A Crismon Song, շվեդական Lake of Tears մետալ խմբի 3-րդ ստուդիային ալբոմը։ Ձայնասկավառակի ձայնագրությունները ընթացել են 1997 թվականի հունվարին ստոկհոլմյան Soundtrade Studios ստուդիայում, թողարկվել է նույն թվականին։ Այս և նախորդ ալբոմների ստեղծմամբ զբաղվել է Black Mark Records լեյբլը։

A Crimson Cosmos
Lake of Tears-ի
Թողարկված1997 թվականի հունվար
Ձայնագրված1997 թվականի հունվար
Ժանրդում-մետալ,
գոթիկ մետալ
Տևողություն39:43
Լեզուանգլերեն
ԼեյբլBlack Mark Records
ՊրոդյուսերՌոնյու Լախտի,
Lake of Tears
Lake of Tears-ի ալբոմների ժամանակագրություն
Headstones (1995) A Crismon Song (1997) Forever Autumn (1999)

A Crimson Cosmos խմբի բոլոր երգերի հեղինակը Դանիել Բրեննարն է, չնայած առաջին, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ և իններորդ երգերի լիդ-կիթառի հատվածները գրել է Մանգուս Սալգրենը։ Աշխատելով այդ ձայնասկավառակի վրա՝ խումբը համագործակցել է ինժեներ Ռոն Լախտիի հետ, ով այնուհետև դարձավ նրանց պրոդյուսերը[1]։ Ալբոմի ձևավորմամբ զբաղվել է շվեդ նկարիչ և երաժիշտ Քրիստիան Վոխլինը, ով նախկինում արդեն աշխատում էր Lake of Tears խմբի հետ, երբ ստեղծվում էին խմբի առաջին երկու ալբոմները՝ Greater Art-ը և Headstones-ը։

Ոճը և պարունակությունը խմբագրել

A Crimson Cosmos ալբոմը ավելի մեղմ հնչողություն ունի, եթե համեմատենք խմբի նախորդ երկու ալբոմների հետ։ Ոճապես խումբը դում-մետալից անցում է կատարել գոթիկայի կողմ, հնչողության մեջ հայտնվել է նաև Փինք Ֆլոյդի ազդեցությունը[2]։ Lady Resonred երգու խումբը առաջին անգամմ որոշեց օգտագործել կանացի վոկալ։

«Raistlin and the Rose» երգը գրվել է Dragonlance գրական ցիկլի ազդեցությամբ։ Նրա համար ոգեշնչման առարկա է հանդիսացել երկրպագուների շրջանում հայտնի չստացված սիրո մասին պատմող մի գիրք Ռեյստլինի և Կրիսանիի մասին։ «Raistlin and the Rose»-ի շնորհիվ Lake of Tears խումբը դարձավ առաջին խումբը, ով ուներ մի երգ, որի հիմքում ընկած էր Dragonlance-ի ցիկլը[3]։

Քննադատություն խմբագրել

Երաժշտական կառույցները և քննադատները լավ ընդունեցին Lake of Tears խմբի երրորդ ալբոմը։ Rock Hard գերմանական ամսագիրը ընտրել է այս ալբոմը որպես ամսվա ալբոմ, իսկ Metal Storm առցանց կազմակերպությունը գնահատել է ձայնասկավառակը 9 բալով 10 հնարավորից։ Այդ ժամանակ Ջեյսոն Անդերսոնը Allmusic ամսագրից 3 աստղով է գնահատել ալբոմը 5 հնարավորից։ Թե՛ metalstorm-ում, թե՛ Allmusic-ում ընդգծվում է խմբի աճը և համեմատվում է խմբի նախկին աշխատանքների հետ։ Անդերսոնը, նշելով խմբի առաջին ալբոմի աննպատակ լինելը, ասել է խմբի երրորդ ալբոմի մասին.

  1997 թվականի այս թողարկումը ցուցադրում է Lake of Tears խմբի նոր կազմը, այժմ այն դեռ ամբողջովին չէ, սակայն այն բարելավման փուլում է։  

MetalStorm ամսագրի ներկայացուցիչը անվանում է այս ալբոմը հասունության ձգտում և նշել է, որ խումբը դուրս է եկել դում-մետալի շրջանակներից գոթիկայի շրջան։

Metal Storm-ը հիանալի է համարել ալբում ներառված «Lady Rosenred», «Raistlin and the Rose» и «Crimson Cosmos» ստեղծագործությունները։ «Boogie Bubble» երգում, որով սկսվում է ձայնասկավառակը, քննադատը նկատել է առևտրային բաղադրիչ՝ արտահայտվելով նրա մասին որպես լավ և լսելու համար հարմարավետ։ Ջեյսոն Անդերսոնը նշում է «Raistlin and the Rose» և «Cosmic Weed» երգերը՝ անվանելով դրանց բավարար, իսկ «Lady Rosenred» և «Devil’s Diner» երգորը նա անվանել է տարօրինակ։

Ելույթներ խմբագրել

A Crimson Cosmos ալբոմի թողարկումից հետո խումբը ունեցել է 3 տուր։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել Wacen pen Air փառատոնի ժամանակ, ինչպես նաև Քյոլնում տեղի ունեցած համերգի ժամանակ Tank[en], Raven, HammerFall և Virgin Steele խմբերի հետ համատեղ։ Երրորդ տուրը հանդիսացել է Out of the Dark փառատոնի ժամանակ տեղի ունեցած ելույթը, որ անցկացվեց 1997 թվականի աշնանը Գերմանիայում։

Երգացանկ խմբագրել

Բոլոր երգերի հեղինակն է Դանիել Բրեննար. 

# Անվանում Տևողություն
1. «"Boogie Bubble"»   04:51
2. «"Cosmic Weed"»   03:51
3. «"When My Sun Comes Down"»   04:59
4. «"Devil's Diner"»   03:43
5. «"The Four Strings of Mourning"»   05:40
6. «"To Die Is to Wake"»   03:48
7. «"Lady Rosenred"»   02:34
8. «"Raistlin and the Rose"»   05:23
9. «"A Crimson Cosmos"»   04:54
39:43

Կազմ խմբագրել

  • Դանիել Բրեննար՝ վոկալ, կիթառ
  • Միքայել Լարսսոն՝ բաս
  • Յոհան Օուդհուիս՝ հարվածային գործիքներ

Հավելյալ անդամներ խմբագրել

  • Ջենի Թեբլեր՝ վոկալ
  • Մագնուս Սահլգրեն՝ 1, 5-7, 9 համարներով երգերի կիթառային հատվածներ
  • Ռոնի Լահթի՝ ստեղնաշարային գործիքներ, կիթառ, պրոդյուսեր, ինժեներ
  • Պելե Հոգբրինգ՝ ստեղնաշարային գործիքներ
  • Քրիստիան Ուահլին՝ շապիկի դիզայն
  • Սթիգ Բորջ Ֆորսբեգ՝ պրոդյուսեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «երգի մասին onlymetal կայքում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «onlymetal». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  3. Խմբեր, որ ոգեշնչվել են dragonlance-ից