«Ain’t No Mountain High Enough»անգլ. թարգմանաբար՝ «Չկան այդքան բարձր սարեր»), երգը գրել են ամերիկացի հեղինակներ՝ Նիկոլոս Էշֆորդը և Վալերի Սիմփսոնը՝ 1966 թվականին Tamla Records լեյբլի համար։

«Ain’t No Mountain High Enough»
«Ain’t No Mountain High Enough» սինգլի շապիկը (Մարվին Գեյ և Թամի Թերել, 1967)
Մարվին Գեյ և Թամի Թերելի սինգլը
«United» ալբոմից
«Բ» կողմ«Give a Little Love»
Թողարկված1967 թվականի ապրիլի 20
Ձայնագրված1966 թվականի դեկտեմբեր - 1967 փետրվար
ԺանրՍոուլ, Ռիթմ ընդ բլյուզ, Փոփ
Տևողություն2։28
ԼեյբլTamla
Մարվին Գեյ և Թամի Թերելի սինգլների ժամանակագրություն
«Ain’t No Mountain High Enough»
(1967)
«Your Precious Love»
(1967)

Ստեղծման պատմությունԽմբագրել

Նիկոլոս Էշֆորդը և Վալերի Սիմփսոնը երգը գրել են 1966 թվականին, նախքան Motown Records-ի հետ պայմանագիր ստորագրելը: Սկզբնապես ցանկանում էր ձայնագրվել բրիտանացի երգչուհի Դասթի Սփրինգֆիլդը, սակայն հեղինակները երկար չէին համարձակվում երգը փոխանցել նրան և վերջում հրաժարվեցին, քանի որ գիտեին, որ երգը կարող էր դառնալ իրենց մուտքը Motown Records լեյբլ։ Ավելի ուշ Նիքը երգը անվանել է «Ոսկե ձու»[1]։ Իսկ Սփրինգֆիլդը ավելացրել է «I’m Gonna Leave You» երգը իր երկրորդ ստուդիական «Dusty» ալբոմի մեջ, որի մեղեդին շատ նման էր «Ain’t No Mountain High Enough»-ին։

ՁայնագրությունԽմբագրել

Շուտով երգը գտավ իր կատարողներին՝ Մարվին Գեյը և Թամի Թերելը: Հենց այս երգով էլ սկսվեց նրանց դուետի ուղին: Ըստ պրոդյուսերների, ձայնագրության ժամանակ Թերելը մի փոքր նյարդայնացած էր և ամաչկոտ, քանի որ դեռ փորձեր չէր կատարել։ Թերելն իր վոկալը գաղտնի ձայնագրեց պրոդյուսերներ Հարվի Ֆուկուայի և Ջոննի Բրիստոլի հետ, որոնք հետագայում ավելացրին Գեյի վոկալները[2]։ Երգի օրիգինալ տարբերակը՝ «Ain’t No Mountain» թեթև, պարող և ռոմանտիկ սիրային երգ էր:

1999 թվականի երգի Մարվին Գեյի և Թամի Թերելի կատարած տարբերակը մտավ Գրեմմի փառքի սրահ և համարվում է Motown Records-ի պատմության ամենանշանակալից ձայնագրություններից մեկը:

ՉարթԽմբագրել

Չարթ (1967)[3] Ամենաբարձր դիրք
  Կանադա (RPM 25 R&B List)[4] 5
  ԱՄՆ (Billboard Hot 100) 19
  ԱՄՆ (Billboard R&B) 3

The Supremes-ի և The Temptations-ի տարբերակԽմբագրել

1968 թվականին հատուկ Diana Ross & the Supremes Join The Temptations ալբոմի համար, The Supremes-ը և The Temptations-ը ձայնագրեցին երգի իրենց տարբերակը, որը բնօրինակին ավելի մոտ էր:

Դայանա Ռոսի տարբերակԽմբագրել

1970-ի գարնանը՝ «Reach Out and Touch (Somebody's Hand») դեբյուտային սինգլի հաջողությունից հետո, Էշֆորդն ու Սիմփսոնը առաջարկեցին վերագրանցել «Ain't No Mountain Enough High» երգը և թողարկել այն որպես սինգլ: Սկզբում երգչուհուն այդ գաղափարը շատ դուր չէր գալիս, բայց հեղինակներին հաջողվեց համոզել նրան: Երգի նոր տարբերակն ավելի շատ հնչում է գոսպելի նման։ Դիանան արտասանում է երգի բառերը, ասես մի հատված կարդա Ավետարանից, նրան ուղեկցվում է Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, որպես երգչախմբային կատարողներ հանդես եկան հեղինակները, ինչպես նաև The Andantes խումբը, Ջիմի Բիվերսը, Ջո Արմսթեդը, Բրենդա Էվանսը և Բիլլի Կելվինը։

Motown Records լեյբլի սեփականատեր Բերի Գորդիին դուր չէր գալիս այն փաստը, որ երգը սկսվում է ասմունքով, ուստի հատկապես ռադիոկայանների համար երգը կտրվում էր և սկսվում երգչախմբի մուտքի պահից, միայն դրանից հետո Էշֆորդն ու Սիմփսոնը համոզեցին նրան թողարկել երգը որպես սինգլ: Երգը հիթ դարձավ՝ հասնելով Billboard Hot 100 և R&B Songs չարթերի առաջին հորիզոնականներին: Այս երգի կատարման համար Դիանա Ռոսը Գրեմմիի անվանակարգում է ստացել՝ «Լավագույն կին փոփ վոկալ կատարում» անվանակարգում:

ՉարթԽմբագրել

Շաբաթվա չարթերԽմբագրել

Չարթ (1970) Ամենաբարձր դիրք
  Ավստրալիա (Kent Music Report)[5] 25
  Կանադա (RPM) 7
IRMA[6]
  ՄԹ (UK Singles Chart)[7] 6
  ԱՄՆ (Billboard Hot 100)[8] 1
  ԱՄՆ (Billboard Adult Contemporary) 6
  ԱՄՆ (Billboard R&B)[9] 1
  ԱՄՆ (Cash Box Top 100)[10] 1
Չարթ (2018) Ամենաբարձր դիրք
  Ֆրանսիա (IFOP)[11] 66
  ԱՄՆ (Billboard Dance Club Songs) 1

Տարվա չարթերԽմբագրել

Չարթ (1970) Դիրք
  Կանադա (RPM)[12] 97
  ԱՄՆ (Billboard Hot 100)[13] 6
  ԱՄՆ (Billboard R&B)[9] 16

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Valerie Simpson interview; Ashford and Simpson remembered»։ Chicago Tribune 
  2. Chin, Brian (2001). Liner notes for Marvin Gaye & Tammi Terrell: The Complete Duets. New York: Motown Records/UMG Recordings.
  3. Whitburn, Joel. The Billboard Book of Top 40 R&B and Hip-Hop Hits. New York, NY: Billboard Books, 2006. Print.
  4. «RPM Weekly (Jul 15, 1967)»։ Library and Archives Canada։ Վերցված է 2019-08-06 
  5. «Forum - ARIA Charts: Special Occasion Charts - CHART POSITIONS PRE 1989»։ ARIA Charts։ Վերցված է 2019-08-06 
  6. "The Irish Charts – Search Results – Ain't No Mountain High Enough". Irish Singles Chart. Ստուգվել է 6 августа 2019.
  7. «Diana Ross - full Official Chart History - Official Charts Company»։ Վերցված է 6 августа 2019 
  8. [Joel Whitburn’s Top Pop Singles 1955—2002]
  9. 9,0 9,1 «1969: The Top 100 Soul/R&B Singles»։ Rate Your Music։ Արխիվացված է օրիգինալից November 12, 2016-ին։ Վերցված է 2016-09-30 
  10. «CASH BOX Top 100 Singles / Week ending SEPTEMBER 26, 1970»։ Արխիվացված է օրիգինալից January 13, 2016-ին։ Վերցված է 2016-05-27 
  11. «InfoDisc : Les Tubes de chaque Artiste commençant par R»։ Վերցված է 2020-06-02 
  12. «Item Display - RPM - Library and Archives Canada»։ collectionscanada.gc.ca 
  13. «Top 100 Hits of 1970/Top 100 Songs of 1970»։ Musicoutfitters.com։ Վերցված է 2016-09-30