ Զիրոն հանդիսանում հիմնական մանգայի նախաբանը, որը պատմում է Ակամեի որպես կայսրության մարդասպան անցյալին մասին[7][8]։

Անիմե խմբագրել

2014 թվականի հուլիսից դեկտեմբեր ամիսներին հեռարձակվել է White Fox-ի արտադրած մանգայի անիմե-ադապտացիան[9][10]։ Քանի որ անիմե ադապտացիայի թողարկման պահին մանգան դեռ վերջնականապես չէր ավարտվել, դրա սյուժեն ընդարձակեց գրող Մակոտո Ուեդզուն, որի գրվածքը չէր համընկնում մանգայի ներկայացման սկզնաղբյուրի հետ[11]։

Օփենինգներ

  1. «Skyreach» (1—14 սերիաներ), կատարել է Սորա Ամամիան
  2. «Liar Mask» (15—24 սերիաներ), կատարել է Ռիկա Մայաման

Էնդինգներ

  1. «Konna Sekai, Shiritakunakatta.» (ճապ.՝ こんな世界、知りたくなかった。, «Կոննա Սեկայ Սիրիտակունակատա») (1−14 սերիաներ) — կատարել է Միկու Սավային
  2. «Tsuki Akari» (15−24 սերիաներ), կատարել է Սորա Ամամիան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. MyAnimeList — 2006.
  2. 2,0 2,1 AniList — 2013.
  3. 3,0 3,1 MangaDex — 2018.
  4. «VIDEO: "Akame ga Kill!" Second Season Commercial». Crunchyroll. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. «Akame ga Kill Manga Ends on December 22». Anime News Network. 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. アカメが斬る! 1巻 (Japanese). Square Enix. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. JOKER執筆陣コメント - スペシャル - ガンガンJOKER -SQUARE ENIX. Square Enix (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. アカメが斬る!. Gangan Joker (Japanese). Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Loveridge, Lynzee (2014 թ․ հունվարի 20). «Akame ga Kill! Dark Action Fantasy Manga Gets TV Anime». Anime News Network. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  10. «'Akame ga KILL!' Manga Getting Anime Adaptation». The Fandom Post. 2014 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  11. «Akame ga Kill! Dark Action Fantasy Manga Gets TV Anime». Anime News Network. 2014 թ․ հունվարի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.