ASWA համակարգ

էլեկտրոնային հարթակ

«Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգ (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգ), չեզոք և բաց էլեկտրոնային հարթակ, որն ապահովում է տեղեկությունների խելամիտ և ապահովագրական ապահովագրական անվտանգ փոխանակում ընկերությունների միջև, ընկերությունների, վնաս գնահատողների և այլ շահագրգիռ կողմերի միջև ապահովագրական պայմանագրերի կնքման, ավտոտրանսպորտային միջոցների հատուցումների կառավարման և վնասների գնահատման գործընթացների բարելավման նպատակով։ ԱԱՄՊ համակարգը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գրանցված «Բիվաք Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը[1]։ Համակարգը ներդրվել է 2014 թվականի ապրիլի 14-ին։

ASWA համակարգ
Էլեկտրոնային հարթակ Խմբագրել Wikidata
ASWA համակարգի պատկերանշանը
կայք Խմբագրել Wikidata
ԵրկիրՀայաստան Խմբագրել Wikidata
Լեզուհայերեն, անգլերեն, ռուսերեն Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ14 Ապրիլի 2014 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքaswa.am Խմբագրել Wikidata

Նկարագրություն

խմբագրել

ASWA-ն միացված է ապահովագրական ընկերությունների ներքին ծրագրերին, Ճանապարհային ոստիկանությանը, Կենտրոնական բանկում տեղակայված, նախկինում արդեն գրանցված ԱՊՊԱ պայմանագրերի բազային և այլ համակարգերին։ Համակարգն օգտվում է հաստատված և ճշգրտված տեղեկատվական հենքերից։ Հարթակում իրականացվում է բոլոր տվյալների հավաքագրում։ Հարթակում գործում է միանձնյա մուտքի սկզբունք․ օգտատերը, մեկ անգամ մուտք գործելով հարթակ, կարողանում է օգտվել առաջարկվող բազմաթիվ մոդուլներից[2]։

Հարթակում աշխատում է 2017 թվականի նոյեմբերի 1-ից գործող ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու մոդուլը[2]։

2019 թվականին ներդրվել է փոխհատուցումների կառավարման մոդուլ, որի շնորհիվ գործընթացն ամբողջությամբ ավտոմատացվել է՝ ավտովթարի ազդարարումից մինչև փոխհատուցում և փոխհաշվարկների կարգավորում, ինչպես նաև ստեղծվել է վնասի գնահատման շուկայական արժեքի համապետական ուղեցույց[2]։

Նույն թվականին երկարատև թղթաբանության փոխարեն ներդրվել է պատահարների գրանցման բջջային հավելվածը, որում տեղեկությունները հավաքագրվում են միայն ավտոմատ կերպով[2][3]։ Հավելվածի օգնությամբ կարելի է գրանցել մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները[3]։

Աշխատանքի սկզբունք

խմբագրել

Գրանցված օգտատերը կարող է մտնել aswa.am կայք և մուտքագրել տրանսպորտային միջոցի ու նրա սեփականատիրոջ անձնական տվյալները, ընտրել իր նախընտրած ապահովագրական ընկերությունն ու կնքել ապահովագրության պայմանագիրը։ Դրանով նա խնայում է իր ժամանակը։ Պայմանագրի առցանց կնքումը հնարավորություն է տալիս ստանալ ապահովագրավճարի 5 տոկոս զեղչ[2]։

Իրականացվող գործողություններ

խմբագրել

Համակարգն իրականացնում է հետևյալ գործողությունները․

1. ԱՊՊԱ պայմանագրեր․

  • ԱՊՊԱ պայմանագրերի կնքում, պայմանագրերում փոփոխությունների իրականացում, դադարեցում
  • Բոնուս-Մալուս գործակցի հաշվարկ

2. ԱՊՊԱ հատուցումների կառավարում․

  • ԱՊՊԱ պատահարի գրանցում
  • Պատահարի առաջացման պատճառների փորձաքննության իրականացում,
  • Վնասների գնահատման փորձաքննության իրականացում,
  • Հատուցման իրականցում,
  • Հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացում,
  • Հետադարձ պահանջի իրականացում։

ASWA համակարգը կապակցված է Ճանապարհային ոստիկանության տեղեկատվական-փնտրողական համակարգին, որի միջոցով ԱՊՊԱ պայմանագրի կնքման, պատահարի գրանցման ընթացքում ՀՀ-ում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի և վարորդների վերաբերյալ ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը անմիջապես մուտքագրվում է ԱՄՄՊ համակարգ՝ կրճատելով ԱՊՊԱ պայմանագրերի կնքման և պատահարների գրանցման գործընթացի տևողությունը[4]։

Սպառողը ASWA համակարգի միջոցով կարող է իրականացնել հետևյալ հարցումները․

  • Ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն,
  • Ապահովադրի ԲՄ դաս,
  • Վարորդի պատմություն,
  • Հատուցման կարգավիճակ,
  • Ստանալ ԱՊՊԱ վկայագրի օրինակը,
  • Ստուգել ԱՄՄՊ համակարգի կողմից գեներացված փաստաթղթի թվային ստորագրությունը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ապահովագրական միասնական հարթակ. ԱՍՎԱ». www.1lurer.am. 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում, վնասի փոխհատուցման և այլ ընթացակարգերի ավտոմատացված համակարգ. ASWA վեբ հարթակի առավելությունները». www.tert.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  3. 3,0 3,1 «Ներդրվում է ավտոպատահարների գրանցման «ASWA» բջջային հավելվածը». finport.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: Text "Finport.am" ignored (օգնություն)
  4. «ՀՀ կառավարության որոշումը ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական եվ հհ կառավարությանն առընթեր հհ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և փոխանակվող տեղեկատվության ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
  5. «Տեղեկատվության առցանց հարցում».

Արտաքին հղումներ

խմբագրել