ARMIX
Armenian Internet Traffic Exchange Foundation (ARMIX) (հայերեն՝ Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման հիմնադրամ), hայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման կետ: Առավել հայտնի է Ինտերնետ հանրության հետ համագործակցությամբ, որը կատարվել է Հայաստանում էներգիայի օգտագործումը բարելավելու նպատակով: Այս աշխատանքը մասամբ կատարվել է «վերականգնվող էներգիան իրենց գործունեության մեջ ինտեգրելու՝ կանաչ էներգիայի լուծումները խթանելու, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ծախսերն ու սպառումը նվազեցնելու համար»[1][2]:
Ստեղծում | 2010 | |
---|---|---|
Երկիր | Հայաստան | |
Վարչատարածքային միավոր | Երևան | |
Պաշտոնական կայք | www.armix.am/eng/index.php |
Պատմություն
խմբագրել«Արմիքս» հիմնադրամի ստեղծման նախաձեռնող խմբի նիստը և հիմնադիր ժողովը կայացել է Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Աջակցման Խորհուրդի նիստերի դահլիճում 2010 թվականի ապրիլի 2-ին: Ժողովի ընթացքում կայացել են հիմնադրամի կառավարման (հոգաբարձուների) խորհրդի ընտրություններ: Խորհրդի մեջ ներգրավված են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը և մի շարք ընկերություններ՝ «Արմինկո», «Օրանժ Արմենիա», «Ջի Էն Աի Ալֆա», «Վեբ», «Յուքոմ», «Ապագա Թեքնոլոջիս»[3]: Նիստի արդյունքում նախագահ է դարձել «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, իսկ տնօրեն նշանակվել է ԻՏՁՄ կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը[4]:
Անդամներ
խմբագրելԸնկերություն | Ամսաթիվ | Ավտոմատացված
համակարգի համար |
Այ-Փի | Պորտ |
---|---|---|---|---|
VivaCell-MTS | 26 հոկտեմբերի, 2011 | AS43733 | 91.218.7.49,91.218.7.50/2001:7f8:94::10 | 10Gbps 10/1
|
GNC Alfa | 03 նոյեմբերի, 2011 | AS49800 | 91.218.4.66 | 10Gbps 13/1 |
Ucom | 03 նոյեմբերի, 2011
|
AS44395 | 91.218.4.50 | GE1/7 |
CROSSNET | 18 փետրվարի, 2014 | AS39863 | 91.218.4.106 | Fast 15/3 |
WEB | 15 նոյեմբերի, 2010 | AS16190 | 91.218.4.2 | GE1/1 |
Arminco | 15 նոյեմբերի, 2010 | AS8226 | 91.218.4.22 | GE1/2 |
Arpinet | 15 փետրվարի, 2014 | Սերվեր | 91.218.7.10 | 10Gbps 11/1 |
ASNET-AM | 31 մայիսի, 2014 | AS47623 | 91.218.4.114 | GE1/8 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Oghia, Michael (2017-06-09). «Sustainability in Armenia: ARMIX Adopts Solar Power». Internet Society (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-19-ին.
- ↑ ARMIX Homepage. Retrieved 04 Apr 2018.
- ↑ LLC, Helix Consulting. ««Արմիքս»-ը կփոխկապակցի հայկական պրովայդերներին - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024-09-19-ին.
- ↑ «ARMIX». www.armix.am. Վերցված է 2024-09-19-ին.